Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2002 թվականի N 567-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության երկրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հունվարի 14-ին ստորագրված «Շրջակա միջավայրի ոլորտի ծրագրի համար ճապոնական թիվ TF 026134 դրամաշնորհի մասին», Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2001 թվականի մարտի 27-ին ստորագրված «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար Ջեյ Ի Էֆ Փի Փի Ջեյ (GEF PPG) թիվ TF 024959 դրամաշնորհի մասին» ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի մայիսի 7-ին ստորագրված «Կանխավճար բնական պաշարների կառավարման և չքավորության ծրագրի նախապատրաստման համար» թիվ Փի Փի Էֆ (PPF) Q320-0 Էյ Էմ (AM) նամակ համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 1
Երևան