Գլխավոր տեղեկություն
Համար
N 722-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.17/63(362) Հոդ.1295
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2004 թվականի N 722-Ն

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ (ԳԱՆՁՄԱՆ) ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացը կարգավորող ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 10
Երևան

    

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թ.
նոյեմբերի 10-ի N 722-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց`

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ (ԳԱՆՁՄԱՆ) ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Միջոցառման նպատակը Կատարողը Ժամկետը
1 2 3 4 5
1. Կառուցվածքային փոփոխությունները և կադրային խնդիրները
1.1. ՀՀ 2005 թվականի պետական բյուջեում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողների (35-ը` կենտրոնական ապարատից և 411-ը տարածքային մարմիններից) պահպանման ծախսերի նախատեսում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողների ֆինանսավորման խնդիրների լուծումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
մինչև
03.12.2004 թ.
1.2. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կառուցվածքային փոփոխությունների ու գործառույթների հաստատում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կառուցվածքների ու նրանց կողմից իրականացվող գործառույթների փոփոխման հետևանքով ներքին ստորաբաժանումների գործառույթների համակարգումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
մինչև
10.12.2004 թ.
1.3. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգ տեղափոխվող աշխատողների թվի որոշում` ըստ հարկային տեսչությունների ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի համալրումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
մինչև
10.12.2004 թ.
1.4. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների հրամանագրում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, կադրային գործերի փոխանցում օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի համալրումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողներով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
2005 թ.
հունվար
1.5. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի ուսուցում`
ա) ղեկավար անձնակազմի
բ) մասնագիտացված անձնակազմի
մասնագիտական որակավորման բարձրացումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն և եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն ա) մինչև
15.12.02004 թ.
բ) մինչև
31.01.2005 թ.
2. Հաշվառման և տեղեկատվական բազայի ապահովումը, վարչական վարույթի, քրեական գործի և դատական հայցերի խնդիրները
2.1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններից գործառույթների փոխանցման սխեման` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության որոշակի հարկային տեսչություններ գործառույթների փոխանցման հստակեցումը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ

մինչև
25.11.2004 թ.
2.2. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը 2004 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ հաշվառված ապահովադիրների ցանկերի տրամադրում (ընդունման-հանձնման ակտով)` ըստ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների (գործատուների և անհատ ձեռնարկատերերի առանձին ցանկերը` թղթային և մագնիսական կրիչներով) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրված ապահովադիրների ցանկերի հստակեցումը: Այդ նպատակով տրամադրվող տեղեկատվությունը ներառում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների տվյալների բազաներում առկա ապահովադիրների առանձին ցանկերը (թղթային կրիչով) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ` համապատասխան վարչության և տարածքային մարմինների պաշտոնատար անձինք ու ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք մինչև
25.11.2004 թ.
2.3.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման`
ա) ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի*) փոխանցման ընդունման-հանձնման ակտի օրինակելի ձևի հաստատում.
բ) ապառք կամ գերավճար ունեցող ապահովադիրների ցանկերի օրինակելի ձևերի հաստատում.
գ) դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներում, ինչպես նաև այլ իրավապահ մարմիններում գտնվող գործերի ցանկի ձևի հաստատում

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ մինչև
25.11.2004 թ.
2.4. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պաշտոնատար անձանց պարտադիր անդամությամբ աշխատանքային խմբերի (իրավաբանների պարտադիր մասնակցությամբ) ստեղծման մասին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների առնվազն պետերի տեղակալների ղեկավարությամբ) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
մինչև
25.11.2004 թ.
2.5. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով, 2004 թվականի դեկտեմբերի 1-31-ը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստուգումների կանոնակարգման մասին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով 2004 թվականի ստուգումների կանոնակարգումը (ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից բացված հանձնարարագրերով ստուգումների ավարտումը մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը և 2004 թվականի դեկտեմբերի 16-31-ը նոր ստուգումներ չիրականացնելը) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
մինչև
01.12.2004 թ.
2.6. Անհատական հաշվետվությունների համակարգի ներդրման հետ կապված հարցի քննարկում և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը ա) անհատական հաշվետվությունների ընդունման գործընթացի կանոնակարգման և դրանցում ներառված տվյալների համադրման սկզբունքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
բ) ստացված առաջարկությունների ամփոփումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ա) մինչև
25.11.04 թ.

բ) մինչև
01.12.2004 թ.
2.7. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմնում 2004 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի*)  գույքագրում, համարակալում և փոխանցում (հանձնում` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների զբաղեցրած տարածքում) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչություններին (ընդունման-հանձնման ակտով)` ըստ գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը: Ընդունման-հանձնման ակտերն ստորագրվում են աշխատանքային խմբերի բոլոր անդամների կողմից և կնքվում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների կնիքներով աշխատանքային խմբերի ղեկավարներ մինչև
25.12.2004 թ.
2.8. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգչային տեխնիկայի (սերվերներ, համակարգիչներ) համալրում, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը համակարգչային ծրագրերի և ստեղծման օրվանից 2004 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տվյալների բազայի փոխանցում (ընդունման-հանձնման ակտով) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրներին վերաբերող տվյալների բազայի ստեղծումը: Այդ նպատակով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը տրամադրում է նաև կենտրոնական ապարատում և տարածքային կենտրոններում համակարգչային ցանցերի («լոկալ ցանցերի») կառուցվածքը, ինչպես նաև համակարգչային ծրագրերը և տվյալների բազաները ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ` համապատասխան վարչության և տարածքային մարմինների պաշտոնատար անձինք
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք
մինչև
25.12.2004 թ.
2.9. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության հետ կապված գործառույթներին վերաբերող ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայումս գործող ներքին հրամանների և շրջաբերականների տրամադրում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը անցումային փուլում գործող համակարգում ընդունված ընթացակարգերին ծանոթացումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ մինչև
25.12.2004 թ.
2.10 Տվյալների բազաներն սպասարկող համակարգչային ծրագրերի օգտագործման իրավունքի փոխանցում և այդ ծրագրերի հեղինակների հետ համագործակցում տվյալների բազաների օգտագործման իրավական դաշտի ապահովումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունք ունեցող անձինք մինչև
25.12.2004 թ.
2.11 ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ստացված ապահովադիրների ցանկերի համեմատում և վերաբաշխում` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կառուցվածքի` փոփոխություններ կատարելով տվյալների բազաներում և ապահովադիրների գործերը, անձնական քարտերը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման բանկային տարանցիկ հաշիվների համարներն ու ապահովագրական վճարների կատարումը հիմնավորող առաջնային փաստաթղթերը փոխանցելով համապատասխան հարկային տեսչություն ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների տվյալների բազաների միջև անհամապատասխանության բացահայտումը
բ) ապահովադիրների վերաբաշխում` ըստ հարկային տեսչությունների
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք մինչև
01.04.2005 թ.
3. Օրենսդրական փոփոխություններ փաթեթային (ՀՀ կառավարության կողմից ճանաչվում են անհետաձգելի և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու են մինչև 2004 թվականի դեկտեմբերի 20-ը) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցվող գործառույթների ապահովման իրավական անհրաժեշտ հիմքերի ստեղծումը`
ա) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը փաթեթը ներկայացնում է համաձայնեցման ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ արդարադատության նախարարություն,
բ) համաձայնեցված փաթեթը ներկայացվում է ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ա) մինչև
19.11.2004
 թ.

բ) մինչև
26.11.2004
 թ.
3.1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների առանձնացումը,
բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գերավճարների (հետվերադարձի) կանոնակարգումը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 
3.2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքների և պարտավորությունների սահմանում` հաշվի առնելով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու հանգամանքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.3. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստուգման լիազորությունների փոխանցումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը,
բ) եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ստուգումների առանձնահատկությունների սահմանումը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում հարկային մարմնի` որպես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վարչական գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմնի ճանաչումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` իրավաբանական վարչություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
3.5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ապահովադիրների լուծարման դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրող մարմնի փոփոխությունը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն և եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն ՀՀ արդարադատության նախարարություն  
3.6. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը,
բ) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգ առանց մրցույթի (հետագա ատեստացիայի անցկացմամբ) տեղափոխումը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.7. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման` ընդհանուր սահմանված կարգով կատարումը    
3.8. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում ապահովադիրների անվճարունակության (սնանկության) դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկություններ տրամադրող մարմնի փոփոխությունը    
3.9. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության միջոցով) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 
3.10 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղեկություններ տրամադրելու կարգի վերանայումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.11 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը,
բ) աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների հստակեցումը,
գ) լիազորված մարմնում ապահովադիրների հաշվառման (գրանցման) կարգի փոփոխությունը,
դ) բնաիրային ձևով ստացված եկամուտների հաշվարկման կարգի համապատասխանեցումը ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 7-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 590 որոշմանը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.12 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի N 382 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ  
3.13 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի N 142 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.14 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի N 955 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.15 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1926-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության մեջ փոփոխության կատարում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.16 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.17 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի N 1001-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու կարգի վերանայումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
3.19 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի N 715 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքի փոփոխությունը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.20 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 497-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխության կատարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.21 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 498-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգի և անհատական կազմի փոփոխությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
 
3.22 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատողների առավելագույն թվի փոփոխությունը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն  
4. Գույքային խնդիրները
4.1. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում աշխատողների տեղավորման կապակցությամբ անհրաժեշտ տարածքների տրամադրման խնդրի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը աշխատանքային տարածքների փոխանցման հետ կապված հարցի լուծման նպատակով առաջարկությունների ամփոփում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի մոտ անցկացվող խորհրդակցության ընթացքում ; ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
մինչև
15.12.2004 թ.
4.2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցման հետ կապված անհրաժեշտ 50 համակարգիչների ձեռքբերման և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման խնդրի քննարկում ու լուծում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համար անհրաժեշտ համակարգիչների ձեռքբերման խնդրի քննարկում և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման գործընթացի կանոնակարգում` հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը   ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նախագահ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
մինչև
15.11.2004 թ.
4.3. Այլ գույքային հարցերի լուծում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողներին անհրաժեշտ գույքով ապահովումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
մինչև
25.12.2004 թ.
 5. Իրազեկման խնդիրները
5.1. Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ) միջոցով հասարակությանը պարբերաբար իրազեկում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու մասին հասարակության իրազեկումը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունները (գործատուների համար` 2004 թվականի 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերի համար` 2004 թվականի տարեկան հաշվետվություններ) հարկային մարմիններ ներկայացնելու և 2005 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը գործառույթները փոխանցելու մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
սկսած 2004
թվականի
դեկտեմբերի 20-ից (պարբերա-բար)
5.2. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններում հաշվառված (գրանցված) բոլոր ապահովադիրների գրավոր ծանուցումը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունների (գործատուներին` 2004 թվականի 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերին` 2004 թվականի տարեկան)` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների հաշվետվությունների ներկայացման անցումային փուլում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունների (գործատուներին` 2004 թ. 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերին` 2004 թ.` տարեկան) ընդունման ապահովումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ սկսած 2004
թվականի
դեկտեմբերի
20-ից
5.3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող իրավական ակտերի ամփոփ տեղեկատուի պատրաստում հասարակությանը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող օրենսդրական դաշտի իրազեկումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն 2005 թ.
հունվար
6. Գործառույթների փոխանցման գործընթացի ամփոփումը
6.1. Ծրագիր- ժամանակացույցով սահմանված միջոցառումների ամփոփում, խնդիրների հստակեցում և անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման աշխատանքների կատարողականների ամփոփումը և հետագա աշխատանքների կանոնակարգումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
2005 թ.
ապրիլ
6.2. Հարկ վճարողների և ապահովադիրների հաշվառման միասնականացման խնդրի լուծման սկզբունքների մշակում հարկ վճարողների հաշվառման համարների և ապահովադիրների կոդերի, հարկ վճարողների ու ապահովադիրների գործերի վարման ունիֆիկացումը, պետական ռեգիստրի կողմից միասնական կոդի տրամադրման հնարավորության ընձեռումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
2005 թ.
ապրիլ
6.3. Անհատական հաշվառման համակարգի և կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համադրման սկզբունքների մշակում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ հավաքագրող և կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմինների իրավունքների և պարտավորությունների հստակեցումը, անհատական հաշվետվությունների ընդունման և համապատասխան տվյալների բազայի ստեղծման ու վարման խնդիրների կարգավորումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
2005 թ.
ապրիլ

 

*) Այլ փաստաթղթերը ներառում են հաշվետվություններ, տեղեկություններ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման բանկային տարանցիկ հաշիվների համարների մասին և ապահովագրական վճարների կատարումը հիմնավորող առաջնային փաստաթղթեր, դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներում գտնվող գործերը և դրանց ցանկը, այլ իրավապահ մարմիններում գտնվող գործերի ցանկը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան