ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2003 թվականի N 83-Ն
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի Հանրապետության գլխավորած տեսչական խմբի (10 մարդ) 2003 թվականի փետրվարի 11-15-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեսչության անցկացման ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը՝ 794600 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Խաչատրյան |
2003 թ. մարտի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|