Գլխավոր տեղեկություն
Համար
N 25/3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-11.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.344
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602389

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 25/3-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր՝ սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և 3 օրվա ընթացքում տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ստուգման գործընթացը կազմակերպելու համար:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

5. Քննարկման արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Ա. Սահրադյան

Ներկայացվում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան ընտրությունների
ավարտից 15 օր հետո

 

Հավելված

 

Հատատված է 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/3-Ն որոշման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

Նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված

___________ -ի նախընտրական հիմնադրամի

___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(թեկնածուի կամ իր լիազոր ներկայացուցչի հաշվեհամարը) 

ՄՈՒՏՔԵՐ

     

ԾԱԽՍԵՐ

     

Հ/Հ

Մուծումներ կատարողների
անունը, ազգանունը
անվանումը

Ամիս
ամսաթիվ

Վճարման
հանձնարա-րականի
համարը

Գումարը

Հ/Հ

Ծախսերի անվանումը (տեսակը և ուղղվածությունը)

Ամիս
ամսաթիվ

Վճարման
հանձնարարականի
համարը

Գումարը

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
 

Ընդամենը մուծումներ

       

Ընդամենը ծախսեր

     
           

Մնացորդը առ

     

_____________________________

(թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն)

 

______________

(ստորագրությունը)

______________________________________________

(թեկնածուի լիազոր ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանուն)

______________

(ստորագրությունը)