Գլխավոր տեղեկություն
Համար
N 173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2003-12.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.89
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 173-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՍՏԱՆԴԱՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Ստանդարտացման, սերտիֆիկացման, հավատարմագրման և պետական վերահսկողության մասին» Ձև թիվ 1-ստանդարտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 173-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՍՏԱՆԴԱՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ստանդարտացման, սերտիֆիկացման, հավատարմագրման և պետական վերահսկողության մասին» ձև N 1-ստանդարտ (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

5. «Ընդունված և պետական գրանցամատյանում գրանցված ազգային ստանդարտների քանակը» տողում (101) բերվում է ազգային ստանդարտների քանակը, որոնք մշակվել են Հայաստանի տարածքում, հաստատվել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից և գրանցվել:

6. «Հայաստանի Հանրապետության ստանդարտների քանակը» տողում (102) բերվում է Հայաստանում մշակված ազգային ստանդարտների քանակը:

7. «Միջպետական ստանդարտների քանակը» տողում (103) բերվում է միջպետական ստանդարտների այն քանակը, որոնք գործողության մեջ են դրվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:

8. «Միջազգային ստանդարտների քանակը» տողում (104) բերվում է միջազգային ստանդարտների այն քանակը, որոնք գործողության մեջ են դրվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:

9. «Պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների քանակը» տողում (105) բերվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի տեխնիկական պայմանների պետական գրանցում ստացած նորմատիվ փաստաթղթերի քանակը, որով սահմանվում են արտադրանքին ներկայացվող պահանջները և ստուգման մեթոդները:

10. «Թողարկված տեղեկատվական նյութերի քանակը» տողում (106) բերվում է թողարկված (հրատարակված) տեղեկատվական նյութերի (ստանդարտների կատալոգ, տեղեկատու և այլն) քանակը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

11. Սերտիֆիկացման նպատակով ներկայացված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների քանակը բերվում է տող 201-ում, որից առանձնացվում են ներմուծվող արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը (տող 202), արտահանվող արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը (տող 203):

12. Սերտիֆիկացման ներկայացված արտադրանքի մերժված հայտերի քանակը բերվում է տող 204-ում, որից առանձնացվում է արտադրանքի անհամապատասխանության պատճառով մերժված հայտերի քանակը (տող 205):

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

13. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների քանակը բերվում է տող 301-ում:

14. «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների քանակը» տողում (302) բերվում է հավատարմագրված այն լաբորատորիաների քանակը, որոնք ստացել են որոշակի ոլորտում փորձարկումներ կատարելու իրավունք և որոնց արձանագրությունների հիման վրա սերտիֆիկացման մարմինները տալիս են սերտիֆիկատներ, որից առանձնացվում է տեխնիկապես իրավասու և անկախ լաբորատորիաների քանակը (տող 303), իսկ տեխնիկապես իրավասու լաբորատորիաների քանակը` տող 304-ում (տող 303-ից):

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՆՈՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ

 

15. «Երկիրը, արտադրող կազմակերպությունը» սյունակում (1) բերվում է արտադրող կազմակերպության, երկրի լրիվ անվանումը:

16. «Արտադրանքի անվանումը» սյունակում (2) բերվում է արտադրանքի սերտիֆիկացիայի փաստաթղթերին համապատասխան լրիվ անվանումը:

17. Արտադրանքի մոդելը և տիպը բերվում են սյունակ 3-ում:

18. Չսերտիֆիկացված արտադրանքի քանակը համապատասխան չափման միավորներով բերվում է սյունակ 4-ում:

19. Չսերտիֆիկացման պատճառը բերվում է սյունակ 5-ում:

20. Սյունակ 6-ում պետք է նշել արտադրանքը ներմուծված է, թե արտահանվող:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________
_______________________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։


Ձև N 1-ստանդարտ
եռամսյակային


Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.
թիվ 173-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է`
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարարությունը

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200..թ. ________ եռամսյակի համար

 

Բաժին 1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործունեության հիմնական ցուցանիշները ստանդարտացման ոլորտում

 

Տողի
համարը
Ցուցանիշների անվանումը Չափման
միավոր
Ընդա-
մենը
Տարեսկզբից՝
աճող թվերով
1 2 3 4 5
101 Ընդունված և պետական գրամատյանում գրանցված ազգային ստանդարտների քանակը հատ    
102 այդ թվում`
Հայաստանի Հանրապետության ստանդարտների քանակը

հատ
   
103 միջպետական ստանդարտների քանակը հատ    
104 միջազգային ստանդարտների քանակը հատ    
105 Պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների (ՏՊ) քանակը հատ    
106 Թողարկվածտեղեկատվական նօութերի քանակը (ստանդարտների կատալոգ, տեղեկատու և այլն) հատ    

 

Բաժին 2. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործունեության հիմնական ցուցանիշները սերտիֆիկացման ոլորտում

 

Տողի
համարը
Ցուցանիշների անվանումը Չափման
միավոր
Ընդա-
մենը
Տարեսկզբից՝
աճող թվերով
1 2 3 4 5
201 Տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը, ընդամենը հատ    
202 այդ թվում`
ներմուծվող արտադրանքի համար

հատ
   
203 արտահանվող արտադրանքի համար հատ    
204 Արտադրանքի սերտիֆիկացման մերժված հայտերի քանակը, ընդամենը հատ    
205 այդ թվում՝
արտադրանքի անհամապատասխանության պատճառով

հատ
   

 

Բաժին 3. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործունեության հիմնական ցուցանիշները հավատարմագրման ոլորտում
 

Տողի
համարը
Ցուցանիշների անվանումը Չափման
միավոր
Ընդա-
մենը
Տարեսկզբից՝
աճող թվերով
1 2 3 4 5
301 Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների քանակը հատ    
302 Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների քանակը, ընդամենը հատ    
303 այդ թվում՝
տեխնիկապես իրավասու և անկախ

հատ
   
304 որից`
տեխնիկապես իրավասու

հատ
   

 

Բաժին 4. Անորակության պատճառով չսերտիֆիկացված արտադրանք

 

Երկիրը, արտադրող կազմակերպությունը Արտադրանքի անվանումը Արտադրանքի մոդելը, տիպը Քանակը (նշել չափման միավորը) Չսերտիֆիկացման պատճառը Արտադրանքը ներմուծված է, թե արտահանվող (նշել)
1 2 3 4 5 6
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.