Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.16/18(390) Հոդ.314
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 144-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մարգարյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Վ. Խաչիկյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամի նախագահ

Լ. Գևորգյան

- ՀՀ Նախագահի օգնական

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ

Լ. Յոլյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Մուկուչյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռ. Քոչարյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի
տեղակալ

Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)

Բ. Խառատյան

- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան