Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.06.2001
Վավերացման ամսաթից
27.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունիսի 2001 թվականի

թիվ 171

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 30-ի թիվ 135 որոշմամբ 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները շրջանառության մեջ դնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում կատարել հետևյալ լրացումները.

ա) «Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետում ավելացնել 6/1 հավելվածը (կցվում է).

բ) թիվ 7 հավելվածում ավելացնել նոր տող`

 

Դրամանիշերը ըստ անվանական
արժեքների

Վրադիրի և փաթեթաթղթի
գույները 

Լայնու-թյունը 
(մմ)

Երկարու-թյունը 
(մմ)  

Մեկ գծի 
լայնությունը (մմ) 

Գծերի
քանակը (հատ)

           

 50000 դ.

 մանուշակագույն

 57

 290

 10

 1

  

գ) գծապատկերներում ավելացնել 3.1 գծապատկերը` 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամի արմատների փաթեթաթղթերի և կապոցների վրադիրների նկարները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հավելված 6/1

 

ՑԱՆՑ

 

ՀՀ 2001 թվականի նմուշի 50000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին:

Թղթադրամի ներկայացման օրը ------- Թողարկման տարեթիվը -------------

Անվանական արժեքը ---------- Սերիա ----------- Համարը -----------

Թղթադրամի մակերեսը կազմում է --------------------------

 

-----------------------------

Ստորագրություն