Գլխավոր տեղեկություն
Համար
N 533
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2000-13.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2000 թվականի N 533
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 18-ի N 704 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող» բառերով.

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 15-ը սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա»:

2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լ. Հակոբյան

-

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Բազեյան

-

Երևանի քաղաքապետ

Հ. Կարապետյան

-

Արագածոտնի մարզպետ

Հ. Աբրահամյան

-

Արարատի մարզպետ

Ա. Հերոյան

-

Արմավիրի մարզպետ

Վ. Հակոբյան

-

Գեղարքունիքի մարզպետ

Հ. Քոչինյան

-

Լոռու մարզպետ

Ս. Ստեփանյան

-

Կոտայքի մարզպետ

Ֆ. Փիրումյան

-

Շիրակի մարզպետ
 

-

Սյունիքի մարզպետ

Պ. Մանուկյան

-

Վայոց ձորի մարզպետ

Ա. Ղուլարյան

-

Տավուշի մարզպետ

Ա. Ջանջուղազյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

Ա. Զիրոյան

-

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ե. Ավետիսյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Գյուրջյան

-

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Մ. Գևորգյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Օհանյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Վ. Տերտերյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

Հ. Վարդանյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն

Գ. Մուշեղյան

-

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրեն

Ֆ. Ղազարյան

-

«Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

Կ. Ամյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)