«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 115-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն անասունի, թռչունի և ճագարի գնումների մասին» Ձև թիվ 11-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 11-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Գնվել է անասուն, թռչուն և ճագար՝ կենդանի քաշով» թիվ 01 տողով, 1 և 2 սյունակներով լրացվում են հաշվետու ժամկետում գնված անասունի, թռչունի և ճագարի ՝ կենդանի քաշով, իսկ 02 տողում՝ սպանդային քաշով գնումների քանակը և արժեքը: Անասունի, թռչունի և ճագարի կենդանի քաշը սպանդայինի և հակառակը վերածելու համար, անհրաժեշտ է օգտագործել հետևյալ նորմաները.
խոշոր եղջերավոր անասունի կենդանի քաշից մսի ելքը կազմում է 55%, խոզերինը՝ 65%, ոչխարներինը՝ 47%, թռչուններինը՝ 71% և ճագարներինը՝ 50%:
6. «Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ խոշոր եղջերավոր անասուն» թիվ 03, «խոզ» թիվ 04, «ոչխար և այծ» թիվ 05 և «թռչուն» թիվ 06 տողերով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված համապատասխան անասնատեսակի քանակը և արժեքը:
7. «Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ առևտրային կազմակերպություններից» թիվ 07 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում է անասնապահական մթերքի արտադրությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից գնված մթերքի քանակը և արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 11-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __115-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 7-ին: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
|
Տողի |
Աճողական, տարվա սկզբից | |
քանակը, |
արժեքը, | ||
Գնվել է անասուն, թռչուն և ճագար՝ կենդանի քաշով |
01 |
|
|
սպանդային քաշով |
02 |
|
X |
Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ խոշոր եղջերավոր անասուն |
03 |
|
|
խոզ |
04 |
|
|
ոչխար և այծ |
05 |
|
|
թռչուն |
06 |
|
|
Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ |
07 |
|
X |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (08) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |