«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 181-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԱԶ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» Ձև թիվ 1-գազ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 181-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԱԶ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Բնական և հեղուկ գազի օգտագործման մասին» ձև N 1- գազ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև ապրիլի 10-ը և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ և չորրորդ բաժիններն՝ ըստ հանրապետության:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Գազի բաշխիչ ցանցի միագիծ երկարությունն եվ գազաֆիկացված բնակարանների եվ բնակելի տների քանակը
5. Սյունակ 1-ում բերվում է գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հաշվեկշռում գտնվող գազամուղների բաշխիչ ցանցի միագիծ երկարությունը մինչև գազամուղների ցանցի վերագործարկումը: Գծերի երկարությունը որոշվում է գույքագրման կամ տեխնիկական հաշվառման տվյալների հիման վրա:
6. Սյունակ 2-ում բերվում է մինչև հաշվետու տարվա սկիզբը գործարկված գազամուղների երկարությունը:
7. Սյունակ 3-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում գործարկված գազամուղների երկարությունը:
8. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում դուրս գրված ցանցի երկարությունը: Այստեղ ներառվում են այն ցանցերը, որոնք դուրս են գրվել գազաբաշխման տարածքային բաժանմունքի հաշվեկշռից, ներառյալ ֆիզիկական մաշվածության (խարխուլ ցանց), բնակավայրի վերակառուցման, ինչպես նաև այլ գազաբաշխման բաժանմունքի հաշվեկշիռ փոխանցելու հետևանքով դուրս գրված ցանցերը:
9. Սյունակ 6-ում բերվում է գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը հաշվետու տարեվերջին:
10. Սյունակ 7-ում բերվում է գազի փողոցային ցանցին միացված բնակարանների և բնակելի տների քանակը հաշվետու տարեսկզբին մինչև գազաֆիկազումը, որը հաշվարկվում է բաժանորդային քարտերի (գրքերի), բաժանորդների անձնական հաշիվների տվյալների հիման վրա:
11. Սյունակ 8-ում բերվում է մինչև հաշվետու տարեսկիզբը գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:
12. Սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը:
13. Սյունակ 10-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում գազաֆիկացման ցանցից դուրս գրված բնակարանների և բնակելի տների քանակը (բնակելի տան քանդման, գազօջախները էլեկտրասալիկներով փոխարինելու):
14. Սյունակ 11-ում բերվում է գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը տարեվերջին:
Բ ա ժ ի ն 2
Սպառողներին բաց թողնված գազը
15. Սյունակ 12-ում բերվում է բոլոր սպառողներին բաց թողնված բնական գազի փաստացի քանակը (բնակչությանը, կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար):
Բաց թողնված գազի քանակը որոշվում է հաշվառման գրքերի, քարտերի և երկկողմանի ակտերի հիման վրա, որոնց համար հիմք են հանդիսանում սպառողների մոտ տեղադրված գազի հաշվառման չափիչ սարքերի ցուցմունքները, իսկ գազի չափիչ սարքերի բացակայության կամ անսարքության դեպքում` տեղադրված այրման սարքերի հզորության և նրանց փաստացի աշխատած ժամանակը:
16. Բոլոր սպառողներին բաց թողնված գազի ընդհանուր քանակությունից առանձնացվում է.
1) բնակչությանը բաց թողնված գազի քանակը (սյունակ 13),
2) կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակը (սյունակ 14): Այստեղ բերվում է ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման վրա ծախսված գազը, որն իրականացվում է մինչև 20 գկալ/ժամ հզորություն ունեցող կենցաղային կաթսայատների կողմից, ինչպես նաև բնակելի, ուսումնական, բուժական, սպորտային, առևտրի և մշակույթի շենքերի, մանկական խնամատարական, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, առողջարանների և հանգստյան տների, բաղնիքների, լվացքատների, կենցաղ-սպասարկման, կոմունալ և կուլտուր-կենցաղային նշանակության այլ օբյեկտների սանիտարա-հիգիենիկ կարիքների համար:
Կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված գազի քանակության մեջ չեն ներառվում ավելի քան 20 գկալ/ժամ հզորություն ունեցող տարածքային կաթսայատներին և միավորված կաթսայատների ու ջերմացանցերի ենթակայության կաթսայատներին (անկախ նրանց հզորությունից) բաց թողնված գազը,
3) արդյունաբերության ոլորտի կաթսայատներին տրված գազի քանակը (սյունակ 15):
17. Սյունակ 16-ում բերվում է ցանցում գազի կորուստը, որը որոշվում է որպես ցանցին տրված գազի և բոլոր սպառողներին բաց թողնված գազի քանակների տարբերություն:
Այն դեպքում, երբ քաղաքի գազաբաշխման բաժանմունքը գազ է բաց թողնում նաև այլ բնակավայրի, ցանցում գազի կորուստը հաշվելու համար անհրաժեշտ է ցանցին տրված գազի քանակից հանել քաղաքի բոլոր սպառողներին տրված գազի քանակը և այլ բնակավայրերի գազի տնտեսությանը տրված գազի քանակը:
18. Սյունակ 17-ում բերվում է իրացված հեղուկ գազի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է բնակչության կողմից իրացվածը (սյունակ 18):
19. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 19) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
20. Տող 1-ում բերվում է գազաբաշխման տարածքային բաժանմունքի արտադրական հզորությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
21. Տող 2-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը` (տող 3), բաց թողնված գազից ստացված մուտքերը` (տող 4), տող 4-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 5), մուտքեր նվիրատվությունից` (տող 6,) մուտքեր վարձակալությունից` (տող 7) և այլ մուտքեր` (տող 8):
22. Տող 9-ում բերվում է գազի իրացման հետ կապված բոլոր ծախսերը:
23. Նյութական ծախսերը (տող 10) իր մեջ ներառում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը: Տող 10-ից առանձնացվում է գազի արժեքը (տող 11):
24. Ոչ նյութական ծառայությունների վճարումները (տող 12) իր մեջ ներառում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
25. Գործուղման ծախսերում (տող 13) բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:
26. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տողում (14) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
27. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է տող 15-ում:
28. Տող 16-ում բերվում են կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը:
29. Վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տողում 17-ում:
30. Գազամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են տող 18-ում, որից հաշվետու տարում գոյացածը՝ տող 19-ում, բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 20 և 21 տողերում:
Բ ա ժ ի ն 4
Հեղուկ գազի ստացումը եվ իրացումը
31. Ստացված հեղուկ գազի քանակը որոշվում է չափիչ սարքերի ցուցմունքների և սկզբնական հաշվառման փաստաթղթերով՝ տեխնիկական մատյաններում կատարված ամենօրյա գրառումների հիման վրա:
32. Տարեվերջում գազի մնացորդը հավասար է տարեսկզբի գազի մնացորդին գումարած տարվա ընթացքում մատակարարներից ստացած գազը, հանած գազի փաստացի իրացումը սպառողներին, հանած սեփական արտադրական կարիքների վրա ծախսված գազը և կորուստը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
200 …. թ. համար
Բաժին 1. Գազի բաշխիչ ցանցի միագիծ երկարությունն և գազաֆիկացված բնակարանների ու բնակելի տների քանակը
Բ ն ա կ ա ն գ ա զ | |||||||||||
գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը, կմ |
գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը, միավոր | ||||||||||
գազա-մուղների երկարու-թյունը մինչև վերագոր-ծարկվելը |
գործարկվել է |
դուրս է գրվել տարվա ընթացքում |
հաշվետու տարվա վերջում, սյ2+սյ3-սյ4 |
մինչև վերագոր-ծարկվելը |
գործարկվել է |
տարվա ըն-թացքում տարբեր պատճառնե-րով գազաֆի-կացման ցան-ցից դուրս եկած բնակա-րաններ և բնակելի տներ |
հաշվետու տարվա վերջում, սյ8+սյ9-սյ10 | ||||
մինչև հաշվետու տարվա սկիզբը |
հաշվետու տարվա ընթաց-քում |
ընդա- |
որից՝ մաշվա-ծության պատ-ճառով |
մինչև հաշվետու տարվա սկիզբը |
հաշվետու տարվա ընթաց- | ||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը հանրապետությունում |
|||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||
քաղաքային բնակավայրերում |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
ըստ մարզերի |
|||||||||||
ք. Երևան |
|||||||||||
Արագածոտնի |
|||||||||||
ք. Աշտարակ |
|||||||||||
ք. Թալին |
|||||||||||
ք. Ապարան |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Արարատի |
|||||||||||
ք. Արարատ |
|||||||||||
ք. Վեդի |
|||||||||||
ք. Արտաշատ |
|||||||||||
ք. Մասիս |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Արմավիրի |
|||||||||||
ք. Արմավիր |
|||||||||||
ք. Մեծամոր |
|||||||||||
ք. Էջմիածին |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Գեղարքունիքի |
|||||||||||
ք. Գավառ |
|||||||||||
ք. Ճամբարակ |
|||||||||||
ք. Մարտունի |
|||||||||||
ք. Սևան |
|||||||||||
ք. Վարդենիս |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Լոռվա |
|||||||||||
ք. Վանաձոր |
|||||||||||
ք. Ալավերդի |
|||||||||||
ք. Ախթալա |
|||||||||||
ք. Թումանյան |
|||||||||||
ք. Շամլուղ |
|||||||||||
ք. Սպիտակ |
|||||||||||
ք. Ստեփանավան |
|||||||||||
ք. Տաշիր |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Կոտայքի | |||||||||||
ք. Աբովյան |
|||||||||||
ք. Բյուրեղավան |
|||||||||||
ք. Հրազդան |
|||||||||||
ք. Չարենցավան |
|||||||||||
ք. Ծաղկաձոր |
|||||||||||
ք. Եղվարդ |
|||||||||||
ք. Նոր-Հաճըն |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Շիրակի | |||||||||||
ք. Գյումրի |
|||||||||||
ք. Մարալիկ |
|||||||||||
ք. Արթիկ |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Սյունիքի |
|||||||||||
ք. Գորիս |
|||||||||||
ք. Կապան |
|||||||||||
ք. Քաջարան |
|||||||||||
ք. Մեղրի |
|||||||||||
ք. Ագարակ |
|||||||||||
ք. Սիսիան |
|||||||||||
ք. Դաստակերտ |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Վայոց ձորի |
|||||||||||
ք. Եղեգնաձոր |
|||||||||||
ք. Վայք |
|||||||||||
ք. Ջերմուկ |
|||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||
Տավուշի |
|||||||||||
ք. Իջևան |
|||||||||||
ք. Նոյեմբերյան |
|||||||||||
ք. Բերդ |
|||||||||||
ք.Դիլիջան |
|||||||||||
գյուղական վայրերում |
Բաժին 2. Սպառողներին բաց թողնված գազը
Բնական գազ, մլն. խոր. մ |
Իրացված հեղուկ գազ, տոննա |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ | ||||||
բոլոր սպառողներին բաց թողնված |
այդ թվում |
կորուստը տարվա ընթացքում |
ընդամենը |
որից՝ բնակչու-թյանը | ||||
բնակչու-թյանը |
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
արտադրական կարիքների համար | ||||||
Ա |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Ընդամենը հանրապետությունում |
||||||||
այդ թվում՝ |
||||||||
քաղաքային բնակավայրերում |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
ըստ մարզերի |
||||||||
ք. Երևան |
||||||||
Արագածոտնի |
||||||||
ք. Աշտարակ |
||||||||
ք. Թալին |
||||||||
ք. Ապարան |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արարատի |
||||||||
ք. Արարատ |
||||||||
ք. Վեդի |
||||||||
ք. Արտաշատ |
||||||||
ք. Մասիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արմավիրի |
||||||||
ք. Արմավիր |
||||||||
ք. Մեծամոր |
||||||||
ք. Էջմիածին |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Գեղարքունիքի |
||||||||
ք. Գավառ |
||||||||
ք. Ճամբարակ |
||||||||
ք. Մարտունի |
||||||||
ք. Սևան |
||||||||
ք. Վարդենիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Լոռվա |
||||||||
ք. Վանաձոր |
||||||||
ք. Ալավերդի |
||||||||
ք. Ախթալա |
||||||||
ք. Թումանյան |
||||||||
ք. Շամլուղ |
||||||||
ք. Սպիտակ |
||||||||
ք. Ստեփանավան |
||||||||
ք. Տաշիր |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Կոտայքի | ||||||||
ք. Աբովյան |
||||||||
ք. Բյուրեղավան |
||||||||
ք. Հրազդան |
||||||||
ք. Չարենցավան |
||||||||
ք. Ծաղկաձոր |
||||||||
ք. Եղվարդ |
||||||||
ք. Նոր Հաճըն |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Շիրակի | ||||||||
ք. Գյումրի |
||||||||
ք. Մարալիկ |
||||||||
ք. Արթիկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Սյունիքի |
||||||||
ք. Գորիս |
||||||||
ք. Կապան |
||||||||
ք. Քաջարան |
||||||||
ք. Մեղրի |
||||||||
ք. Ագարակ |
||||||||
ք. Սիսիան |
||||||||
ք. Դաստակերտ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Վայոց ձորի |
||||||||
ք. Եղեգնաձոր |
||||||||
ք. Վայք |
||||||||
ք. Ջերմուկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Տավուշի |
||||||||
ք. Իջևան |
||||||||
ք. Նոյեմբերյան |
||||||||
ք. Բերդ |
||||||||
ք.Դիլիջան |
||||||||
գյուղական վայրերում |
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
/հազ. դրամ/ |
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում՝ | |||
բնական գազ |
հեղուկ գազ | ||||
Ա |
Բ |
20 |
21 |
22 | |
1 |
Գազի տնտեսության արտադրական հզորությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը |
||||
2 |
Մուտքեր, ընդամենը |
||||
3 |
այդ թվում՝ բյուջեից |
||||
4 |
շահագործումից |
||||
5 |
որից՝ բնակչությունից |
||||
6 |
նվիրատվությունից |
||||
7 |
վարձակալությունից |
||||
8 |
այլ մուտքեր |
||||
9 |
Ծախսեր, ընդամենը |
||||
10 |
այդ թվում՝ նյութական ծախսեր |
||||
11 |
որից գազի արժեքը |
||||
12 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
||||
13 |
գործուղման ծախսեր |
||||
14 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
||||
15 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ |
||||
16 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման |
||||
17 |
այլ ծախսեր |
||||
18 |
Գազի իրացումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
ընդամենը |
|||
19 |
հաշվետու տարում |
||||
20 |
որից՝ բնակչությունից |
ընդամենը |
|||
21 |
հաշվետու տարում |
Բաժին 4. Հեղուկ գազի ստացումը և իրացումը, տոննա/տարի
Ա |
23 |
Մնացորդը տարեսկզբին |
|
Ստացվել է տարվա ընթացքում |
|
Տարեկան կորուստը |
|
Հեղուկ գազի իրացումը |
|
որից՝ բնակչությանը |
|
այդ թվում՝ քաղաքային բնակավայրերում |
|
գյուղական վայրերում |
|
Հեղուկ գազի մնացորդը տարեվերջին |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |