ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2000 թվականի N 76
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N 790 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկել`
ա) Գ. Եղիազարյանի փոխարեն` «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Վ. Մովսիսյանին.
բ) ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի փոխարեն` ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Կ. Ադոնցին: