Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2000 թվականի N 128
քաղ. Երևան 

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների ցանկը (կցվում է):

2. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Հանձնաժողովին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների ցանկի 1-6-րդ կետերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 23-ի N 128 որոշմամբ

 

 Ց Ա Ն Կ

 

գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումների անվանումը

Կատարման ժամկետը

1. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ներկայացում 5 մայիսի 2000 թ.
2.

Հողերի (4000 հա) օտարման գործընթաց նախատեսող  համայնքների ցանկի կազմում,
Ժամանակացույցի հաստատում, այդ թվում`
ա) հողերի սեփականության իրավունքի անհատույց փոխանցումով.
բ) որպես տնամերձ.
գ) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

1 մայիսի 2000 թ.
31 դեկտեմբերի 2000 թ.

3. Առաջարկություններ ներկայացնել պահուստային ֆոնդի հողերի վաճառքի աճուրդային կարգի և մեկնարկային գների սահմանման վերաբերյալ 15 մայիսի 2000 թ.
4. Հողերի օտարման գործընթացի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցով բնակչությանը տեղեկատվության ապահովում 22 մայիսի 2000 թ.
5. Մրցույթների կազմակերպման և անհրաժեշտ հարցերի պարզաբանման ուղղությամբ համայնքներում սեմինարների և համապատասխան միջոցառումների կազմակերպում 22 մայիսի 2000 թ.
6. Հողերի օտարման գործընթացի իրականացման գործուն մեխանիզմների մշակում` մասնավոր լիցենզավորված ռիելտորների ներգրավմամբ 22 մայիսի 2000 թ.
7.  Աճուրդների իրականացման աշխատանքների սկիզբ 22 մայիսի 2000 թ.

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 23-ի N 128 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Արագածոտնի մարզպետ

 

Արարատի մարզպետ

 

Արմավիրի մարզպետ

 

Գեղարքունիքի մարզպետ

 

Լոռու մարզպետ

 

Կոտայքի մարզպետ

 

Շիրակի մարզպետ

 

Սյունիքի մարզպետ

 

Վայոց ձորի մարզպետ

 

Տավուշի մարզպետ