Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2003-12.06.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.01/7(125) Հոդ.141
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

N 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը (Հավելված 2):

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 5-ի արձ. 20 կետ 2 «Վստահված անձերի գրանցման կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

նախագահ՝

Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի թիվ 31-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց կնքված վկայականները տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու և կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի թիվ 31-Ն որոշմամբ

 

Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղարին

 

___________________________________________________________

կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը

 

լիազոր ներկայացուցիչ ____________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

 

Հ Ա Յ Տ

 

Վստահված անձանց վկայականներ ստանալու

 

Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 27.02.2003 թ. թիվ 31-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով _________ հատ։

Վստահված անձանց ցուցակը կցվում է։

 

____ ______________ 200 թ.

_________________________
ստորագրություն

___________________________________________________________

 

Ես՝ ___________________________ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ստացա ___________ հատ վստահված անձի վկայական։

 

____ ______________ 200 թ.

_________________________
ստորագրություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2005, N 13-Ն 11.08.2005, N 31-Ն
14.05.2003, N 132-Ն 12.06.2003, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան