ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2001 թվականի N 43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 2-ի N 314 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովի կազմում`
ա) Ա. Աղաբաբյանի և Լ. Գյումիշյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ Է. Կարապետյանին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Ժ. Արամյանին.
բ) «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» և «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ»
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|