Գլխավոր տեղեկություն
Համար
N 564
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.09.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.01/21(119)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2000 թվականի N 564
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունում`

ա) վերնագիրը, 1-ին, 4-րդ և 5-րդ կետերը «Մասնավոր ոլորտի զարգացում» բառերից հետո լրացնել «Վիճակագրական համակարգի ամրապնդում» բառերով.

բ) 2-րդ կետը «1998 թվականի սեպտեմբերի 22-ի («Մասնավոր ոլորտի զարգացում») բառերից հետո լրացնել «և 2000 թվականի ապրիլի 19-ի («Վիճակագրական համակարգի ամրապնդում») բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան