603.0080.23.10.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հոկտեմբերի 2001 թ. |
N 80 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) միանվագ հաշվառում» հետազոտության հարցաթերթը և լրացման Հրահանգը:
|
Ս. Մնացականյան |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ |
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-րդ ԵՎ 4-րդ ԱՍՏԻՃԱՆԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ
(2001 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)
Ձև 1-վնասված բնակֆոնդ
Տրամադրվող տեղեկատվության գաղտնիությունն ու անանունությունն երաշխավորվում է օրենքով: |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով |
Հաստատված է |
Հարցումը նպատակ է հետապնդում պարզել հանրապետությունում առկա` վնասվածության բարձր աստիճաններ (3-րդ և 4-րդ) ունեցող բազմաբնակարան շենքերի, բնակարանների և բնակելի տների (առանձնատների) քանակները, տարածքային բաշխվածությունը և բնակեցվածությունը: Արդյունքներն օգտագործվելու են միայն վերլուծական և բնակարանային քաղաքականության ծրագրային աշխատանքներում` ամփոփ տեսքով: Ձեր անկեղծ պատասխանները մեծապես կօգնեն մեզ, ի վերջո նաև Ձեզ` քանի որ վիճակագրությունը մշակվում է ողջ հանրության համար:
Դիտողությունների և առաջարկությունների համար հեռաձայնեք 523 889, 524 514:
Մարզ ____________________________________
Համայնք __________________________________
Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր
Ա-1. Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության
|
Վնասված շենքների հարկայ-նությունը |
Վնաս- |
դրանցից ունեն վնասվածության աստիճան | ||||||||
3-րդ աստիճանի |
4-րդ աստիճանի | ||||||||||
ընդա-մենը |
դրանցից |
ընդա-մենը |
դրանցից | ||||||||
ամբող- ջական |
մաս-նակի |
բնակեց-վածու- թյան % |
ամբող-ջական |
մաս-նակի |
քանդման ենթակա |
բնակեց- վածու- | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
1 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
2 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
3 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
4 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
5 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
6-8 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
9 և ավելի հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ա-2. Վնասված բնակարանների քանակը և մակերեսները
|
|
Բնակարանների քանակը |
դրանցից ունեն 3-րդ և 4-րդ աստիճանների հաստատված վնասվածություն |
այդ բնակարանների ընդհանուր մակերեսը, | |
ընդա- |
սեփականա- | ||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
1 սենյականոց |
|
|
|
|
2 |
2 սենյականոց |
|
|
|
|
3 |
3 սենյականոց |
|
|
|
|
4 |
4 սենյականոց |
|
|
|
|
5 |
5 և ավելի սենյականոց |
|
|
|
|
6 |
Ընդամենը |
|
|
|
|
Ա-3. Բնակարանների վնասվածությունը
|
|
Վնասվա- |
Բնակա- |
Վնասվածության աստիճանի մասին մասնագիտական եզրակացություն ունեցող և չունեցող բնակարանների քանակը |
Բնակության համար ոչ պիտանի բնակարանների քանակը | |
ունեն |
չունեն | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
1 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
2 |
4-րդ |
|
|
|
| |
3 |
2 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
4 |
4-րդ |
|
|
|
| |
5 |
3 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
6 |
4-րդ |
|
|
|
| |
7 |
4 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
8 |
4-րդ |
|
|
|
| |
9 |
5 և ավելի սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
10 |
4-րդ |
|
|
|
| |
11 |
Ընդամենը |
3-րդ |
|
|
|
|
12 |
4-րդ |
|
|
|
|
Ա-4. Վնասված բնակարանների բնակեցվածությունը
|
|
Վնասվածության աստիճանը |
Բնակարանների |
Բնակվողների թվաքանակը, մարդ |
այդ թվում՝ օրինական հիմունքներով | |
քանակը |
մակերեսը, քառ.մ | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
1 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
2 |
4-րդ |
|
|
|
| |
3 |
2 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
4 |
4-րդ |
|
|
|
| |
5 |
3 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
6 |
4-րդ |
|
|
|
| |
7 |
4 սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
8 |
4-րդ |
|
|
|
| |
9 |
5 և ավելի սենյականոց |
3-րդ |
|
|
|
|
10 |
4-րդ |
|
|
|
| |
11 |
Ընդամենը |
3-րդ |
|
|
|
|
12 |
4-րդ |
|
|
|
|
Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)
Բ-1. Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները
|
Վնասված տների հարկայնությունը |
Վնաս- |
դրանցից ունեն վնասվածության աստիճան | ||||||||
3-րդ աստիճանի |
4-րդ աստիճանի | ||||||||||
ընդա-մենը |
դրանցից |
ընդա- |
դրանցից | ||||||||
ամբող- ջական |
մաս-նակի |
բնակեց- |
ամբող- |
մաս- |
քանդ- |
բնակեց- | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
1 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
2 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
3 հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
4 և ավելի հարկանի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բ-2. Բնակելի տների վնասվածությունը
|
Վնասված բնակելի |
Վնասվա- |
Բնակելի տների |
Վնասվածության աստիճանի | ||
քանակը |
մակերեսը, քառ.մ | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
1 հարկանի |
3-րդ |
|
|
|
|
2 |
4-րդ |
|
|
|
| |
3 |
2 հարկանի |
3-րդ |
|
|
|
|
4 |
4-րդ |
|
|
|
| |
5 |
3 հարկանի |
3-րդ |
|
|
|
|
6 |
4-րդ |
|
|
|
| |
7 |
4 և ավելի հարկանի |
3-րդ |
|
|
|
|
8 |
4-րդ |
|
|
|
| |
9 |
Ընդամենը |
3-րդ |
|
|
|
|
10 |
4-րդ |
|
|
|
|
Բ-3. Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը
|
Վնասված բնակելի |
Վնասվա- |
Բնակվողների |
այդ թվում` քանդման ենթակա |
Ա |
1 |
2 |
4 |
6 |
1 |
1 հարկանի |
3-րդ |
|
|
2 |
4-րդ |
|
| |
3 |
2 հարկանի |
3-րդ |
|
|
4 |
4-րդ |
|
| |
5 |
3 հարկանի |
3-րդ |
|
|
6 |
4-րդ |
|
| |
7 |
4 և ավելի հարկանի |
3-րդ |
|
|
8 |
4-րդ |
|
| |
9 |
Ընդամենը |
3-րդ |
|
|
10 |
4-րդ |
|
|
Հարցազրուցավար ______________________________________
___ ______________ 200 թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Հանրապետությունում վնասվածության 3-րդ ԵՎ 4-րդ աստիճանի (վթարային ԵՎ խարխուլ) բազմաբնակարան շենքերի ԵՎ բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին» ձԵՎ թիվ 1-վնասված բնակֆոնդ վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման
Սույն հրահանգը մշակված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 30.01.2001 թ. «2001 թ. պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի հաստատելու մասին» թիվ 28 որոշման հավելված 2-ի 24 կետի համաձայն:
Ընդհանուր դրույթներ
Հրահանգը սահմանում է «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին» ձև թիվ 1-վնասված բնակֆոնդ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման կարգը:
Հարցաթերթը կազմում են համայնքապետարանները, մարզպետարանների շինարարության և ճարտարապետության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի մարզային կառույցները:
Հարցաթերթի ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Հարցաթերթը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.
բնակելի շենք` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով,
բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց,
բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով և տնտեսական շինություններով կառույց,
բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով,
խարխուլ (մաշված) են համարվում ավելի քան փաստացի 70% մաշվածություն ունեցող քարե շենքերը և 65%-ից բարձր մաշվածություն ունեցող փայտե շենքերը,
բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:
Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում`
- աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսը,
- առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսը,
- ոչ բնակելի մակերեսը, որը զբաղեցված է համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղի ծառայությունների և այլնի կողմից:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաներն ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:
4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչներն ենթակա են տեղահանման:
Բնակելի կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը և անձնագրավորումը կատարվում է սահմանված կարգով:
Հարցաթերթի լրացման կարգը
Հարցաթերթը կազմված է 2 մասից` «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» և «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)»: «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» մասը կազմված է 4 բաժնից` (Ա-1) «Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության», Ա-2) «Վնասված բնակարանների քանակը և մակերեսները», Ա-3) «Բնակարանների վնասվածությունը», Ա-4) «Վնասված բնակարանների բնակեցվածությունը»): «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)» մասը կազմված է 3 բաժնից` (Բ-1) «Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները», Բ-2) «Բնակելի տների վնասվածությունը», Բ-3) «Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը»):
Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր
Այս մասի 4 բաժինների տվյալները լրացվում են միայն բազմաբնակարան շենքերի (հետայսու շենք) համար:
Ա-1) Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության
«Վնասված շենքերի քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակն ըստ հարկայնության: Սյունակ 3-ում բերվում է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է ամբողջական (սյունակ 4) և մասնակի (սյունակ 5) վնասված շենքերի քանակը: «Բնակեցվածության %» սյունակում (6) բերվում է շենքերի բնակեցվածության %-ը 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակից: Սյունակներ (7-11)-ում բերվում են վնասվածության 4-րդ աստիճանին համապատասխան ցուցանիշերն ըստ վերը շարադրվածի, միայն այն տարբերությամբ, որ սյունակ 10-ում բերվում է չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի այն քանակը, որոնք ենթակա են քանդման:
Ա-2) Վնասված բնակարանների քանակը և մակերեսները
«Բնակարանների քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի վնասված բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների քանակի, որից առանձնացվում է սեփականաշնորհված բնակարանների քանակը (սյունակ 3): Սյունակ 4-ում բերվում է այն բնակարանների քանակը, որոնք ունեն 3-րդ և 4-րդ աստիճանների հաստատված վնասվածություն: Սյունակ 5-ում բերվում է սյունակ 4-ում նշված բնակարանների ընդհանուր մակերեսը:
Ա-3) Բնակարանների վնասվածությունը
«Բնակարանների քանակը» սյունակում (3) բերվում է բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների թվի և ըստ 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճանների, որից առանձնացվում է վնասվածության աստիճանի մասին մասնագիտական եզրակացություն ունեցող (սյունակ 4) և չունեցող (սյունակ 5) բնակարանների քանակը: Սյունակ 6-ում բերվում է վնասված բնակարաններից բնակության համար ոչ պիտանի բնակարանների քանակը:
Ա-4) Վնասված բնակարանների բնակեցվածությունը
Սյունակ 4-ում բերվում է 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճան ունեցող բնակարանների մակերեսը: Սյունակ 5-ում բերվում է այդ բնակարաններում բնակվող մարդկանց թվաքանակը, որից սյունակ 6-ում առանձնացվում է այն մարդկանց թվաքանակը, որոնք բնակվում են օրինական հիմունքներով:
Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)
Այս մասի 3 բաժինների տվյալները լրացվում են միայն բնակելի տների (առանձնատների) համար: Այսուհետ օգտագործվելու է տուն հասկացությունը:
Բ-1) Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները
Այս բաժինը լրացվում է Ա-1 բաժնի լրացման կարգին համապատասխան:
Բ-2) Բնակելի տների վնասվածությունը
«Բնակելի տների քանակը» սյունակում (3) բերվում է տների ընդհանուր քանակն ըստ հարկայնության և վնասվածության աստիճանների: Սյունակ 4-ում բերվում է այդ տների մակերեսը: Վնասվածության աստիճանի մասին համապատասխան մասնագիտական եզրակացություն ունեցող տների քանակը բերվում է սյունակ 5-ում, իսկ չունեցողներինը` սյունակ 6-ում:
Բ-3) Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը
Սյունակ 3-ում բերվում է վնասված տներում բնակվող մարդկանց թվաքանակն ըստ տների հարկայնության և վնասվածության աստիճանի, որից սյունակ 4-ում առանձնացվում է այն բնակիչների թվաքանակը, որոնք բնակվում են քանդման ենթակա տներում:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301180
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2006, N 06-Ն | 11.06.2006, N 80 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|