Գլխավոր տեղեկություն
Համար
N 33
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2001-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.06.14/12(75) Հոդ.74
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.03.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

120.0033.20.03.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2001 թ.
ք. Երևան

N 33

 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ «ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Ցուցումներ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային վարչություններին և դրանց տարածքային բաժիններին` քաղաքների համար կազմված տների (շինությունների) ցուցակների, գյուղական վայրերում` գյուղական բնակավայրերի և դրանց տարածում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ընդունման կարգի մասին» փաստաթուղթը: (Կցվում է)

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
20.03.2001 թ. N 33 որոշմամբ

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Երևան 2001

 

 

ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Քաղաքներում տների (շինությունների), գյուղական բնակավայրերում` գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման, դրանց ընդունման և արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացնելիս հարկավոր է ղեկավարվել ՀՀ ԱՎԾ-ի կողմից մշակված ցուցումներով և հրահանգներով:

Սույն փաստաթղթով ՀՀ ԱՎԾ-ն սահմանում է տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ընդունման, վերահսկման և ամփոփագրերի կազմման հետևյալ կարգը:

Ցուցակագրողներից և գյուղապետի աշխատակազմի քարտուղարներից ցուցակների ընդունումը կատարվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժինների ղեկավարների կողմից` ցուցակագրողի կամ գյուղապետի աշխատակազմի քարտուղարի ներկայությամբ:

 

1. Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.

 

ա) Ցուցակները պարտադիր պետք է կազմված լինեն ըստ առանձին թաղամասերի (զանգվածների) (Ձև 1-քաղաքային-Աղյուսակ 2): Տների (շինությունների) ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքում, երբ քաղաքը կամ խոշոր գյուղը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Քաղաքների և խոշոր գյուղերի սահմաններում թաղամասերը (զանգվածները) պետք է համարակալվեն միասնական հաջորդական համարներով:

Ճշտված սխեմատիկ հատակագծի վրա յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) համար պետք է կազմված լինի առանձին տների (շինությունների) ցուցակ (Աղյուսակ 2): Թաղամասի (զանգվածի) համարը, ինչպես նաև ցուցակի հասցեամասում դրա սահմանների նկարագրումը պետք է համընկնի սխեմատիկ հատակագծի հետ:

բ) Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի), տների (շինությունների) ցուցակը պետք է համեմատել հատակագծի հետ, ցուցակում գրված բոլոր տները (շինությունները) պետք է համապատասխանեն դրանց փաստացի առկայությանը, իսկ գրառման հերթականությունը` հատակագծի և տեղանքի վրա դրանց ճիշտ տեղաբաշխմանը: Ցուցակների կազմման ժամանակ պետք է անպայման հաշվի առնել սխեմատիկ հատակագծում կատարված բոլոր փոփոխությունները և ուղղումները:

Ցուցակագրողի կողմից հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները հատակագծի հետ, ինչպես նաև փողոցների անվանումների ու տների (շինությունների) համարանիշերի անճշտության վերաբերյալ բոլոր դիտողությունները հարկավոր է ճշտել համապատասխան կազմակերպություններում և ուղղումներ մտցնել ցուցակներում և հատակագծի վրա:

գ) Ցուցակի յուրաքանչյուր էջում ստուգվում է տվյալների գրառման, տների (շինությունների), բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի ամբողջականությունն ու ճշգրտությունն ըստ հասցեների: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ցուցակներում անկյունային տների (շինությունների) հաշվառմանը, որոնք պետք է գրվեն փողոցներից մեկում` այնտեղ, որտեղ տունը (շինությունը) պաշտոնապես նշվում է փոստային բաժանմունքում, ՆԳՆ անձնագրային բաժնում:

Յուրաքանչյուր տան (շինության) համար, տրամաբանորեն, ստուգվում է բնակարանների քանակի և դրանցում բնակվող բնակչության թվաքանակի հարաբերակցությունը:

Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել յուրաքանչյուր ցուցակի հանրագումարների ճշգրտությանը:

Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները հաշվելիս հարկավոր է նկատի ունենալ, որ տների (շինությունների) բնակարանների քանակի մասին տվյալներում մտցվում են նաև հիվանդանոցների, առողջարանների, հյուրանոցների, կայարանների և նման այլ հիմնարկների կողմից զբաղեցրած տները (շինությունները) և բնակարանները, իսկ բնակչության թվաքանակում մտցվում են միայն այդ հիմնարկներում մշտապես բնակվող բնակչությունը:

Տների (շինությունների) յուրաքանչյուր ցուցակ (Աղյուսակ 2) ստուգելուց հետո ստուգվում է ցուցակագրողի կողմից Աղյուսակ 1-ում դրանց հանրագումարների տեղափոխման ճշգրտությունը և ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի հանրագումարների հաշվարկումը:

 

2. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարից գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներն ընդունելիս հարկավոր է ուշադրություն դարձնել բոլոր գյուղական բնակավայրերի, դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի և այնտեղ բնակվողների թվաքանակի հաշվառման ամբողջականությանը:

 

Ցուցակում բոլոր գյուղական բնակավայրերի գրանցման լրիվությունը ստուգելու համար, որպես վերահսկման աղբյուր, պետք է օգտագործել 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ 9.Ս «Գյուղական բնակչության սեռա-տարիքային կազմի մասին» հաշվետվության տվյալները:

Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակի (ձև 2-գյուղական) 1-ին սյունակում լրացվում է հիմնական բնակավայրի հերթական համարը, իսկ 2-րդ սյունակում` այլ բնակատեղերի հերթական համարները: 3-րդ սյունակում լրացվում է հիմնական և այլ բնակատեղերի լրիվ անվանումը: Անհրաժեշտ է ստուգել նաև, թե մտցված են արդյոք այլ բնակատեղերի վերաբերյալ տեղեկությունները հիմնական բնակավայրերի վերաբերյալ տվյալների մեջ:

Տների (շինությունների), գյուղական բնակավայրերի ու դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման ժամանակ հատակագծերի և քարտեզների վրա կատարված բոլոր ուղղումներն անհրաժեշտ է տեղափոխել հատակագծերի և քարտեզների մյուս օրինակների վրա:

Ցուցակները ընդունելուց և ստուգելուց հետո ՀՀ ԱՎԾ-ի մարզային (տարածքային) վարչության (բաժնի) ղեկավարները կազմում են ցուցակների տվյալների ամփոփագրեր:

Ցուցակների կազմման ժամանակ բնակչություն չունեցող գյուղական բնակավայրերը նույնպես մտցվում են գյուղական բնակավայրերի ցուցակների մեջ: Քաղաքներում ոչ բնակելի տները (շինությունները) մտցվում են տեղամասի տների ցուցակների ամփոփագրի (1-ին աղյուսակի) 4-րդ սյունակի մեջ և դրանց մասին ծանոթություն տալիս նույն աղյուսակի 9-րդ սյունակում:

3. Տների (շինությունների) ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների հանրագումարները ամբողջությամբ ըստ տարածքի, քաղաքի հաշվելուց հետո, անհրաժեշտ է կատարել ցուցակում մտցված քաղաքային և գյուղական բնակչության թվաքանակի մասին տվյալների վերլուծություն:

Եթե բնակչության թվաքանակի տվյալների վերլուծությունը ցույց տա, որ տների (շինությունների) կամ գյուղական բնակավայրերի ցուցակներում կա բնակչության թերհաշվարկ, ապա պետք է կազմակերպել կազմված ցուցակների վերստուգում:

4. Տների (շինությունների) ցուցակները, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմվում են մարդահամարի նախապատրաստման համար և պահվում են ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժիններում:

5. Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ու դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ամփոփագրերը ուղարկվում են ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչություն, որոնք էլ ամփոփելով մարզի վերաբերյալ տեղեկատվությունը, համապատասխան ամփոփագրերը ներկայացնում են ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ժամանակացույցով սահմանված ժամկետներում:

Կից ներկայացվում են պարզաբանումներ տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման կարգի վերաբերյալ` հարցերի ու պատասխանների տեսքով:

 

Քսաներեք հարց ու պատասխան

 

տների ցուցակների, գյուղական բնակավայրերի եվ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման կարգի վերաբերյալ

 

Հարցեր

Պատասխաններ

1. Ինչպե՞ս տարածքը բաժանել ցուցակագրման տեղամասերի Քաղաքի հատակագծին համապատասխան կազմել թաղամասերի (զանգվածների) ցուցակ` յուրաքանչյուրում նշելով տների (շինությունների) քանակը: Այնուհետև յուրաքանչյուր ցուցակագրողի համար ընտրել կից թաղամասերը (զանգվածները), որոնցում տների (շինությունների) հանրագումարը համապատասխանում է սահմանված ծանրաբեռնվածության նորմային: Թաղամասում (զանգվածում) և ամբողջությամբ տեղամասում տների (շինությունների) քանակը ցուցակագրողին չի հայտնվում: Հատակագծի վրա նշվում է միայն ցուցակագրման տեղամասի սահմանները:

2. Պահանջվու՞մ է արդյոք ցուցակագրման տեղամասի մեջ մտցնել քաղաքի տարածքի ամայի և չբնակեցված տեղամասերը: Ցուցակագրողների միջև բաժանվում է քաղաքի ամբողջ տարածքը, այդ իսկ պատճառով ամայի և չբնակեցված տարածքները պետք է մտնեն համապատասխան ցուցակագրման տեղամասի կազմի մեջ: Ընդ որում ցուցակագրողը պարտավոր է ստուգել, չկա՞ն արդյոք ամայի տարածքների վրա կառուցվող կամ չբնակեցված բնակելի տներ (շինություններ), թեկուզ ժամանակավոր բնույթի, և մտցնել դրանք տների ցուցակներում:

3. Ինչպե՞ս ապահովել ցուցակագրողների տեղաբաշխումն ըստ տեղամասերի: Քաղաքների և խոշոր գյուղերի տարածքը սխեմատիկ հատակագծերի վրա ցուցակագրման տեղամասերի բաժանելուց հետո, հարկավոր է դրանք համարակալել հերթական համարակալումով:

4. Ինչպե՞ս կազմակերպել ցուցակների ընդունումը ցուցակագրողներից և գյուղապետի աշխատակազմի քարտուղարներից: Ցուցակագրողների մեծ թվաքանակի առկայության պատճառով նպատակահարմար է ցուցակների կազմումը, և հետևաբար,  ցուցակների ընդունումը կազմակերպել ըստ ցուցակագրողների խմբերի, սահող գրաֆիկով, 2-3 օր տարբերությամբ: Նշված գրաֆիկը պետք է կազմվի այնպես, որպեսզի ամբողջ աշխատանքն ավարտվի սահմանված ժամկետներում:

5. Ինչպե՞ս կազմակերպել հսկողություն ցուցակագրողի աշխատանքի նկատմամբ: Առաջին օրն անհրաժեշտ է հանձնարարել ցուցակագրողներին, որպեսզի աշխատանքն ավարտեն սովորականից ավելի շուտ և հավաքվեն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժիններում, որպեսզի ստուգվի նրանց կողմից լրացված ցուցակների ճշգրտությունը: Այնուհետև անհրաժեշտ է վերլուծել թույլ տված սխալները, ցուցակագրողների մոտ առաջացած հարցերը և անհրաժեշտության դեպքում նրանց լրացուցիչ հրահանգավորել: Մնացած օրերին ցուցակագրողների աշխատանքները պետք է ստուգել ընտրանքային կարգով, որպեսզի ընդգրկվեն բոլոր ցուցակագրողները, պարտադիր ցուցակագրման տեղամաս դուրս գալու միջոցով:

6. Ինչպե՞ս ապահովել հսկողությունը աշխատանքի որակի նկատմամբ, ցուցակագրողներից և գյուղապետի աշխատակազմի քարտուղարից նյութերն ընդունելիս: Ցուցակագրողներից և գյուղապետի աշխատակազմի քարտուղարից նյութերի ընդունումը նույնպես կատարվում է ըստ սահող գրաֆիկի: Նյութերի ընդունումը հարմար է կատարել նրանց ներկայությամբ` երկուսով: Ցուցակների ընդունման ժամանակ հարկավոր է վերահսկել հետևյալը.
I. Ցուցակագրողների կողմից ցուցակներում գրված յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) տների (շինությունների) քանակը համեմատել Ձեր կողմից նախապես կազմված թաղամասերի (զանգվածների) ցուցակների տվյալների հետ:
II. Ցուցակներում գրված տները (շինությունները) համեմատել սխեմատիկ հատակագծի վրա դրանց առկայության հետ:
III. Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի հարաբերակցությանը:

7. Ինչպե՞ս օգտագործել հետագայում քաղաքների և խոշոր գյուղերի  հատակագծերը, որոնցով ցուցակագրողները կազմել են տների ցուցակները: Ցուցակների կազմման ընթացքում և քաղաքների խոշոր գյուղերի ճշտված հատակագծերը օգտագործվում են մյուս օրինակների հետ համեմատելու և դրանցում ուղղումներ մտցնելու համար: Հետագայում դրանք պահվում են ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարի մոտ:

8. Ո՞րն է «տնային տնտեսությունը»:

I. Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի մասում բնակվող անձը, որն ինքն իրեն ապահովում է կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչով և ընդհանուր տնտեսություն վարելու նպատակով տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները:
II. Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի մասում կամ մի քանի շինություններում համատեղ բնակվող երկու և ավելի անձինք, ովքեր իրենց կենսական անհրաժեշտ ամեն ինչն ապահովում են ընդհանուր տնտեսություն վարելով` ամբողջությամբ կամ մասամբ միավորելով իրենց միջոցները: Այդ անձինք կարող են կապված լինել ազգակցական կամ ամուսնական կապով, կամ չլինել ազգական, կամ և մեկը, և մյուսը:

9. Բնակելի տանը ոչ ոք չի բնակվում: Լրացվու՞մ են արդյոք ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-ի 6-րդ և 7-րդ սյունակներն այդ տան համար: Եթե բնակելի տանը ոչ ոք չի բնակվում, ապա ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-ի բոլոր սյունակները լրացվում են, իսկ 7-րդ սյունակում գծիկ է դրվում:

10. Ո՞ր փողոցում է ճիշտ գրանցել անկյունային տունը ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-ում: Անկյունային տունը նպատակահարմար է գրել այն փողոցում, որում տունը պաշտոնապես նշվում է փոստային բաժանմունքում և ՆԳՆ համապատասխան բաժնում:

11. Կարելի՞ է արդյոք կառուցվող տան համար ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-ի 3-րդ սյունակում գրել է շինարարական համարը, եթե այն դեռ չունի փոստային համար: Եթե անհնար է պարզել կառուցվող տան փոստային համարը, աղյուսակ 2-ի 3-րդ սյունակում պարտադիր պետք է գրել շինարարական համարը, 9-րդ սյունակում տալ ծանոթություն: Այնուհետև հարկավոր է պարզել և գրել տան փոստային համարը:

12. Որտեղի՞ց վերցնել տվյալներ անօրինական շինությունում բնակվող բնակչության վերաբերյալ: Եթե չկա տնային գիրք, կամ այն գտնվում է բարձիթողի վիճակում, բնակչության վերաբերյալ տվյալները ստացվում են տանտիրոջը հարցում կատարելու միջոցով:

13. Եթե տների շրջագայության ժամանակ ցուցակագրողը պարզել է, որ թաղամասը փաստորեն բաղկացած է երկու թաղամասերից բաժանված նրբանցքով, որը նշված չէ հատակագծի վրա, ապա տները  պետք է մտցնել մեկ, թե՞ երկու տարբեր ցուցակների մեջ:

Այդ մասին ցուցակագրողը պետք է հայտնի ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժին և կազմի երկու ցուցակ: Այդ դեպքում թաղամասի երկրորդ մասին տրվում է տառային համար և նրբանցքը ցույց է տրվում հատակագծի վրա:
14. Ո՞ր ցուցակներում կգրվեն այն անձինք, ովքեր գրանցված են մի հասցեում, բայց փաստորեն բնակվում են մեկ այլ տեղ:

Այդ անձինք կհաշվառվեն իրենց գրանցման (հաշվառման) բնակավայրի ցուցակներում:
15. Հարկավո՞ր է արդյոք, տների ցուցակներում մտցնել այն տները, որոնք ենթակա են քանդման կամ կապիտալ տները մտցվում են վերանորոգման, որոնցում ոչ ոք չի բնակվում:

Քանդման կամ կապիտալ վերանորոգման ենթակա, սակայն փաստացի գոյություն ունեցող տների ցուցակների մեջ:
16. Որտե՞ղ է հարկավոր գրել տների ցուցակների կազմման ժամանակ բաց թողնված տունը: Բաց թողնված տան վերաբերյալ տեղեկությունները անհրաժեշտ է գրել դրա նախորդ համարի տնից հետո (օրինակ, եթե բաց է թողնվել 5 համարի տունը, ապա դրա վերաբերյալ տեղեկությունները հարկավոր է գրել 3 համարի տնից հետո): Անհրաժեշտության դեպքում այդ ցուցակը պետք է արտագրել:

17. Ի՞նչ հերթականությամբ է պետք գրել գյուղական  բնակավայրերը` ըստ բնակչության թվաքանակի  մեծության, թե ըստ դրանց գտնվելու
հաջորդականության:

Առաջին հերթին գրվում է գյուղական համայնքի կենտրոնը, իսկ հետո գյուղական համայնքի մյուս բնակավայրերն` այբբենական կարգով:
18. Ինչպե՞ս գրել տների և գյուղական բնակավայրերի ցուցակներում դպրոցներին կից գիշերօթիկները: Դպրոցներին կից գիշերօթիկները մտցվում են տների ցուցակի` ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-ի 8-րդ սյունակում` նշելով ժամանակավոր տեղերի քանակը: 5-րդ սյունակում գրվում է բնակելի շինությունների քանակը: Եթե գիշերօթիկում մշտապես բնակվում է սպասարկող անձնակազմ կամ այլ անձինք, ապա 7-րդ սյունակում գրվում է այդ անձանց թվաքանակը: Գյուղական բնակավայրերի ցուցակում` դպրոցին կից գիշերօթիկի ժամանակավոր տեղերի քանակը գրվում է ձև 2- գյուղականի 11-րդ սյունակում, իսկ 10-րդ սյունակում` դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:

19. Հարկավո՞ր է արդյոք ցուցակներում մտցնել հատուկ գիշերօթիկ դպրոցները (խուլ ու համրերի, կույրերի համար և այլն): Բոլոր գիշերօթիկ դպրոցները, ներառյալ հատուկները (խուլ ու համրերի, կույրերի համար և այլն) գրվում են տների ցուցակներում այնպես, ինչպես սովորական գիշերօթիկ դպրոցները:

20. Հարկավո՞ր է արդյոք ցուցակներում մտցնել շարժական վագոնները, շինվերանորոգման գնացքները և այլն: Շինվերանորոգման գնացքները, շարժական վագոնները և այլն, մտցվում են ցուցակների կազմման պահին` ըստ իրենց գտնվելու վայրի: Քաղաքներում և գյուղական վայրում դրանք ընդգրկվում են այն բնակավայրի ցուցակի մեջ, որին ավելի մոտ են գտնվում: Ընդ որում յուրաքանչյուր վագոն դիտվում է որպես առանձին տուն:

21. Ինչպե՞ս պետք է ցույց տալ առկա տեղերի քանակը հյուրանոցներում, հիվանդանոցներում և նման այլ կազմակերպություններում: Հիվանդանոցների, հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների և նման այլ կազմակերպությունների վերաբերյալ ցույց է տրվում առկա տեղերի առավելագույն քանակը (հաշվի առնելով ժամանակավոր տեղադրված մահճակալները):

22. Հարկավո՞ր է արդյոք ցուցակներում մտցնել տանը (շինությունում) ընտանիքներով ապրող զինծառայողներին: Ցուցակներում մտցվում են տնային կամ համայնքի գրքում գրանցված ամբողջ բնակչությունը, անկախ ընտանիքի առանձին անդամների աշխատանքի վայրից:

23. Բնակչության ինչպիսի՞ թվաքանակ պետք է ցույց տալ գիշերօթիկ դպրոցում, որտեղ երեխաների մի մասն ապրում է տանը` ծնողների հետ: Գիշերօթիկ դպրոցում ստուգել` արդյոք իսկապես երեխաների մի մասն մշտապես բնակվում է ընտանիքում ծնողների հետ և գիշերօթիկում գրանցված չէ: Եթե այդպես է, ապա ընտանիքում ապրող երեխաներին գիշերօթիկ դպրոցում ցույց տալ հարկավոր չէ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 ապրիլի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12001086

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 33
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան