Գլխավոր տեղեկություն
Համար
N 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2001-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.12.13/22(85) Հոդ.178
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

603.0080.23.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 80

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) միանվագ հաշվառում» հետազոտության հարցաթերթը և լրացման Հրահանգը:


Նախագահ`


Ս. Մնացականյան

 

 

Ներմուծեք նկարագրությունը_17995

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-րդ ԵՎ 4-րդ ԱՍՏԻՃԱՆԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

(2001 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)

 

Ձև 1-վնասված բնակֆոնդ

 

Տրամադրվող տեղեկատվության գաղտնիությունն ու անանունությունն երաշխավորվում է օրենքով:

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2001 թ. հոկտեմբերի 23-ի հ. 80 որոշմամբ

 

Հարցումը նպատակ է հետապնդում պարզել հանրապետությունում առկա` վնասվածության բարձր աստիճաններ (3-րդ և 4-րդ) ունեցող բազմաբնակարան շենքերի, բնակարանների և բնակելի տների (առանձնատների) քանակները, տարածքային բաշխվածությունը և բնակեցվածությունը: Արդյունքներն օգտագործվելու են միայն վերլուծական և բնակարանային քաղաքականության ծրագրային աշխատանքներում` ամփոփ տեսքով: Ձեր անկեղծ պատասխանները մեծապես կօգնեն մեզ, ի վերջո նաև Ձեզ` քանի որ վիճակագրությունը մշակվում է ողջ հանրության համար:

Դիտողությունների և առաջարկությունների համար հեռաձայնեք 523 889, 524 514:

 

 

Մարզ ____________________________________

 

Համայնք __________________________________

 

 

Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր

 

Ա-1. Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության

 

 

Վնասված շենքների հարկայ-նությունը

Վնաս-
ված
շենքերի քանակը

դրանցից ունեն վնասվածության աստիճան

3-րդ աստիճանի

4-րդ աստիճանի

ընդա-մենը

դրանցից

ընդա-մենը

դրանցից

ամբող- ջական

մաս-նակի

բնակեց-վածու- թյան %

ամբող-ջական

մաս-նակի

քանդման ենթակա

բնակեց- վածու-
թյան %

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

1 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

2 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

3 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

4 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

5 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 6-8 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

9 և ավելի հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

  Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ա-2. Վնասված բնակարանների քանակը և մակերեսները

 

 

 

Բնակարանների քանակը

դրանցից ունեն 3-րդ և 4-րդ  աստիճանների հաստատված վնասվածություն

այդ բնակարանների ընդհանուր մակերեսը,
քառ. մ

ընդա-
մենը

սեփականա-
շնորհված

Ա

1

2

3

4

5

1

1 սենյականոց

 

 

 

 

2

2 սենյականոց

 

 

 

 

3

3 սենյականոց

 

 

 

 

4

4 սենյականոց

 

 

 

 

5

5 և ավելի սենյականոց

 

 

 

 

6

Ընդամենը

 

 

 

 

 

Ա-3. Բնակարանների վնասվածությունը

 

 

 

Վնասվա-
ծության աստիճանը

Բնակա-
րանների քանակը

Վնասվածության աստիճանի մասին մասնագիտական եզրակացություն ունեցող և չունեցող բնակարանների քանակը

Բնակության համար ոչ պիտանի բնակարանների քանակը

ունեն

չունեն

Ա

1

2

3

4

5

6

1

1 սենյականոց

3-րդ

 

 

 

 

2

4-րդ

 

 

 

 

3

2 սենյականոց

3-րդ

 

 

 

 

4

4-րդ

 

 

 

 

5

3 սենյականոց

3-րդ

 

 

 

 

6

4-րդ

 

 

 

 

7

4 սենյականոց

3-րդ

 

 

 

 

8

4-րդ

 

 

 

 

9

5 և ավելի սենյականոց

3-րդ

 

 

 

 

10

4-րդ

 

 

 

 

11

Ընդամենը

3-րդ

 

 

 

 

12

4-րդ

 

 

 

 

 

Ա-4. Վնասված բնակարանների բնակեցվածությունը

 

 

 

Վնասվածության աստիճանը

Բնակարանների

Բնակվողների թվաքանակը, մարդ

այդ թվում՝ օրինական հիմունքներով

քանակը

մակերեսը, քառ.մ

Ա

1

2

3

4

5

6

1

1 սենյականոց

3-րդ

 

 

 

 

2

4-րդ

 

 

 

 

3

2 սենյականոց

3-րդ

 

 

 

 

4

4-րդ

 

 

 

 

5

3 սենյականոց

3-րդ

 

 

 

 

6

4-րդ

 

 

 

 

7

4 սենյականոց

3-րդ

 

 

 

 

8

4-րդ

 

 

 

 

9

5 և ավելի սենյականոց

3-րդ

 

 

 

 

10

4-րդ

 

 

 

 

11

Ընդամենը

3-րդ

 

 

 

 

12

4-րդ

 

 

 

 

 

Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ) 

 

Բ-1. Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները

 

 

Վնասված տների հարկայնությունը

Վնաս-
ված
տների քանակը

դրանցից ունեն վնասվածության աստիճան

3-րդ աստիճանի

4-րդ աստիճանի

ընդա-մենը

դրանցից

ընդա-
մենը

դրանցից

ամբող- ջական

մաս-նակի

բնակեց-
վածու-
թյան %

ամբող-
ջա-
կան

մաս-
նակի

քանդ-
ման
ենթակա

բնակեց-
վածու-
թյան %

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

1 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

2 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

3 հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

4 և ավելի հարկանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ-2. Բնակելի տների վնասվածությունը

 

 

Վնասված բնակելի
տների
հարկայնությունը

Վնասվա-
ծության
աստիճանը

Բնակելի տների

Վնասվածության աստիճանի
մասին մասնագիտական
եզրակացություն ունեցող և
չունեցող տների քանակը

քանակը

մակերեսը, քառ.մ

Ա

1

2

3

4

5

6

1

1 հարկանի

3-րդ

 

 

 

 

2

4-րդ

 

 

 

 

3

2 հարկանի

3-րդ

 

 

 

 

4

4-րդ

 

 

 

 

5

3 հարկանի

3-րդ

 

 

 

 

6

4-րդ

 

 

 

 

7

4 և ավելի հարկանի

3-րդ

 

 

 

 

8

4-րդ

 

 

 

 

9

Ընդամենը

3-րդ

 

 

 

 

10

4-րդ

 

 

 

 

 

Բ-3. Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը

 

 

Վնասված բնակելի
տների
հարկայնությունը

Վնասվա-
ծության
աստիճանը

Բնակվողների
թվաքանակը

այդ թվում` քանդման ենթակա
տներում

Ա

1

2

4

6

1

1 հարկանի

3-րդ

 

 

2

4-րդ

 

 

3

2 հարկանի

3-րդ

 

 

4

4-րդ

 

 

5

3 հարկանի

3-րդ

 

 

6

4-րդ

 

 

7

4 և ավելի հարկանի

3-րդ

 

 

8

4-րդ

 

 

9

Ընդամենը

3-րդ

 

 

10

4-րդ

 

 

 

 

Հարցազրուցավար ______________________________________


___ ______________ 200  թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Հանրապետությունում վնասվածության 3-րդ ԵՎ 4-րդ աստիճանի (վթարային ԵՎ խարխուլ) բազմաբնակարան շենքերի ԵՎ բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին» ձԵՎ թիվ 1-վնասված բնակֆոնդ վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 30.01.2001 թ. «2001 թ. պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի հաստատելու մասին» թիվ 28 որոշման հավելված 2-ի 24 կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին» ձև թիվ 1-վնասված բնակֆոնդ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման կարգը:

Հարցաթերթը կազմում են համայնքապետարանները, մարզպետարանների շինարարության և ճարտարապետության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի մարզային կառույցները:

Հարցաթերթի ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

Հարցաթերթը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.

բնակելի շենք` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով,

բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց,

բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով և տնտեսական շինություններով կառույց,

բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով,

խարխուլ (մաշված) են համարվում ավելի քան փաստացի 70% մաշվածություն ունեցող քարե շենքերը և 65%-ից բարձր մաշվածություն ունեցող փայտե շենքերը,

բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:

Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում`

- աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսը,

- առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսը,

- ոչ բնակելի մակերեսը, որը զբաղեցված է համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղի ծառայությունների և այլնի կողմից:

3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաներն ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:

4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչներն ենթակա են տեղահանման:

Բնակելի կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը և անձնագրավորումը կատարվում է սահմանված կարգով:

 

Հարցաթերթի լրացման կարգը

 

Հարցաթերթը կազմված է 2 մասից` «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» և «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)»: «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» մասը կազմված է 4 բաժնից` (Ա-1) «Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության», Ա-2) «Վնասված բնակարանների քանակը և մակերեսները», Ա-3) «Բնակարանների վնասվածությունը», Ա-4) «Վնասված բնակարանների բնակեցվածությունը»): «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)» մասը կազմված է 3 բաժնից` (Բ-1) «Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները», Բ-2) «Բնակելի տների վնասվածությունը», Բ-3) «Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը»):

 

Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր

 

Այս մասի 4 բաժինների տվյալները լրացվում են միայն բազմաբնակարան շենքերի (հետայսու շենք) համար:

 

Ա-1) Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության

 

«Վնասված շենքերի քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակն ըստ հարկայնության: Սյունակ 3-ում բերվում է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է ամբողջական (սյունակ 4) և մասնակի (սյունակ 5) վնասված շենքերի քանակը: «Բնակեցվածության %» սյունակում (6) բերվում է շենքերի բնակեցվածության %-ը 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակից: Սյունակներ (7-11)-ում բերվում են վնասվածության 4-րդ աստիճանին համապատասխան ցուցանիշերն ըստ վերը շարադրվածի, միայն այն տարբերությամբ, որ սյունակ 10-ում բերվում է չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի այն քանակը, որոնք ենթակա են քանդման:

 

Ա-2) Վնասված բնակարանների քանակը և մակերեսները

 

«Բնակարանների քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի վնասված բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների քանակի, որից առանձնացվում է սեփականաշնորհված բնակարանների քանակը (սյունակ 3): Սյունակ 4-ում բերվում է այն բնակարանների քանակը, որոնք ունեն 3-րդ և 4-րդ աստիճանների հաստատված վնասվածություն: Սյունակ 5-ում բերվում է սյունակ 4-ում նշված բնակարանների ընդհանուր մակերեսը:

 

Ա-3) Բնակարանների վնասվածությունը

 

«Բնակարանների քանակը» սյունակում (3) բերվում է բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների թվի և ըստ 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճանների, որից առանձնացվում է վնասվածության աստիճանի մասին մասնագիտական եզրակացություն ունեցող (սյունակ 4) և չունեցող (սյունակ 5) բնակարանների քանակը: Սյունակ 6-ում բերվում է վնասված բնակարաններից բնակության համար ոչ պիտանի բնակարանների քանակը:

 

Ա-4) Վնասված բնակարանների բնակեցվածությունը

 

Սյունակ 4-ում բերվում է 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճան ունեցող բնակարանների մակերեսը: Սյունակ 5-ում բերվում է այդ բնակարաններում բնակվող մարդկանց թվաքանակը, որից սյունակ 6-ում առանձնացվում է այն մարդկանց թվաքանակը, որոնք բնակվում են օրինական հիմունքներով:

 

Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)

 

Այս մասի 3 բաժինների տվյալները լրացվում են միայն բնակելի տների (առանձնատների) համար: Այսուհետ օգտագործվելու է տուն հասկացությունը:

 

Բ-1) Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները

 

Այս բաժինը լրացվում է Ա-1 բաժնի լրացման կարգին համապատասխան:

 

Բ-2) Բնակելի տների վնասվածությունը

 

«Բնակելի տների քանակը» սյունակում (3) բերվում է տների ընդհանուր քանակն ըստ հարկայնության և վնասվածության աստիճանների: Սյունակ 4-ում բերվում է այդ տների մակերեսը: Վնասվածության աստիճանի մասին համապատասխան մասնագիտական եզրակացություն ունեցող տների քանակը բերվում է սյունակ 5-ում, իսկ չունեցողներինը` սյունակ 6-ում:

 

Բ-3) Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը

 

Սյունակ 3-ում բերվում է վնասված տներում բնակվող մարդկանց թվաքանակն ըստ տների հարկայնության և վնասվածության աստիճանի, որից սյունակ 4-ում առանձնացվում է այն բնակիչների թվաքանակը, որոնք բնակվում են քանդման ենթակա տներում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 60301180