«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 127-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:
2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հարցաթերթի «հաշվետու ժամկետում առկա են» բաժնի թիվ 2 սյունակի թիվ 1-7 տողերում լրացվում են գյուղացիական տնտեսությունում, յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, առկա բոլոր տեսակի և հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:
6. Հարցաթերթի «Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից» բաժնի, թիվ 2 սյունակի «ընդամենն իրացվել է անասուն և թռչուն, կենդանի քաշով» թիվ 8 տողում լրացվում է տնտեսությունից, մսի համար, օտարված (իրացված) և տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի կենդանի քաշը: Այս տողով ցույց չի տրվում շուկայում, վերարտադրության համար, կենդանի վաճառված մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի, կենդանի քաշի տվյալները:
7. «Կթվել է կաթ, ընդամենը»` թիվ 14, «այդ թվում` կովի և մատակի»` թիվ 15 և «ոչխարի և այծի»` թիվ 16 տողերով, թիվ 2 սյունակում լրացվում է կթված և հորթերի, գառների, ուլերի ու խոճկորների կերակրման համար օգտագործված կաթի քանակությունը:
8. «Խուզվել է ոչխարի բուրդ»` թիվ 18 տողում ցույց է տրվում անլվա բրդի քաշը:
Հարցաթերթ թիվ 2
ամսական
Հաստատված է |
Մարզ ___________________________________
Գյուղական համայնք _______________________________________
Տնտեսության ծածկագիրը ____________________________
Ուսումնասիրված տնտեսությունների քանակը _____________________________
Ներկայացվում է` վիճակագիրների կողմից հաջորդ ամսի 2-ին
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Առ 1-ը_________________ 200 __ թ.
Հաշվետու ժամկետում առկա են. | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից
8. |
Ընդամենը իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն` կենդանի քաշով |
կգ |
|
9. |
այդ թվում` տավարի |
- » - |
|
10. |
խոզի |
- » - |
|
11. |
ոչխարի և այծի |
- » - |
|
12. |
թռչունի |
- » - |
|
13. |
ճագարի |
- » - |
|
14. |
Կթվել է կաթ, ընդամենը |
- » - |
|
15. |
այդ թվում` կովի և մատակի |
- » - |
|
16. |
ոչխարի և այծի |
- » |
|
17. |
Ստացվել է հավի ձու |
հատ |
|
18. |
Խուզվել է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով) |
կգ |
|
Վիճակագիր`_________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
____ __________________ 200 թ. |