Գլխավոր տեղեկություն
Համար
N 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2002 թվականի N 157

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 667 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 667 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում`

ա) «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

բ) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերով.

գ) Ե. Ավետիսյանի և Պ. Մանուկյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին և Վայոց ձորի մարզպետ Վ. Մաթևոսյանին: