Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2003-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.284
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 137-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-12 (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև թիվ-12 (շինարարություն) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 137-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող բոլոր շինարարական մեքենաների առկայության և օգտագործման` ձև թիվ 12 (շինարարություն) պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են շինարարական, շինմոնտաժային, շինվերանորոգման, գործարկման-կարգավորման, հորատող և այլ կապալառու կազմակերպությունները, տնտեսավարման եղանակով շինարարություն իրականացնող կազմակերպությունները, նախագծահետախուզական կազմակերպությունները, շինարարական մեքենաներ ունեցող արդյունաբերական կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են դրանցում նշված ժամկետներին և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

Հաշվետվություններում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ տարվա մարտի 30-ին:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

4. Սույն բաժնում արտացոլվում են տարվա վերջում կազմակերպության հաշվեկշռում գտնվող մեքենաների քանակներն` ըստ տեսակների, դրանց ընդհանուր (գումարային) հզորությունը (տարողությունը, արտադրողականությունը, բեռնամբարձությունը և այլն), մեքենաների ընդհանուր թվից շահագործման ժամկետը լրացած, հաշվետու տարում` մաշվածության և պիտանի չլինելու պատճառով դուրս գրված մեքենաների քանակը:

Մեքենաների հզորությունը լրացվում է դրանց տեխնիկական անձնագրերում բերված տվյալների հիման վրա:

5. 1-ին սյունակում լրացվում են այն մեքենաների մեքենա-օրերի քանակը, որոնք գտնվել են կազմակերպության հաշվեկշռում:

Հաշվետու տարում կազմակերպության տրամադրության տակ գտնվող նոր մեքենաները հաշվի են առնվում դրանց ստացման օրից սկսած: Մեքենաները մի կազմակերպությունից այլ կազմակերպություն փոխանցելիս, դրանց ստացման ժամկետը հաշվի է առնվում փոխանցման փաստաթղթերի ձևակերպման օրից սկսած:

Դուրս գրված մեքենաների գծով հաշվետվություն են մտցվում միայն կազմակերպությունում փաստացի մնալու մեքենա-օրերի քանակը, մինչև դուրս գրման փաստաթղթերի ձևակերպելը:

Կազմակերպությունում մնալու մեքենա-օրերի քանակը հաշվարկելիս հաշվի են առնվում դրա հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաները` անկախ դրանց գտնվելու վայրից և տեխնիկական վիճակից:

6. 2-րդ սյունակում լրացվում է կազմակերպության հաշվեկշռում գտնվող տարվա սկզբից աշխատած բոլոր մեքենաների մեքենա-օրերի քանակը:

Օգտագործված մեքենա-օր է համարվում մեքենայի փաստացի աշխատանքի մեկ օրը` անկախ օրվա ընթացքում օգտագործված աշխատաժամանակից, այսինքն օրվա ընթացքում մեկ կամ երեք հերթափոխում կատարած աշխատանքը համարվում է մեկ մեքենա-օր: Շինարարական հրապարակից դուրս մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ մեքենաների տեղափոխման օրերն օգտագործված մեքենա-օրերի մեջ չեն մտցվում:

7. 3-րդ սյունակում լրացվում են մեքենաների տեխնիկական սպասարկման (բացի ամենամսյա) վերանորոգման (ընթացիկ, նախատեսված և չնախատեսված կապիտալ վերանորոգում) և տեխնիկական սպասարկման և վերանորոգման սպասելու մեջ գտնվելու ժամանակը, անկախ տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարելու վայրից և անձից:

Մեքենայի վերանորոգման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման վայր և հետ տեղափոխելու ժամանակը հաշվի է առնվում վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեջ գտնվելու ժամանակի կազմում:

8. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացված մեքենա-օրերի գումարը պետք է փոքր լինի տնտեսությունում մեքենաների գտնվելու մեքենա-օրերից (1-ին սյունակ) այն դեպքում, երբ բացի մեքենաների վերանորոգման մեջ գտնվելու հետ կապված պատճառներից, առկա են նաև այլ պատճառներ:

9. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաների փաստացի աշխատած մեքենա-ժամերի քանակը: Այս սյունակում ցույց է տրվում նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ կազմակերպություններին տրված կամ մաշվածության պատճառով դուրս գրված մեքենաների աշխատած մեքենա-ժամերի քանակը:

Մեքենաների աշխատաժամանակի կազմում ներառվում են. կատարված աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների, սեփական ընթացքով մեկ օբյեկտի շինարարական հրապարակի սահմաններում իրականացվող տեղաշարժերի, կամ մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ տեղափոխման, մեքենաների աշխատանքի տեխնոլոգիական ընդհատման, հերթափոխի սկզբին մեքենաների նախապատրաստման և հերթափոխի վերջում նրանց հանձնման, աշխատանքային սարքավորումների փոխարինման, մեքենաների տեխնիկական սպասարկման և հերթափոխի ընթացքում մեքենավարի նախատեսված հանգստի վրա ծախսված ժամանակը:

Օբյեկտից օբյեկտ տրանսպորտային միջոցներով մեքենաների տեղափոխման համար ծախսված ժամանակը աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:

Շահագործման բազայում մշտական կայանատեղ ունեցող և յուրաքանչյուր օր աշխատանքի մեկնող և վերադարձող (25-30 կմ հեռավորությամբ) ինքնագնաց անիվավոր մեքենաների համար ճանապարհի վրա ծախսված ժամանակը ներառվում է աշխատաժամանակի մեջ (4-րդ սյունակ):

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում _________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում __________________________________________________

(անվանումը)

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                          /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը________________________________________                /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով


Ձև N-12 (շինարարություն)
տարեկան


Հաստատված է՝
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

09 օգոստոսի 2002 թ. թիվ 137-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

1. ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայության մարզային գործակալության

տեղական բաժանմունքին

2. ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայությանը`
պետական վիճակագրական

աշխատանքների ծրագրով նախատեսված

դեպքերում

 

Ներկայացնում են՝

1. Շինարարական մեքենաներ ունեցող

բոլոր կապալառու կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`
մինչև հաշվետու
ժամանակաշրջանին
հաջորդող տարվա

մարտի 30-ին:


Ծանոթություն -

Հաշվետվությունը չի բերվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 40-Ն 05.03.2005, N 137-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան