«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 128-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ» ԹԻՎ 3 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական մթերքի իրացումը»` թիվ 3 (տարեկան) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ»` ԹԻՎ 3 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գյուղատնտեսական մթերքի իրացումը»` թիվ 3 (տարեկան) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:
2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հարցաթերթի «Մնացորդը նախորդ տարվանից, ցենտներ»` թիվ 1 սյունակում լրացվում են նախորդ տարում գյուղացիական տնտեսությունում արտադրված գյուղատնտեսական մթերքի մնացորդային ծավալները:
6. «Արտադրվել է ընթացիկ տարում, ցենտներ»` թիվ 2 սյունակը լրացվում է ելնելով «Բուսաբուծական մթերքի արտադրությունը»` թիվ 1 և «Անասնապահության դրության մասին»` թիվ 2 հարցաթերթերի թիվ 2 սյունակների համապատասխան տվյալներից:
7. «Միս, սպանդային քաշով»` թիվ 9-14 տողերով անասունների սպանդային քաշը հաշվարկելու համար (եթե մորթելուց հետո միսը չի կշռվել) անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ նորմաներով.
8. Եթե հայտնի է մորթված անասունի միայն կենդանի քաշը, ապա այն սպանդային քաշի կարելի է վերածել օգտագործելով հետևյալ նորմաները. խոշոր եղջերավոր անասունների կենդանի քաշից մսի ելքը կազմում է` 55 %, խոզերինը` 65 %, ոչխարներինը` 47 %, թռչուններինը` 71 % և ճագարներինը` 50 %: Ենթադրենք, տնտեսությունում մորթված խոշոր եղջերավոր անասունի կենդանի քաշը կազմել է 200 կգ: Սպանդային քաշը կկազմի` 200x55:100=110 կգ:
9. Հարցաթերթի «Վաճառվել է` պետությանը և այլ սպառողների» թիվ 3, 4, 5 և 6 սյունակներում, բոլոր տողերով, լրացվում են անմիջապես տնտեսությունում, շուկայում, ճանապարհներին և այլուր, պետական կազմակերպություններին, մասնավոր ֆիրմաներին և անհատներին, կանխիկ դրամով կամ փոխանցումով, վաճառված համապատասխան գյուղատնտեսական մթերքի ծավալները և դրանց արժեքները:
10. «Տրվել է ապրանքափոխանակման դիմաց»` թիվ 7 սյունակում լրացվում են նյութական ռեսուրսների (վառելանյութեր, պարարտանյութեր և այլն), արդյունաբերական ապրանքների ձեռք բերման դիմաց տրված, տնտեսությունում արտադրված առանձին գյուղմթերքների ծավալները (այստեղ անհրաժեշտ է ներառել նաև ապրանքափոխանակման միջոցով այլ գյուղմթերքների ձեռքբերումը):
11. «Օգտագործվել է տնտեսությունում» թիվ 8 սյունակում լրացվում է տնտեսությունում օգտագործված, ինչպես նաև հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին և այլոց օգնության կարգով տրված, բարեգործական նպատակներով օգտագործված մթերքի և հումքի քանակությունը:
12. «Այդ թվում` վերամշակվել է, ցենտներ»` թիվ 9 սյունակում լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքի վերամշակման համար (ցորենից` ալյուր, պտուղներից և խաղողից` գինի և օղի, բանջարեղենից` պահածոներ, մսից` երշիկեղեն և այլն, կաթից` պանիր, կարագ և այլն) օգտագործված ծավալները: Ընդ որում, այս սյունակում ցույց է տրվում գյուղմթերքների սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:
13. «Տրվել է բնամթերքով` վարձու աշխատանքի և այլ ծառայությունների դիմաց, ցենտներ»` թիվ 10 սյունակում լրացվում են բոլոր տեսակի ծառայությունների դիմաց տնտեսությունում արտադրված մթերքով վճարված ծավալները: Եթե վճարումը կատարվել է վերամշակումից ստացված մթերքով, ապա այստեղ նույնպես անհրաժեշտ է ցույց տալ մթերքի սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:
14. «Մնացորդը տնտեսությունում»` թիվ 11 սյունակում լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքից, տարվա վերջին, տնտեսության մնացորդային ծավալներն ըստ առանձին գյուղմթերքի (վերամշակվածի դեպքում` սկզբնական քաշով):
15. Եթե տնտեսությունում արտադրվել են այնպիսի գյուղատնտեսական մթերք և հումք, որոնք նշված չեն հարցաթերթի թիվ 1-18 տողերում, ապա անհրաժեշտ է թիվ 19-21 տողերի «Մթերքի անվանումը» սյունակում ձեռքով գրել մթերքի (հումքի) անվանումը և լրացնել մյուս սյունակները:
Հարցաթերթ թիվ 3
տարեկան
Հաստատված է |
Մարզ______________________ |
Գյուղական համայնք____________________ Ուսումնասիրված տնտեսությունների քանակը____ |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ 200 __ Թ.
Վիճակագիր`_________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
____ __________________ 200 թ. |
Տողի |
Մթերքի անվանումը |
Մնացորդը |
Արտադրվել |
Վաճառվել է` |
Տրվել է |
Օգտագործ- ցենտ. |
այդ թվում` ցենտ. |
Տրվել է բնամթեր- |
Մնացոր- | |||
պետությանը |
այլ սպառողների | |||||||||||
ցենտ- |
գումարը, |
ցենտ- |
գումարը, | |||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
Հացահատիկ |
|
|
|
|
|
|
|
||||
2 |
Ծխախոտ |
|
|
|
|
|
|
|
||||
3 |
Խորդենի |
|
|
|
|
|
|
|
||||
4 |
Կարտոֆիլ |
|
|
|
|
|
|
|
||||
5 |
Պտուղ |
|
|
|
|
|
|
|
||||
6 |
Խաղող |
|
|
|
|
|
|
|
||||
7 |
Բանջարեղեն |
|
|
|
|
|
|
|
||||
8 |
Բոստան (ձմերուկ, սեխ) |
|
|
|
|
|
|
|
||||
9 |
Միս (սպանդային քաշով) |
|
|
|
|
|
|
|
||||
10 |
այդ թվում` տավարի |
|
|
|
|
|
|
|
||||
11 |
ոչխարի և այծի |
|
|
|
|
|
|
|
||||
12 |
խոզի |
|
|
|
|
|
|
|
||||
13 |
թռչունի |
|
|
|
|
|
|
|
||||
14 |
ճագարի |
|
|
|
|
|
|
|
||||
15 |
Կաթ և կաթնամթերք (վերածած կաթի) |
|
|
|
|
|
|
|
||||
16 |
Ձու (հատ) |
|
|
|
|
|
|
|
||||
17 |
Բուրդ (կգ) |
|
|
|
|
|
|
|
||||
18 |
Այլ մթերքներ (նշել) |
|
|
|
|
|
|
|
||||
19 |
|
|
|
|
|
|
|
|
||||
20 |
|
|
|
|
|
|
|
|