«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու և որոշ ստանդարտներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.
1.1. ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ»,
1.2. ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում»,
1.3. ՀՀՀՀՍ 35 «Ընդհատվող գործառնությունները»,
1.4. ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»,
1.5. ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»,
1.6. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցում»,
1.7. ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների հաշվառումը և հաշվետվությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|