Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2002-11.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.218
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 153-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն ոռոգվող հողերի վրա կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև թիվ 29-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 153-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն ոռոգվող հողերի վրա կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (հավելված) (տարեկան) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական համայնքների ու բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների կողմից, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:

6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, բոլոր տողերով լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:

7. «Փաստացի հավաքված բերքը» թիվ 3 սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:

8. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» թիվ 5 սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ թիվ 6 սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:

9. «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 6 սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:

10. «Հացահատիկային մշակաբույսեր» բաժին I «Ընդամենը ցանված է աշնանացան անցյալ տարվա աշնանը հատիկի և կանաչ կերի համար» թիվ 01 տողով լրացվում են աշնանը ընթացիկ տարվա բերքի տակ ցանված աշնանացան ցորենի, գարու և տարեկանի փաստացի ցանված տարածությունների, իսկ «Դրանցից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» թիվ 02 տողով` լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար), հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում են ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում թիվ 5 սյունակում:

11. Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:

12. Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (չոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:

13. «Աշնանացան հատիկի համար գարնանացանի վերջում պահպանվածը» թիվ 03 և ըստ տեսակների 04-06 տողերով լրացվում է գարնանացանի վերջում պահպանված նախորդ տարվա աշնանացանի տարածքները:

14. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 07-11 տողերով:

15. «Եգիպտացորեն հատիկի համար» թիվ 12 տողով, լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:

16. Թիվ 13-17 տողերով լրացվում են հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ «Ընդամենը հատիկաընդեղեն» թիվ 18 տողով` դրանց հանրագումարները:

17. «Ընդամենը հացահատիկ և հատիկաընդեղենային մշակաբույսեր» թիվ 19 տողով լրացվում են բոլոր հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տվյալները:

18. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր» II բաժնի թիվ 20-22 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու և կտավատի տվյալները, թիվ 23` «այլ տեխնիկական մշակաբույսեր» տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:

19. «Կարտոֆիլ» թիվ 25 տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:

20. «Ընդամենը բանջարեղեն բաց գրունտից (ներառյալ բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտերը)» թիվ 26 տողով լրացվում է բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, թիվ 27-35 տողերով` հիմնական բանջարանոցային մշակաբույսերի, ըստ տեսակների, տվյալները, թիվ 36 տողով` մնացած բոլոր բանջարեղենների տվյալները, իսկ թիվ 37 տողով` բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտերի տվյալները:

21. «Բոստան պարենային» թիվ 38 տողով և «Բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր» թիվ 39 տողով լրացվում են պարենի համար օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) և նրանց սերմադաշտերի տվյալները:

22. «Հավաքված է բանջարեղեն պաշտպանված գրունտից (ջերմոց, ջերմատուն և այլն)» թիվ 41 տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:

23. «Ընդամենը հավաքված է բանջարեղեն բաց և պաշտպանված գրունտից» թիվ 42 տողով լրացվում է ընդամենը բաց գրունտից (տող 26) և պաշտպանված գրունտից (տող 41) հավաքված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի բերքի քանակությունը:

24. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» թիվ 43 և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» թիվ 44 տողերով լրացվում է անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:

25. «Կերի բոստան» թիվ 45 տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ,) տվյալները:

26. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» թիվ 46 տողով լրացվում է անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար տվյալները:

27. «Այդ թվում սիլոսի համար» թիվ 47 տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

28. «Կանաչ կերի համար» թիվ 48 տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

29. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» թիվ 49 տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:

30. «Միամյա խոտեր, ընդամենը» թիվ 50 տողի առաջին սյունակում լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված այն աշնանացանների ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:

31. «Այդ թվում օգտագործված են ա) խոտի համար» թիվ 51 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

բ) Կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) թիվ 52 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

32. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը) թիվ 53 տողի առաջին սյունակում լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) Այդ թվում օգտագործված են խոտի համար» թիվ 54 տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 55 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

33. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 56 տողի առաջին սյունակով լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

ա) Այդ թվում` օգտագործված են խոտի համար» թիվ 57 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները: «բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» թիվ 58 տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

34. «Բազմամյա խոտերի սերմի համար, ընդամենը» թիվ 59 տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:

35. «Այդ թվում` ա) առվույտ» թիվ 60 տողով լրացվում է միայն առվույտի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները: բ) Կորնգան» թիվ 61 տողով լրացվում է միայն կորնգանի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:

36. «Ընդամենը կերային մշակաբույսեր» թիվ 62 տողով լրացվում է կերային մշակաբույսերի (IV բաժնի) 43-ից 56 տողերի առաջին սյունակներում լրացված տվյալների հանրագումարները:

37. «Ընդամենը ցանքային տարածություն» 63 տողի առաջին սյունակում լրացվում է թիվ 19 տողի, թիվ 24 տողի, թիվ 25 տողի, թիվ 26 տողի, թիվ 38 տողի և թիվ 62 տողի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:

38. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածություններում» թիվ 64 տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:

39. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» թիվ 65 տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները (այս տվյալները ընդամենը ցանքային տարածություն թիվ 63 տողի առաջին սյունակում ցույց չի տրվում):

40. «Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար» թիվ 66 տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները: «բ) Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» թիվ 67 տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

41. «Բնական խոտհարքներ, ընդամենը» տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերի հնձված տարածությունների և բերքի տվյալները:

42. «Այդ թվում` ա) խոտի համար» թիվ 68 տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները: բ) Կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» թիվ 69 տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:

43. «Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» թիվ 70 տողով առաջին սյունակում լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերը, որոնց վրա ցանվել է ընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակելը: Սև ցելերը, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին, զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

44. «Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից» թիվ 70ա տողով լրացվում է տարբեր պատճառներով չօգտագործված վարելահողերի վրա բնական պայմաններում աճած խոտաբույսերի հավաքված տարածության և բերքի տվյալները:

45. Չօգտագործված վարելահողերից հավաքված խոտաբույսերի տարածությունները ընդամենը կերային մշակաբույսեր թիվ 62 և ընդամենը ցանքային տարածություն թիվ 63 տողերի մեջ չի մտցվում:

46. «Այգիներ, հատապտղանոցներ և խաղողանոցներ» V բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակում, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:

47. Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ` հնդավորներ և կորիզավորներ), տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:

48. Այգիներում` պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով` համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում` ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):

49. Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):

50. Այս բաժնի 3-րդ և 4-րդ սյունակներում պտուղների, հատապտուղների և խաղողի համախառն բերքը ցույց է տրվում հետևյալ կերպ: Ընդ որում 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի հասած տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ` նաև միջշարքերում կատարված տնկումներից):

51. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը` 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:

52. ա) «Հնդավորներ» թիվ 71 տողով լրացվում է խնձորի, տանձի, սերկևիլի և այլ տնկարկների տարածությունների և բերքի տվյալները:

բ) «Կորիզավորներ» թիվ 72 տողով լրացվում է ծիրանի, սալորի, դեղձի, բալի, կեռասի և այլ տնկարկների և բերքի տվյալները:

գ) «Ընկուզապտուղներ» թիվ 73 տողով լրացվում է բոլոր տեսակների ընկուզապտուղների տնկարկների և բերքի տվյալները:

դ) «Մերձարևադարձայիններ» թիվ 74 տողով լրացվում է նուռ, թուզ, լիմոն, արքայանարինջ և այլ տնկարկների և բերքի տվյալները:

53. «Հատապտուղներ (գետնամորի, ելակ, հաղարջ և այլն)» թիվ 75 տողով լրացվում է նշված տնկարկների և բերքի տվյալները:

54. «Ընդամենը պտուղ և հատապտուղ» թիվ 76 տողով լրացվում է 71, 72, 73, 74 և 75 տողերում լրացված տնկարկների և բերքի տվյալների հանրագումարը:

55. «Խաղող» թիվ 77 տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները:

56. Վայրաճ պտուղների տնկարկները և նրանցից հավաքված բերքը ընդամենը պտուղ և հատապտուղ թիվ 76 տողով հաշվի չի առնվում:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

 

_________________________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ  է կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը ________________________ o

 

ծածկագիրը՝ *  I      I      I      I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________________

 

________________________________________ ծածկագիրը ՝*   I  I   I  I  I  I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը *

I I I I I I I I I I I I 

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                         I I I I I I I I I

 

Մարզը _________________________________________________  I   I    I

 

Գտնվելու վայրը _______________________________________

 

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից  (կամ ՏԳՏԴ -ի  հիման վրա):

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում  նշումները  կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 29-գտ (հավելված)

տարեկան

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _12_օգոստոսի 2002 թ.

թիվ _153-Ն_որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային
վիճակագրական

ծառայության մարզային

գործակալություն կամ տարածքային բաժանմունք

 

Ներկայացնում են՝

 

Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

 

դեկտեմբերի 7-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

* - Ծանոթություն -

Հաշվետվությունը չի բերվում: