Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 64-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի» և ոռոգման համակարգի փակ բաժնետիրական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 1693-Ն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե


Գ. Մարտիրոսյան


-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրիասյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ
Ա. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ
Ռ. Վոլքլինգ - «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրեն
Վ. Ավոյան -

«Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ»
պետական հիմնարկի տնօրեն»:

 

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Գ. Մարտիրոսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրիասյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ
Ի. Ներսիսյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 12
Երևան