Գլխավոր տեղեկություն
Համար
N 899-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.01.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ.83
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 899-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թ.
դեկտեմբերի 30-ի N 899-Ա որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Ժամկետը

1

2

3

4

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2005 թ.
հունվար-մարտ

2.

Հայաստանի Հանրապետությունում երեխաների հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովների (մարմինների) գործունեության ուսումնասիրություն և նրանց վերակազմակերպման կամ վերացման նպատակահարմարության մասին առաջարկությունների մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ.
հունվար-հունիսի 3-րդ տասնօրյակ

3.

Ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման կապակցությամբ 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց գործունեության ֆինանսական միջոցների  վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ. փետրվար

4.

Ազգային հանձնաժողով ստեղծելու և ազգային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ.
հոկտեմբեր

5.

Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ.
հոկտեմբեր

6.

Մարզային հանձնաժողովներ (Երևանի քաղաքային հանձնաժողով) ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ.
նոյեմբեր

7.

Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ. նոյեմբերի
1-ին տասնօրյակ

8.

Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) կազմերի և կանոնադրությունների հաստատում

ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ

2006 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

9.

Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ձևավորում

ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ

2006 թ. հունվար-մարտ

10.

Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստման ծրագրի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2006 թ.
ապրիլ-մայիս

11.

Մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) անձնակազմերի վերապատրաստում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2006 թ.
հունիս-օգոստոս



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2005, N 834-Ա ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան