Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 06
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2000-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.30/15(57)
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.07.2000
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2000 թ.

թիվ 06

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի հրահանգը (կցվում է):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2000 թ. փորձնական մարդահամար

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 06 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ



Երևան 2000 թ.

 

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստական ամենակարևոր աշխատանքներից մեկը:

Տների ցուցակներն անհրաժեշտ են.

 քաղաքների և խոշոր գյուղերի տարածքը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի ճիշտ բաժանելու,

 մարդահամարի ժամանակ բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար:

2. Ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այս նպատակով հրահանգավորված աշխատողների` ցուցակագրողների կողմից տները շրջագայելու միջոցով, 2000թ փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների օրացուցային պլանով սահմանված ժամկետներում:

3. Մինչև ցուցակների կազմումը ցուցակագրողն անցնելու է հատուկ հրահանգավորում և ծանոթանալու իր տեղամասի սահմաններին, համեմատելով այն իրեն հատկացված տեղամասի հատակագծի հետ:

4. Տների (շինությունների) ցուցակները կազմվում են ըստ առանձին թաղամասերի` յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելու և դրանք ըստ համարների հաջորդականության առանձին ցուցակում գրանցելու միջոցով: Մեկ ցուցակում երկու կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:

Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն վերգետնյա շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ` 15, 8/2, մասնաշենք Ա և այլն:

Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե առկա է զանգվածային կառուցապատում` սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով` ապա ցուցակները կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:

Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլն, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:

Հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները համարակալվում են ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարի կողմից, տվյալ բնակավայրի սահմաններում` հերթական համարներով:

5. Տների ցուցակները կազմելիս, ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի հատակագիծը` ավելացնում նոր կառուցված ու կառուցվող տները և ջնջում քանդվածները:

Ցուցակագրողը տների ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև իր տեղամասի շրջագայության ժամանակ հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացակայության մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պարտավոր է տեղեկացնել ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարին` ներկայացնելով գրավոր զեկուցագիր:

 

2. Ցուցակների կազմման կարգը

 

6. ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարից ցուցակագրողը ստանում է.

- ցուցակագրողի վկայական,

- տների ցուցակների` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2) բավարար քանակությամբ բլանկներ,

- հրահանգ տների ցուցակների կազմման կարգի,

- ցուցակագրման տեղամասի հատակագիծ,

- բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:

7. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է աղյուսակ 2-ի լրացումից, որի հասցեամասում գրվում է հատակագծի վրա նշված թաղամասի համարը և նկարագրվում նրա սահմանները` պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները, և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում անհրաժեշտ է համապատասխան նկարագրում տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ:

Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները: Եթե տների ցուցակները կազմված են մի քանի թերթերից, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա գրվում է միայն թաղամասի համարը և էջակալվում, իսկ էջերի քանակը նշվում է յուրաքանչյուրի վրա (օրինակ` էջ 2, էջ 3 և այլն):

8. Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շինությունները:

Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն` նրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, մտցվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո` «թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով:

Տեղամասում կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունները, ինչպես նաև այն տարածքը, որտեղ շինարարությունը դեռևս չի սկսվել, բայց նրան համար է հատկացվել, նույնպես պետք է մտցնել ցուցակի մեջ, քանի որ մարդահամարի անցկացման պահին դրա շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը` բնակեցված լինել:

9. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ` նշելով շինությունների քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները գրվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:

10. Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների` տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

Աղյուսակ 2-ում գրանցվում են.

1-ին սյունակում` յուրաքանչյուր տան գրանցման հերթական համարը,

2-րդ սյունակում` պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ, տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-"-),

3-րդ սյունակում` տան (շինության) համարը, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ 8ա, 5/1 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ` 5 մասնաշենք Ա, 5 մասնաշենք Բ, 1/18 մասնաշենք 1:

4-րդ սյունակում` կազմակերպության, հիմնարկ-ձեռնարկության անվանումը, որին պատկանում է տունը, (օրինակ` ԲՇՏ 1, համատիրություն «Գայանե», մեխանիկական գործարանի հանրակացարան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):

5-րդ սյունակում` բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կանգնած կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչությունը չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես (օրինակ` ավտոտնակ, խորդանոց, մարագ):

6-7-րդ սյունակներում` բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է.

 բնակշահագործման կազմակերպություններից, տնային կառավարչություններից և այլ իրավաբանական անձանցից, իսկ համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից,

 հիմնարկ-ձեռնարկություններին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, մանկատների, ծերերի և հաշմանդամների տների (տուն-ինտերնատների), գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլնի վերաբերյալ` դրանց պարետներից կամ կառավարիչներից, կամ էլ հիմնարկների ադմինիստրացիայից,

 քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ` դրանց սեփականատերերից:

Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինող մարմնի մոտ: Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկներ և այլն) 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում` այդ սենյակներում մշտական բնակվող բնակչության թվաքանակը:

Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նման այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ, 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում` դրանցում մշտապես բնակվող մարդկանց թվաքանակը:

Եթե բնակելի շենքում գտնվում է հյուրանոց, հիվանդանոց և ժամանակավոր նշանակության այլ հիմնարկություն, ապա 6-7-րդ սյունակներում, համապատասխանաբար, ցույց է տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և նրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ շենքում է գտնվում հյուրանոց, հիվանդանոց և այլն:

8-րդ սյունակում` տեղերի քանակը ժամանակավոր նշանակության հիմնարկներում (հիվանդանոցում, հյուրանոցում, հանգստյան տանը, առողջարանում և այլն):

9-րդ սյունակում` «Ծանոթություն» - նշումներ է կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:

Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար` 3-րդ սյունակում գրանցվում է տան համարը (համարի բացակայության դեպքում դրվում է գիծ), 4-րդ սյունակում` նշվում է տան սեփականատիրոջ` իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում` նրա ազգանուն-անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է` «տունը կառուցվում է» կամ «կատարված է հողահատկացում»:

11. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները շրջագայելուց և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը, ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները: Այնուհետև կազմվում է տների ցուցակների ամփոփագիրը` աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները` 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են աղյուսակ 2-ի համապատասխան տվյալներից, իսկ 7-րդ սյունակում նշվում է, ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր բնակատեղ հանդիսացող հիմնարկների քանակը:

12. Սահմանված ժամկետին ցուցակագրողները տների ցուցակները` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2), ճշտված հատակագծերի հետ միասին հանձնում են ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարին: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարը վավերացնում են այն և նշում ընդունման ամսաթիվը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000 թ. փորձնական մարդահամար

Ձև 1-քաղաքային - Աղյուսակ 1


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 06 որոշմամբ

 

Տեղամասի տների ցուցակների ամփոփագիր

 

Ցուցակագրման տեղամաս N ____ Մարզ ____________ Քաղաք __________

 

 

 հ/հ Թաղամասերի
(զանգվածների)
համարները  
Տների
քանակը 
 Բնակելի և ոչ
բնակելի
շինությունների
քանակը
 դրանցում  Ժամանակավոր նշանակության հիմնարկների քանակը  Դրանցում
բնակության համար
պիտանի
 տեղերի
 քանակը  
 Ծանոթություն
բնակա-
րաններ 
բնակչության թվաքանակը ցուցակների կազմման պահին  

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ցուցակագրող

ՀՀ վիճակագրության տարածքային
բաժանմունքի ղեկավար

_________________
(ստորագրությունը)

___ ___________ 2000 թ.

___________________
(ստորագրությունը)

   

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000 թ. փորձնական մարդահամար

Ձև 1-քաղաքային - Աղյուսակ 2


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 06 որոշմամբ

 

Թաղամասի (զանգվածի) տների ցուցակ

 

Թաղամասի (զանգվածի) սահմանների նկարագրությունը
Մարզ ________________ ___________________
Քաղաք _______________ ___________________
Ցուցակագրման տեղամաս N __

Թաղամասի (զանգվածի) N __

___________________

 

 հ/հ  Պողոտայի, փողոցի, հրապարակի, նրբանցքի, անցուղու և այլնի անվանումը  Տան համարը  Հիմնարկի անվանումը կամ սեփականատիրոջ ազգանունը  Բնակելի և ոչ
բնակելի
շինությունների
քանակը
 դրանցում  Ժամանակավոր
նշանակության
հիմնարկներում
տեղերի քանակը 
Ծանոթություն 
 բնակա-
րաններ
 բնակչության թվաքանակը ցուցակների կազմման պահին  
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ցուցակագրող

ՀՀ վիճակագրության տարածքային
բաժանմունքի ղեկավար

_________________
(ստորագրությունը)

___ ___________ 2000 թ.

___________________
(ստորագրությունը)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12000100