Գլխավոր տեղեկություն
Համար
N 356
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2000 թվականի N 356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Գյուղական  համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

 որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 23-ի N 128 որոշմամբ

 

 Ց Ա Ն Կ

 

 գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների

____________________________________________________________________________

 NN                     Միջոցառումների անվանումը                                         Կատարման ժամկետը

 ը/կ

____________________________________________________________________________

   1                                    2                                                                      3

____________________________________________________________________________

   

 

 1.

Գյուղական համայնքների վարչական տարածքներում 
գտնվող պետական սեփականություն համարվող պետական 
պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացը 
կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն,
անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով
համապատասխան փոփոխություններ կատարելու 
վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

Համայնքների ցանկի կազմում, որոնցում նախատեսվում է
պետական պահուստային ֆոնդի հողերի (4000 հա)
օտարման գործընթաց
1 օգոստոսի 2000 թ.
  Ժամանակացույցի հաստատում 

   այդ թվում`

31 դեկտեմբերի 2000 թ.
 ա) հողերի սեփականության իրավունքի անհատույց 
փոխանցումով
 
 բ)  որպես տնամերձ  
 գ)  գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար  
 3. Պետական պահուստային ֆոնդի հողերի վաճառքի
աճուրդային կարգի և մեկնարկային գների
սահմանման վերաբերյալ առաջարկությունների
ներկայացում
   5 օգոստոսի 2000 թ.
 4. Պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման
գործընթացի մասին զանգվածային
լրատվության միջոցներով բնակչությանը
տեղեկատվությամբ ապահովում
   2 օգոստոսի 2000 թ.
 5. Մրցույթների կազմակերպման և անհրաժեշտ հարցերի
պարզաբանման նպատակով համայնքներում
սեմինարների և համապատասխան միջոցառումների կազմակերպում
   2 օգոստոսի 2000 թ.
 6. Պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման 
գործընթացի իրականացման գործուն մեխանիզմների 
մշակում 
   2 օգոստոսի 2000 թ.
 7. Աճուրդների իրականացման աշխատանքների սկիզբ    2 օգոստոսի 2000 թ.»: