«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. |
N 183-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԻՆՈ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԻՆՈ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-կինո պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են կինոարտադրող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր ցուցանիշներ
5. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
6. Սյունակ 3-ում բերվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
7. Սյունակ 4-ում բերվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է արտերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 5):
Բ ա ժ ի ն 2
Կինոարտադրություն
8. Սյունակ Բ-ի համապատասխան տողերում բերվում են բոլոր արտադրված ֆիլմերի անվանումները, սյունակ 1-ում` ֆիլմերն ըստ տեսակների: Սյունակ 2-ում բերվում է ֆիլմերի թողարկման տարեթվերը, սյունակ 3-ում` ֆիլմերի ավարտման տարեթվերը, իսկ սյունակ 4-ում` ֆիլմի առաջին ցուցադրման տարեթիվը:
9. Սյունակ 5-ում բերվում է բոլոր ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
10. Սյունակ 6-ում բերվում է հաշվետու տարում կատարված արտադրական ծախսերը, սյունակ 7-ում` ընդհանուր արտադրական ծախսերում հովանավորի կողմից կատարված ծախսերի տոկոսաբաժինը, իսկ սյունակ 8-ում` արտերկրյա մասնակիցների ծախսերի տոկոսաբաժինը:
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
11. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
12. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
13. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
14. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
15. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
16. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200... թ. համար
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր ցուցանիշներ
Տողի հա- մարը | Ընդամենը | այդ թվում` համատեղ | Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազ. դրամ | Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը % -ով | ||
ընդա- մենը |
այդ թվում` արտերկրյա մասնակցությունը | |||||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
101 | Ավարտված ֆիլմերի քանակը հաշվետու տարում | |||||
102 | այդ թվում` լիամետրաժ | |||||
103 | կարճամետրաժ | |||||
104 | փաստավավերագրական | |||||
105 | անիմացիոն | |||||
106 | տեսաֆիլմեր | |||||
107 | այլ արտադրանք և ծառայություն |
Բ ա ժ ի ն 2
Կինոարտադրություն
Տողի հա- մարը |
Կինոնկարի անվանումը | Տեսակը | Թողար- կումը |
Ավարտը | Առաջին ցուցա- դրումը |
Արտադրական ծախսեր արտադրության սկզբից | |||
ընդա- մենը, հազ. դրամ |
այդ թվում` | ||||||||
հաշվե- տու տարում |
հովանա- վորի մասնակ- ցութ- յունը,% |
արտերկրյա մասնակ- ցությունը, % | |||||||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
101 | |||||||||
102 | |||||||||
103 | |||||||||
104 | |||||||||
105 | |||||||||
106 | |||||||||
107 | |||||||||
108 | |||||||||
109 | |||||||||
110 | |||||||||
111 | |||||||||
112 | |||||||||
113 | |||||||||
114 | |||||||||
115 | |||||||||
116 | |||||||||
117 | |||||||||
118 | |||||||||
119 | Այլ արտադրանք և ծառայություն |
||||||||
120 | Ընդամենը |
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________ Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2018, թիվ 79-Ն | 25.01.2019, N 183-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|