«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 129-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ» ԹԻՎ 4 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը» թիվ 4 (տարեկան) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ» ԹԻՎ 4 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը»` թիվ 4 (տարեկան) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:
2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հարցաթերթի առաջին` «Բուսաբուծություն» բաժնի «Տարածությունը»` թիվ 1 և «Համախառն բերքը»` թիվ 2 սյունակները լրացվում են «Բուսաբուծական մթերքների արտադրությունը»` թիվ 1 հարցաթերթի, «Տարածությունը, հեկտար»` թիվ 1 և «Համախառն բերքը, ցենտներ»` թիվ 2 սյունակների համապատասխան մշակաբույսերի տվյալներով:
6. «Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»` թիվ 3 սյունակում լրացվում է տնտեսության բոլոր անդամների կողմից առանձին մշակաբույսերի մշակության վրա, ծախսած մարդ-ժամերի քանակը: Այսպես, ենթադրենք տնտեսությունում հացահատիկի մշակության վրա 2 անդամներ տարվա ընթացքում աշխատել են 10 օր, օրական միջին հաշվով 3 ժամ, ուրեմն հացահատիկի մշակության վրա ծախսվել է ընդամենը 60 մարդ-ժամ (2x10x3): Նման ձևով հաշվարկվում է նաև մյուս մշակաբույսերի վրա կատարված աշխատանքային ծախսերը: Այն դեպքում, երբ տնտեսության որևէ անդամ (անդամներ) միաժամանակ աշխատել են մի քանի մշակաբույսերի մշակման վրա, ապա ծախսված մարդ-ժամերը, ըստ առանձին մշակաբույսերի, բաժանվում է մոտավոր հաշվարկով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի վրա կատարված աշխատանքների առանձնահատկությունները:
7. «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»` թիվ 4 սյունակում, լրացվում են վարձու աշխատողների կողմից տվյալ մշակաբույսի վրա տարվա ընթացքում, ծախսված մարդ-ժամերը: Այս սյունակում է արտացոլվում նաև բարեկամների, ծանոթների, ընկերների և այլոց կողմից օգնության կարգով տնտեսությունում աշխատած մարդ-ժամերը:
8. «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ» թիվ 5 սյունակում, լրացվում է կատարված աշխատանքի համար վարձու աշխատողներին վճարված գումարը: Եթե վարձու աշխատանքը վճարվել է բնամթերքով, ապա լրացվում է այդ բնամթերքի արժեքը շուկայական գներով:
9. Հարցաթերթի «Վարձու տեխնիկայի աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» և «դրամ»` թիվ 6 և թիվ 7 սյունակները լրացվում են տնտեսությունում վարձու տեխնիկայի (տրակտոր, կոմբայն, խոտհնձիչ, կերահավաք, հակավորող և այլն) աշխատած ժամերը և դրանց դիմաց վճարված գումարները: Բնամթերքով վճարելու դեպքում նունպես բնամթերքի արժեքը ցույց է տրվում շուկայական գներով:
10. «Սերմեր և տնկանյութեր, դրամ»` թիվ 8 սյունակում սեփական արտադրության կամ օգնության կարգով ստացված սերմի և տնկանյութի արժեքը լրացվում է ցանքի պահին առկա շուկայական գներով:
11. «Վառելանյութ և քսայուղեր, դրամ»` թիվ 9 ու «Պարարտանյութեր և թունաքիմիկատներ, դրամ»` թիվ 10 սյունակները` լրացվում են գնման գներով: Եթե դրանք ձեռք են բերվել ապրանքափոխանակման կարգով, ապա արժեքը հաշվարկվում է փոխանակվող ապրանքի` փոխանակման պահին գործող շուկայական գներով:
12. «Ոռոգման ջրի վարձը, դրամ»` թիվ 11 սյունակում` լրացվում է հաշվետու տարում ծախսած ոռոգման ջրի ամբողջ վարձի գումարը, անկախ նրանից, թե հարցման պահին վարձի որ մասն է վճարվել:
13. «Տրանսպորտային ծախսեր, դրամ»` թիվ 12 սյունակում լրացվում է սերմերի, վառելանյութի, պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլն դաշտ տեղափոխելու ու բերքը դաշտից տուն տեղափոխելու վրա կատարված տրանսպորտային ծախսերի արժեքը:
14. «Հարկեր, ընդամենը»` թիվ 13 սյունակը լրացվում է հաշվետու տարում վճարման ենթակա հարկերի ընդհանուր գումարը:
15. Մնացած բոլոր ծախսերը, որոնք չեն արտացոլվել նախորդ սյունակներում, լրացվում են «Այլ ծախսեր, ընդամենը»` թիվ 14 սյունակում:
16. Հարցաթերթի երկրորդ` «Անասնապահություն» բաժնի «Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» թիվ 2 և «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր», թիվ 3` «մարդ-ժամ» և թիվ 4` «դրամ» սյունակները լրացվում են նույն կարգով, ինչպես առաջին բաժնի համապատասխան սյունակները:
17. «Գնովի և սեփական արտադրության կերեր, դրամ»` թիվ 5 սյունակում` տարվա ընթացքում ծախսված սեփական արտադրության կերերի արժեքը հաշվարկվում է հարցաթերթի լրացման պահին կերերի շուկայական գներով:
18. Եթե տնտեսության անդամների և վարձու աշխատողների աշխատանքը, կերերը և այլն ծախսվել են միաժամանակ մի քանի անասնատեսակների վրա, ապա մարդ-ժամերի, կերերի և այլնի բաժանումն անհրաժեշտ է կատարել մոտավոր հաշվարկով: Եթե սյունակներից մեկում նշված ծախսը կատարվել է տարադրամով (ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար), ապա այն անհրաժեշտ է վերածել դրամի` ծախսը կատարելու պահի գործող արտարժույթի փոխանակման կուրսով:
19. «Արտադրանքի քանակը»` թիվ 14 սյունակում տնտեսությունում արտադրված մսի քաշաճը որոշելու համար տվյալ տարվա ընթացքում ծնված մատղաշների քաշին ավելացվում է տարվա ընթացքում նրանցից և մյուս տարիքի մատղաշ անասուններից ստացված քաշաճը և հանվում է տարվա ընթացքում անկում եղած մատղաշների քաշը: Եթե տնտեսությունում անասունները չեն կշռվում (ինչը շատ հավանական է), ապա վերոհիշյալ հաշվարկը կատարվում է մոտավոր տվյալներով: Հիշեցման կարգով հայտնում ենք, որ նոր ծնված հորթը միջին հաշվով կշռում է 18-22 կգ, գառը կամ ուլը` 1,5-2 կգ, խոճկորը` 0,8-1 կգ, հավի ճուտը` 35 գրամ և ճագարը` 0,1-0,15 կգ:
Հարցաթերթ թիվ 4
տարեկան
Հաստատված է |
Մարզ______________________ |
Գյուղական համայնք____________________ Ուսումնասիրված տնտեսությունների քանակը____ |
Ներկայացվում է` վիճակագիրների կողմից հունվարի 17-ին
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ 200__ Թ. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ
Բ ա ժ ի ն I
Բուսաբուծություն
Տողի N | Մշակաբույսերի անվանումը | Տարածու- թյունը, հա |
Համա- խառն բերքը, ցենտ. |
Տնտեսու- |
Վարձու աշխատողների աշխատան- քային ծախսեր, |
Վարձու տեխնիկայի աշխատան- քային ծախսեր, |
Սերմեր և տնկա- նյութեր, դրամ |
Վառելա- նյութ և քսա- յուղեր, դրամ |
Պարար- տանյու- թեր և թու- նաքի- միկատ- ներ, դրամ |
Ոռոգ- ման ջրի վարձը, դրամ |
Տրանս- պորտա- յին ծախ- սեր, դրամ |
Հարկեր, ընդա- մենը, դրամ |
Այլ ծախ- սեր, դրամ | ||
մարդ- ժամ |
դրամ | մարդ- ժամ |
դրամ | ||||||||||||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
1 | Հացահատիկ | ||||||||||||||
2 | Ծխախոտ | ||||||||||||||
3 | Խորդենի | ||||||||||||||
4 | Կարտոֆիլ | ||||||||||||||
5 | Բանջարեղեն | ||||||||||||||
6 | Բոստան (ձմերուկ, սեխ) | ||||||||||||||
7 | Պտուղ | ||||||||||||||
8 | Խաղող | ||||||||||||||
9 | Միամյա խոտեր | ||||||||||||||
10 | Բազմամյա խոտեր | ||||||||||||||
11 | Կերի արմատապտուղ | ||||||||||||||
12 | Այլ մշակաբույսեր | X |
Ծանոթություն. |
8-րդ սյունակում դրսից ձեռք բերված սերմերի և տնկանյութի արժեքը լրացվում է ձեռք բերման գներով, իսկ սեփական արտադրության սերմերի և տնկանյութի արժեքը հաշվարկվում է շուկայական գներով |
Բ ա ժ ի ն II
Անասնապահություն
Տողի N | Անասնա- տեսակը |
Գլխա- քանակը, գլուխ |
Տնտեսու- թյան ան- դամների աշխատան- քային ծախսեր, մարդ-ժամ |
Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, | Գնովի և սեփական արտադ- րու- թյան կերեր, դրամ |
Վառելա- նյութ և քսա- յուղեր, դրամ |
Դեղո- րայք, դրամ | Տրանս- պորտա- յին ծախ- սեր, դրամ |
Անաս- նաշեն- քերի պահ- պանման և վերանո- րոգման ծախսեր, դրամ |
Հար- կեր, ընդա- մենը, դրամ |
Այլ ծախ- սեր, դրամ |
Արտադրանքը | |||
մարդ-ժամ | դրամ |
անվա- նումը |
չափի միա- վորը |
քա- նա- կը | |||||||||||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
13 | Կովեր | կաթ | ցենտներ | ||||||||||||
14 | Մատղաշ և բտման տակ դրված խոշոր եղջերավոր անասուն | միս (քաշաճ) |
ցենտներ | ||||||||||||
15 | Ոչխարներ և այծեր | միս (քաշաճ) |
ցենտներ | ||||||||||||
16 | կաթ | ցենտներ | |||||||||||||
17 | բուրդ | կգ | |||||||||||||
18 | Խոզեր | միս (քաշաճ) |
ցենտներ | ||||||||||||
19 | Հավեր` ածան | ձու | հատ | ||||||||||||
20 | մատղաշ | միս | կգ | ||||||||||||
21 | ճագարներ | միս | կգ | ||||||||||||
22 | Այլ անասուններ | միս | կգ | ||||||||||||
23 | Մեղվա- ընտանիքներ |
մեղր | կգ |
Ծանոթություն. |
5-րդ սյունակում սեփական կերերի ծախսը հաշվարկվում է շուկայական գներով: |
Վիճակագիր`_________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
____ __________________ 200 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.08.2015, թիվ 14-Ն | 25.09.2015, N 129-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|