Գլխավոր տեղեկություն
Համար
N 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2001 թվականի N 76
քաղ. Երևան

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ աղբյուրներով նախատեսված հատկացումների հաշվին պետական կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ընդ որում, յուրաքանչյուր պետական հիմնարկի համար հաստատել առանձին անվանացանկ.

բ) մինչև 2001 թվականի փետրվարի 5-ը, ըստ պետական կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն կետի «ա» ենթակետի համաձայն հաստատված անվանացանկերում ընդգրկված` 250 հազ. դրամ նախահաշվային արժեքը գերազանցող` գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ներկայացված անվանացանկերում առանձնացնել այն ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, որոնք առաջարկվում է ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված պայմաններով` փակ մրցույթով կամ մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարվող գնումների` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը ներկայացնել խմբավորված` ըստ բյուջետային ծախսերի գործառական և գերատեսչական դասակարգումների.

գ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված ժամանակացույցի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումներին համակարգի պատասխանատու աշխատողների մասնակցությունը` ղեկավարի համապատասխան տեղակալի գլխավորությամբ: Նշված անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը) մինչև 2001 թվականի փետրվարի 5-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Հաստատել պետության կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումների ժամանակացույցը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, դրանում նշված պետական կառավարման մարմինների հետ քննարկել սույն որոշմանը համապատասխան ներկայացված անվանացանկերը և մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2001 թվականի ընթացքում պետության կարիքների համար`

ա) բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

բ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

գ) փակ մրցույթով` գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
հունվարի 31-ի N 76 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

պետության կարիքների համար 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների ԵՎ ծառայությունների անվանացանկի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվող քննարկումների

 

NN
ը/կ

Պետական կառավարման մարմնի անվանումը

Քննարկման կազմակերպման օրը

1

2

3

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ  
1. ՀՀ Նախագահի աշխատակազմ  
2. ՀՀ Ազգային ժողով 05.02.2001 թ.
3. ՀՀ կառավարության աշխատակազմ  
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ  
4. ՀՀ սահմանադրական դատարան  
5. ՀՀ վճռաբեկ դատարան  06.02.2001 թ.
6. ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան  
7. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան  
8. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան  
9. Դատարանների նախագահների խորհուրդ 07.02.2001 թ.
   ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ  
10. ՀՀ գլխավոր դատախազություն 07.02.2001 թ.
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ   
11. ՀՀ ազգային անվտանգության նախարարություն  08.02.2001 թ.
12. ՀՀ առողջապահության նախարարություն  
13. ՀՀ արդարադատության նախարարություն 09.02.2001 թ.
14. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  
15. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 10.02.2001 թ.
16. ՀՀ բնապահպանության նախարարություն  
17. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն   
18. ՀՀ էներգետիկայի նախարարություն 09.02.2001 թ.
19. ՀՀ կրթության և գիտության նախարարություն   
20. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 12.02.2001 թ.
21. ՀՀ ներքին գործերի նախարարություն  
22. ՀՀ պաշտպանության նախարարություն 08.02.2001 թ.  
23. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 13.02.2001 թ.
24. ՀՀ պետական գույքի կառավարական նախարարություն 12.02.2001 թ.
25. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 13.02.2001 թ.
26. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  
27. ՀՀ տարածքային կառավարման նախարար   14.02.2001 թ.
28. ՀՀ քաղաքաշինության նախարարություն   
29. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 13.02.2001 թ.
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ    
30. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 14.02.2001 թ.
31. ՀՀ պետական արարողակարգի ծառայություն  
32. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 15.02.2001 թ.
33. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն   
34. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 15.02.2001 թ.
35. ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն    
36. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն   
37. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 16.02.2001 թ.
38. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն    
39. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն   
40. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն  
41. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն   
42. ՀՀ պետական ռեզերվների վարչություն 17.02.2001 թ.
43. ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով  
44. ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն   
45. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն  
46. ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն  
47. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ   
48. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 19.02.2001 թ.
49. ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն  
50. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով   
51. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ   
52. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն 14.02.2001 թ.
53. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ  
54. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն  
55. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 20.02.2001 թ.
56. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն   
57. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն    
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ   
58. Երևանի քաղաքապետարան  
59. Արագածոտնի մարզպետարան   
60. Արարատի մարզպետարան 21.02.2001 թ.
61. Արմավիրի մարզպետարան   
62. Գեղարքունիքի մարզպետարան  
63. Լոռու մարզպետարան 22.02.2001 թ.
64. Կոտայքի մարզպետարան  
65. Շիրակի մարզպետարան    
66. Սյունիքի մարզպետարան 23.02.2001 թ.
67. Վայոց ձորի մարզպետարան  
68. Տավուշի մարզպետարան  
  ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ  
69. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա   
70. ՀՀ կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ 24.02.2001 թ.
71. ՀՀ կառավարման դպրոց  
72. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) 24.02.2001 թ.
  ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ  
73. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 12.02.2001 թ.
74. ՀՀ էներգետիկայի հանձնաժողով 14.02.2001 թ.
75. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 15.02.2001 թ.
76. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով 20.02.2001 թ.
77. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով  20.02.2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան