ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2004 թվականի N 596-Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Հ. Ճշմարիտյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
|
Ս. Անդրեասյան |
- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
|
|
Գ. Գևորգյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ |
|
|
Հ. Բարոյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ |
|
|
Ա. Մայիլյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ |
|
|
Ա. Չիթչյան |
- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ) |
|
|
Մ. Մարկոսյան |
- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
|
Ն. Ալեքսանյան |
- «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի զարգացման և արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
|
|
Կ. Կուրբանյան |
- «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական քաղաքականության զարգացման և շահագործման գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. սեպտեմբերի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2008, N 781-Ն | 15.11.2008, N 596-Ն | |
14.12.2006, N 988-Ն | 26.12.2006, N 596-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|