Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 307
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2001
Վավերացման ամսաթից
27.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 307

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 101/01 գրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2000 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված թիվ 3 պայմանագիրը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության 38 հատ արժեթուղթ ձեռք բերելու նպատակով «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում դրամական արտահայտությամբ ներդնել չբավարարող 243.20 դրամը (երկու հարյուր քառասուներեք դրամ, 20 լումա):

 2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: