Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2003-26.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.274
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2019

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 122-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 122-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» ձև թիվ 26-գտ (տարեկան) պետական վիճակագրական Հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գազանաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ» թիվ 01 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ձեռնարկությանը պատկանող էգերից տվյալ տարում կենդանի վիճակում ծնված ձագերի (ներառյալ ծնվելու օրը վաճառված, մորթված և անկած) թիվը:

6. «Դրանցից անկել են» թիվ 02 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են կենդանի ծնվածների թվից անկած, ոչնչացված և կորած ձագերի թիվը: Դրսից ձեռք բերված մատղաշների անկումը այս տողով չի արտացոլվում:

7. «Վաճառվել է տոհմային նպատակների համար» թիվ 03 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են միայն տոհմային նպատակների համար վաճառված, իսկ «Իրացվել է մորթի ստանալու համար» թիվ 04 տողով` միայն մորթի ստանալու համար իրացված քանակները:

8. « 200 թ. հունվարի 1-ին առկա են` մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 05, 06 տողերով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետին առկա` 8 ամսականից բարձր արուների ու էգերի թիվը:

9. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ» թիվ 07 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հունվարի 1-ի դրությամբ հոտի համալրման համար թողնված, ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված մատղաշների քանակը:

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1   2   3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից:

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 26-գտ
տարեկան

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __122-Ն ___ որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

հունվարի 12-ին

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ

Տողի
N

 Ցուցանիշներ

 Քանակը (գլուխ)

Աղվես

Բևեռ-
աղվես

Ջրաքիս

Նուտրիա

 Ա

 Բ

 1

 2

 3

 4

 01

Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ

 

 

 

 

 02

Դրանցից անկել են

 

 

 

 

 03

Վաճառվել է տոհմային նպատակների համար

 

 

 

 

 04

Իրացվել է մորթի ստանալու համար

 

 

 

 

 05

200 թ. հունվարի 1-ին առկա են`

մեծահասակ արուներ

 

 

 

 

 06

 մեծահասակ էգեր

 

 

 

 

 07

Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև, հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ

 

 

 

 

____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը