Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2003-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.61
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 130-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալների մասին» Ձև թիվ-ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 130-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սեփական միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալները ձև թիվ ՄՇ պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլելու կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար՝ հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալների մասին» ձև թիվ ՄՇ վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան:

3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 4-ին:

4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:

7. Հաշվետվության ազատ տողերի 1-6 սյունակներում լրացվում են յուրաքանչյուր արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտի շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-ՄՇ
ամսական

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 130-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
1. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տեղական բաժանմունք
2. ՀՀ ԱՎԾ-նը
Ներկայացնում են՝
1. Գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-ին:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ_____________ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ 200___ թ. հունվար-___________-ին

 

(փաստացի գներով՝ հազար դրամ)

Օբյեկտների անվանումը և հասցեն Նախա-
հաշվային արժեքը
Հզորու-
թյունը
Շինարա-
րության սկիզբը
Հիմնական
ֆոնդերը
Իրականացված կապիտալ շինարարություն
Ընդամենը Այդ թվում ՇՄԱ
Ա 1 2 3 4 5 6
             
             
             
             
             
             
             

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________
Պաշտոն____________________

Կատարող__________________

Ստորագրություն______________

Հեռ._____________