«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2001թ.
Պետական գրանցման թիվ 60301191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 դեկտեմբերի 2001 թ. |
N 99 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 09 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ) կետով սահմանված դրույթով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000թ. օգոստոսի 15-ի թիվ 09 որոշման 6.7.3 կետում (ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.10.01թ. թիվ 74 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝
1. «2. Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության վարչություն»-ից առանձնացնել «Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժինը»:
Այդ կապակցությամբ 6.7.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.7.3 կառուցվածքը հետևյալն է՝
1. Նախագահի աշխատակազմ
2. Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության վարչություն
3. Մարդահամարի վարչություն*
4. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն
5. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին
6. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
7. Զբաղվածության և աշխատանքի վարձատրության բաժին
8. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
9. Գների և միջազգային համադրումների բաժին
10. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին
11. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին
12. Արդյունաբերության բաժին
13. Շինարարության բաժին
14. Գյուղատնտեսության բաժին
15. Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին
16. Առևտրի և այլ ծառայությունների բաժին
17. Պարենային ապահովության տեղեկատվության բաժին
18. Բիզնես ռեգիստրի բաժին
19. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին
20. Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի բաժին
21. Տպագրա-կազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին
23. Ֆինանսա-հաշվային բաժին
24. Տնտեսական բաժին
25. Տարածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության հավաքագրման գործընթացի ֆինանսատնտեսական պլանավորման և կոորդինացման բաժին
26. Կադրերի բաժին
27. Առաջին բաժին
28. Ընդհանուր բաժին
* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:»
2. Սահմանել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կենտրոնական ապարատի հետևյալ կառուցվածքը վիճակագրական և վարչատնտեսական գործառույթների նկարագրերով (կցվում է):
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|