Գլխավոր տեղեկություն
Համար
N 670
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.1999-12.04.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2001

041.0670.27.10.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1999 թվականի N 670
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել պետական գույքի կառավարելիությունը և դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան տեղեկություններն ամփոփող և առաջարկությունները մշակող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել`

ա) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասին` համաձայն N 1 հավելվածի.

բ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների միկրոտնտեսական առանձին ցուցանիշների մասին` համաձայն N 2 հավելվածի.

գ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին` համաձայն N 3 հավելվածի.

դ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների մասին` համաձայն N 4 հավելվածի.

ե) առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում պետական բաժնեմասի վերաբերյալ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների վճիռների ու որոշումների մասին` համաձայն N 5 հավելվածի.

բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները (ձեռնարկությունները) և հիմնարկները սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին` համաձայն N 6 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկություններն ու առաջարկություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել ամփոփ տեղեկություններ և առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետության լիազոր ներկայացուցիչների`

ատեստավորման և ընտրության կարգի մասին ներառելով նրանց մասնագիտական որակավորման և աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշները.

իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին.

բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական գույքի հետագա օգտագործման տարբեր ձևերի (իրավաբանական և ֆիզիկական անձանց հավատարմագրային կառավարման կամ վարձակալության հանձնման, մասնավորեցման և այլն) վերաբերյալ:

7. Հանձնաժողովին` սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկությունների ու առաջարկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների (ֆիզիկական անձանց) գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույց` նշելով ընդունվելիք օրենսդրական և այլ իրավական ակտերը, կատարողները և կատարման ժամկետները:

8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 6-րդ կետում նշված իրավական ակտերի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում դրանց համապատասխան ատեստավորել ու նշանակել պետության լիազոր ներկայացուցիչներ և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի պահանջների կատարումն ապահովելու համար.

գ) 10-օրյա ժամկետում քննության առնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության նախապատրաստած պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովին:

9. Հանձնաժողովին`

ա) 10-օրյա ժամկետում պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը հրապարակել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից, Երևանի քաղաքապետից և գիտական շրջանակներից ստացված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

պետական գույքի կառավարելիությունը ԵՎ դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան տեղեկություններն ամփոփող ԵՎ առաջարկությունները մշակող հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պարտականությունները կատարող
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Վ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Տ. Մուկուչյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության վարչության պետ
Ռ. Աբգարյան - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ
Թ. Դիլանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության վարչության պետ

 

Հավելված N 1
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) ԵՎ հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

 NN
ը/կ
 Առևտրային
կազմակերպության (ձեռնարկության), հիմնարկի անվանումները   
Իրավաբանական
հասցեն և գործունեության վայրը (նշել  մարզը) 
 Ճյուղը,
գործունեության  ոլորտը
Կանոնադրական
 հիմնադրամի
մեծությունը (նշել  կատարված
 փոփոխությունները)
 Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը)
հազ. դրամ   տոկոս
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) ԵՎ հիմնարկների միկրոտնտեսական առանձին ցուցանիշների մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

NN
ը/կ
Առևտրային
կազմակերպության
(ձեռնարկության),
հիմնարկի
անվանումները
Արտադրանքի
(ծառայության) իրացման ծավալը` հունվարի 1-ի
դրությամբ (հազ. դրամ)
Հաշվեգրային մեթոդով հաշվարկված շահույթի (վնասի) ծավալը` հունվարի 1-ի դրությամբ(հազ. դրամ) Շահութաբերությունն
ըստ ծախսերի`
հունվարի 1-ի
դրությամբ (տոկոս)
Վճարված
շահաբաժինները, այդ թվում պետությանը, հունվարի
1-ի դրությամբ (հազ. դրամ)
Աշխատողների թիվը` հունվարի
1-ի դրությամբ
ՀՀ պետական բյուջե և սոցհիմնադրամ վճարումները`
հունվարի 1-ի
դրությամբ (հազ.դրամ)
   

97 թ.

98 թ.

99 թ.

07. 99 թ

97 թ.

98 թ.

99 թ.

07. 99 թ.

97 թ.

98 թ.

99 թ.

07. 99 թ.

 

97 թ. 98 թ. 99 թ. 07. 99 թ. 97 թ. 98 թ. 99 թ. 07. 99 թ. 97 թ. 98 թ. 99 թ. 07. 99 թ.
                                                   
                                                   
                                                   
                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) ԵՎ հիմնարկներում վարձակալության ՈՒ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

NN
ը/կ
Վարձատուն կամ
հավատարմագրային
կառավարման
հանձնողը
Վարձակալի
(հավատարմագրային
կառավարչի)
անվանումը
 
Վարձակալի
(հավատարմագրային
կառավարչի)
հասցեն
Վարձակալական
(հավատարմագրային
պայմանագրի
կնքման և
 ավարտի
 տարեթվերը
Վարձակալության
(հավատարմագրային
կառավարման)
առարկան,
արժեքը
(տարածքի
դեպքում
նշել մակերեսը)
Վարձակալական տարեկան վճարի
չափը (հազ. դրամ)
 Վարձակալական
վճարն ու՞մ է վճարվում
 
               
               
               
               

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 4
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

 NN
ը/կ

 Պետական
մասնակցությամբ
առևտրային
կազմակերպության
 անվանումը

Ընկերության
խորհրդի
անդամների
թիվը

 Ընկերության
խորհրդում
կամ բաժնետերերի
ընդհանուր ժողովում
պետության լիազոր
 ներկայացուցիչները

Երբ և ինչ փաստաթղթի
հիման վրա
են նշանակվել 
 Պետության լիազոր ներկայացուցիչները փոփոխվե՞լ են, թե ոչ, ե՞րբ, ու՞մ կողմից Պետության լիազոր ներկայացուցիչներից յուրաքանչյուրի մասին տեղեկություններ Պետության լիազոր ներկայացուցչի զբաղեցրած պաշտոնն ընկերությունում   Ո՞ր դեպքում և ի՞նչ ձևով են պետության լիազոր ներկայացուցիչներն իրենց որոշումները համաձայնեցնում վերադաս պետական կառավարման մարմնի հետ  
 ծննդյան տարեթիվը  մասնագիտու-թյունը զբաղեցրած պետական պաշտոնը, նշանակման տարեթիվը  
                     
                     
                     
                     

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 5
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) ԵՎ հիմնարկների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների վճիռների ու որոշումների մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

NN
ը/կ
Պետական
մասնակցությամբ
առևտրային
կազմակերպությունների
(ձեռնարկությունների)
և հիմնարկների
անվանումները
Հասցեն
(նշել մարզը)
Դատարանը Հայց
ներկայացնողը,
 հայցը
 ներկայացնելու
տարեթիվը
Բռնագանձված
գույքը (շենք, 
շինություն, 
սարքավորում, այլ)
Բռնագանձված
գումարի չափը
(հազ. դրամ)
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 6
 ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 27-ի N 670 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունները (ձեռնարկությունները) ԵՎ հիմնարկները սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին

_________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

NN
ը/կ
Պետական
մասնակցությամբ
առևտրային
կազմակերպությունների
(ձեռնարկությունների)
և հիմնարկների
անվանումները
Հասցեն
(նշել մարզը)
Դատարանը Հայցադիմում
ներկայացնողը,
հայցադիմում
ներկայացնելու
 տարեթիվը 
Սնանկ է ճանաչվել և
լուծարվել է
Ընդունվել է
ֆինանսական
առողջացման
ծրագիր,
ընթացքը
ֆինանսական
առողջացման
ծրագրի
շրջանակներում
վաճառված
գույքը
(հազ. դրամ)
Այլ տեղե-
կություններ
                 
                 
                 
                 
                 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան