Գլխավոր տեղեկություն
Համար
N 519
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.1999-16.12.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1999

041.0519.27.08.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 1999 թվականի N 519

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված ընկերությունների (ձեռնարկությունների) ցանկը ներկայացված է N 1 հավելվածում).

բ) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված այն ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների ցանկը, որոնք պետք է մասնավորեցվեն նախապատրաստական աշխատանքների արդյունքում մշակված զարգացման գործարար ծրագրերին համապատասխան.

գ) մինչև մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալների փաթեթը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելն ավարտել N 1 հավելվածում նշված պետական ձեռնարկությունների, պետական մասնակցությամբ ընկերությունների, առանձնացված գույքի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ստեղծումն ու գրանցումը Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

դ) մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցված (գրանցման համարը` 114.0082) «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» հրամանին համապատասխան.

ե) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկություններ`

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չընդգրկված պետական և պետական մասնակցությամբ (այդ թվում` համատեղ) ընկերությունների մասին` համաձայն N 2 հավելվածի.

նախարարության (գերատեսչության, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի) ենթակայության «փոքր» օբյեկտների մասին` համաձայն N 3 հավելվածի.

նախարարության (գերատեսչության, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի) ենթակայության անավարտ շինարարության օբյեկտների մասին` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկություններ`

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունները (ձեռնարկությունները) սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին` համաձայն N 5 հավելվածի.

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանների վճիռների և որոշումների մասին` համաձայն N 6 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում պետական գույքի մասնավորեցման ռազմավարական ծրագիր մշակող հանձնաժողովի ներկայացմամբ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության «Ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման մասին» որոշման նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված ընկերությունների (ձեռնարկությունների)

 


Ծածկա-
գիրը
Անվանումը

1 2

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
 
10 «Դողագործ» (ավտոդողերի գործարան) ՓԲԸ
89 Անալիտիկ սարքավորումների գործարանի N 1 տարածք
147 «Հաստոցշին» ԱՄ
150 Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարան
188 Վարդենիկի սարքաշինական գործարան
198 Արաբկիրի կահույքի ֆաբրիկա
473 «Իջևանի տնայնագործական կոմբինատ» ՊՁ
865 Երևանի տրիկոտաժե ձեռնոցների ԱՄ-ի Բուժականի մասնաճյուղ
1239 Սպիտակի կարի ԱՄ-ի գլխամասային ֆաբրիկա
1364 «Մետաքս» հայկական միավորման Հնաբերդի մասնաճյուղ
5753 «Դվին» հյուրանոց
10392 Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի տեղամաս
14003 Հանրապետական առևտրամիջնորդային կենտրոն
14016 «Արևիկ» կոմերցիոն միջնորդային ֆիրմա
14039 «Հայմանրամեծառ» առևտրամիջնորդային ֆիրմա
14111 «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի ԱՄ-ի ԴՁ
14130 Շարժական մեքենայացված շարասյուն
15022 «էրեբունի» ԳԱՁ
15024.1 «Ավիահամալիր» ՓԲԸ-ի գլխամասային գործարանի «Ավիասարք» ԴՁ
15024.2 «Ավիահամալիր» ՓԲԸ-ի «Միկրոպրոցեսոր» ԴՁ
15026 «Դիպոլ» ՓԲԸ-ի գլխամասային գործարան
15026.1 «Դիպոլ» ՓԲԸ-ի «էվրիկա» ԴՁ
15034 «Իմպուլս» ԱՁ
15037 «Օրբիտա» ԳԱՁ
15253 «Գործիքագործ» ԴՁ
15265 «Օմեգա» գործարան
20904 «Հայնավթամթերք» ՀՆՊՁ
20917 «Կապան-շինանյութ» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20921 Մայիսյանի վերանորոգման-մեխանիկական ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20924 «Շինվերանորոգում» տրեստ-հրապարակ» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20925 Ախուրյանի ՇԻԿ-ի «Կառնուտ» ԴՁ («Կառնուտ» ՓԲԸ)
20933 Արարատի ցեմենտի գործարանի «Ցեմենտ-1» ՊՁ
20941 «Հայապակի» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20942 «Գյումրիի ապակի» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20947 «Երևանի կերամիկական իրերի կոմբինատ» ՊՁ
20948 Գյումրիի «Հայքարհատմեքենա» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
21501 «Արմինտրանս» ՊՁ
21579 Աշտարակի տրիկոտաժի ԱՄ
21582 Կամոյի N 2 գուլպայի ֆաբրիկա
21587 Կամոյի կարի ֆաբրիկա
21597 Վանաձորի N 2 կարի ֆաբրիկա
21600 Երևանի նորաձև կոշիկի ֆաբրիկա
21618 Վանաձորի ՇՄՇ
21620 Գյումրիի տեքստիլ-կարի ԱՄ
21622 Գյումրիի բամբակամանվածքային ֆաբրիկա
21624 Երևանի «Հայգորգ» ԱՄ
21627 Երևանի մահուդի ֆաբրիկա
21628 Երևանի «Մետաքս» ԱՄ
21629 Երևանի տրիկոտաժի «Անուշ» ԱՄ
21630 Վանաձորի տրիկոտաժի ԱՄ
21635 Վանաձորի մուշտակի ֆաբրիկա
21637 Երևանի կոշիկի «Արաքս» ԱՄ
21643 Ալավերդու կարի ԱՄ
21644 Սպիտակի շինմոնտաժային տրեստ
21801 «Պոլիվինիլացետատ» գործարան
21803 Նյութաբանության ԳԱՁ
21806 Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան
21809 Ավտոդողերի ՇՄՎ
21810 Գյումրիի դարբնոցամամլիչների գործարան
21814 Գյումրիի հղկող հաստոցների գործարան
21816 «Լույս» ՓԲԸ
21816.3 «Լույս» կոնցեռնի Վանաձորի «Լուսատեխնիկ» ՓԲԸ
21816.4 «Լույս» կոնցեռնի Մարալիկի «Լուսատեխնիկ» ՓԲԸ
21817 «Արմենմոտոր» ֆիրմա
21819 «ՀայԷլեկտրամեքենա» ՊՁ-ի առևտրաարտադրական կենտրոն» ԴՁ
21820 «Հայէլեկտրամեքենա» ԱՁ
21821.3 «Հայկաբել» ՓԲԸ-ի «Զվարթնոց» ԴՁ
21826 Գյումրիի «էլեկտրակենցաղսարք» գործարան
21832 «Արաքս» գործարան
21833 «Արարատ» ԼԿՁ
21835 Ստեփանավանի «Արդկապ» գործարան
21839 Եղեգնաձորի «Ռելե» գործարան
21843 «Դվին կոնցեռն» ՓԲԸ
21851 «Սելենա» ՓԲԸ-ի «Արագած» ԴՁ
21853 «Դիպոլ» ԱՁ-ի Վարդենիսի «Բերեգ» ԴՁ
21857 «Սապֆիր» գործարան
21866 «Հայարդշին» ՊՁ
21868 «Բիզնես-կենտրոն» ֆիրմա
21872 «Դիզայն» տեխնիկական գեղագիտության ԳԱՁ
21873 «Արդաուդիտ» ֆիրմա
21875 «Նաիրիտ» ԳԱՁ
21876 Երևանի ոսկերչական գործարան
21878 «Մարս» ՊՁ
21880 Վանաձորի «Տեխնոսարք» ՓԲԸ
21881 «Հրազդանմաշ» ՓԲԸ
21881.1 «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի «Տեխնո-մարկետ» ԴՁ
21881.2 «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի «Գամմա» ԴՁ
21881.3 «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի Մարտունու «Սիգմա» ԴՁ
21881.4 «Հրազդանմաշ» ՓԲԸ-ի «Ուտիք» ԴՁ
21884 «Տրանզիստոր» ԳԱՁ
21885 Երևանի ԱԿՀԳՀԻ
21886 Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ
21887 Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան
50102 Երևանի կոշիկի «Մասիս» ԱՄ
60026 Մասնագիտացված աշխատանքների վարչություն
60027 «Արմավիրապակի» ՊՁ
60028 Պեմզաշենի ՇԻԿ
60029 Նոր Խարբերդի «Դիատոմիտների գործարան» ՓԲԸ
60030 Արարատի ցեմենտի կոմբինատ
60031 Անի-Պեմզա կոմբինատ
60034 Ռետինատեխնիկական իրերի գործարանի ՇՎՎ
60035 «Արագած» ՊՁ
60036 «Ալմաստ» գործարան» ՓԲԸ
60037 Վանաձորի ԷՀՏ
60038 «Արև» ՊՁ
60039 Կապանի «էլեկտրոն» ՓԲԸ
60040 «Էլեկտրոն-Գյումրի» ՓԲԸ
60041 «Կոնտակտ-ռելե» ՓԲԸ
60042 «Նեյրոն» ՊՁ-ի «Գողթ» ԴՁ
60043 «Նեյրոն» ՊՁ-ի «ՇՎՎ» ԴՁ
60044 «Նեյրոն» ՊՁ-ի «Տաթև» ԴՁ
60045 «Նեյրոն» ՊՁ-ի «Հովիտ» ԴՁ
60046 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
60047 Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
60048 Կապանի լեռնահարստացման կոմբինատ
60049 Ախթալայի ՀՆՊՁ
60050 «Հայոսկի» ՀՆՊՁ
60051 «Կանազ» ՓԲԸ
60052 «Ակսոն» գործարան
60054 «Շողակն» ՊՁ
60055 «Կումայրի» ՓԲԸ
60056 «էդգար» ՓԲԸ
60057 Վանաձորի «Ղարս» կարի ֆաբրիկա
60059 Արթիկի գուլպա-նասկեղենի ֆաբրիկա
60060 Մանկական հագուստի կարի ֆաբրիկա
60061 Կամոյի առևտրաարտադրական ձեռնարկություն
60062 Մաստարայի կոշիկի ֆաբրիկա
60063 Գյումրիի «Նարեկ» ՓԲԸ
60064 Գառնահովտի կոշիկի ֆաբրիկա
60065 Վանաձորի «Ավտոմատիկա» ԳԱՁ» ՓԲԸ
60067 «Լալվար» ՓԲԸ
60150 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 3 ԴՁ
60151 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 5 ԴՁ
60152 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 8 ԴՁ
60153 «Երառսպասարկում» ՊՁ-ի ՄՍ N 7 ԴՁ
60154 «Գեղառսպաս» ՊՁ
60155 «Վայոցձորառսպաս» ՊՁ
60156 «Տավուշառսպաս» ՊՁ
60157 «Արագածոտնառսպաս» ՊՁ
60158 «Արարատառսպաս» ՊՁ
60159 «Վաղարշապատառսպաս» ՊՁ
60160 Սևանի հանգստյան գոտում համալիր սպասարկման ՊՁ
60162 Արագածի ԿՄՖ
74343 Արտադրական բազա
74529 «Հայոսկերչառ» հանրապետական գրասենյակ
74534 «Հայնպարեղեն» ՊՁ
74535 Պտուղ-բանջարեղենի կենտրոնական բազա
74535.1 Պտուղ-բանջարեղենի կենտրոնական բազայի «Ագրոհամալիր» ԴՁ
74589 Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամաս
74591 «Հայառտեխնիկա» ՓԲԸ
74592 «Հայշինվերանորոգում» տրեստ
74593 «Հայշինվերանորոգում-1» ՓԲԸ
74725 Տրանսպորտային-էքսպեդիցիոն ձեռնարկություն
74737 «Հայմետաղառ» ֆիրմա
74744.1 Սառցակոմբինատ
77372 Վանաձորի դպրոցական և հասարակական սննդի կոմբինատ
79149 «Լազուր» կոմբինատի կենցաղային բարդ սարքերի և հեռախոսների վերանորոգման արհեստանոց
79288 Բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման ՊՁ
80032 «Հայկենցաղմատ» ՊՁ
80229 Գրասենյակ (շինտրանսպորտային ՊՁ)
74750 «Հայսառնարան» ՊՁ
74730 Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ
74738 «Հայկոնտրակտ» ՊՁ
74739 «Ռեգուլ» ՊՁ
 
ՀՀ էներգետիկայի նախարարություն
 
303 Հայկավանի ՀԷԿ
311 Ծաղկավանի ՀԷԿ
312 Այգեձորի ՀԷԿ
313 Կամոյի ՀԷԿ
315 Վարդենիսի ՀԷԿ
316 Զովաշենի ՀԷԿ
317 Եղեգնաձորի ՀԷԿ
322 Թալինի ՀԷԿ
323 Երևանի ՀԷԿ-2
325 ՁորաՀԷԿ
20000 «Հայգազարդ» ՊԿ
20002 «Հայգազնախագիծ» ինստիտուտ
20003 «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի «Թունել» ԴՁ
20004 «Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտ
20005 «Հայէներգասեյսմանախագիծ» ինստիտուտ
20006 «Հայհիդրոէներգաշին» ՊՁ
20007 «Հայհիդրոմասնագետշին» ՊՁ
20010 «Հայէներգո» ՊՁ
20011 Հրազդանի ՋԷԿ
60001 Երևանի ՋԷԿ
60002 «Ջերմային ցանցեր» ՊՁ
60003 «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ
60004 «Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ
60005 «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60006 «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60007 «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ
60008 «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60009 «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60010 «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60011 «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60012 «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60013 «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60014 «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ
60015 «Երևանի էլեկտրացանց» ՊՁ
60016 «Հայատոմսպասարկում» ՊՁ
60017 «Հայէներգաքիմպաշտպանություն» ՓԲԸ
60018 «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ
60019 «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ
60020 «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ
60021 «Հայէներգաջերմամեկուսացում» ՊՁ
60023 «Հայէներգո» ՊՁ-ի «Բնակկենցաղային տնտեսություն» ԴՁ
60024 «Հայգազ» ՊՁ-ի Մասիսի Հայանիստի օժանդակ տնտեսություն
60025 «Հայգազ» ՊՁ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման ԴՁ
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 
5270 Աշտարակի «Խերես» գինու գործարան» ՓԲԸ
5327.1 Եղեգնաձորի պանրի գործարանի Վարդահովտի կետ
5327.2 Եղեգնաձորի պանրի գործարանի Ջերմուկի կետ
5351 Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ
5371.1 «Գյումրիի մսի պահածոների կոմբինատ» ՓԲԸ-ի Աշոցքի անասնամթերման գրասենյակ
5371.2 «Գյումրիի մսի պահածոների կոմբինատ» ՓԲԸ-ի Սպիտակի անասնամթերման գրասենյակ
5393 Տավուշի ֆերմենտացիոն գործարան
5413 «Պարենարդշին» ՓԲԸ
5413.1 «Պարենարդշին» ՓԲԸ-ի Մարտունու ՏՀ-2 շինարարական ԴՁ
5413.2 «Պարենարդշին» ՓԲԸ-ի Մասիսի ԴՁ
5413.3 «Պարենարդշին» ՓԲԸ-ի Տաշիրի ՏՀ ԴՁ
5413.4 «Պարենարդշին» ՓԲԸ-ի Էջմիածնի N 3 ԱՇ ԴՁ
5413.5 «Պարենարդշին» ՓԲԸ-ի Դալարիկի N 4 շինարարական ԴՁ
5431 Մարտունու պտուղ-բանջարեղենի գրասենյակ
5433 Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
5435 Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
5437 Սպիտակի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
5442 Ախուրյանի պտուղ-բանջարեղենի գրասենյակ
11031 Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիր
11037 Ղազանչիի կաթնահամալիր
11043 Բալաքի բտման տնտեսություն
11050 Արտամետի կերերի արտադրության պետական տնտեսություն
11055 Գուգարքի գազանաբուծական տնտեսություն
11270.1 «Ագրոսպասարկում» Կրասնոսելսկի շրջանային միավորում
11270.2 «Ագրոսպասարկում» հյուսիսային տարածքի կոմերցիոն կենտրոն
11270.3 «Ագրոսպասարկում» Թալինի շրջանային միավորում
11270.4 «Ագրոսպասարկում» Արմավիրի շրջանային միավորում
11270.5 «Ագրոսպասարկում» Եղեգնաձորի շրջանային միավորում
11270.6 «Ագրոսպասարկում» Ամասիայի շրջանային միավորում
11350.1 «Բերրիություն» ՀԱՄ-ի Թումանյանի շրջանային միավորում
11350.2 «Բերրիություն» ՀԱՄ-ի «Հաղարծին» ՀՆՊՁ
11350.3 «Բերրիություն» ՀԱՄ-ի Կրասնոսելսկի շրջանային միավորում
11902 Վարդենիսի «Լճափ» ճամբար
11906 Ախուրյանի «Կարմրաքար» ճամբար
12058 Սպիտակի թռչնաֆաբրիկա
12234 Պանսիոնատ
12264 Գետքի ԻԹԿ
12280 «Արցախ» պանսիոնատ
20161 Պտուղ-բանջարեղենի մթերման բազա
20162 Շինարարական և ժողովրդական սպառման ապրանքների ձեռնարկություն
20164 «Խասխեր» ֆիրմա
20166 Խորդենու ջերմատնային տնտեսություն
20169 Հրազդանի «Ագրոմեքենայացում» տնտհաշվարկային միավորում
20172 Սևանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ՊՁ
20173 Գուգարքի ԳԱՍ ՊՁ
20182 «Սորտսերմբանջար» ՊՁ-ի Ստեփանավանի բաժանմունք
20193 Թալինի մսոսկրային ալյուրի գործարան
20194 Կողբավանի կերերի արտադրության տնտեսություն
20197 Նոյեմբերյանի «Միջտնտշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20198 Սիսիանի շինարարական ՓԲԸ-ի պետական բաժնեմաս
20200 «Նեկտար» մեղվաբուծական արտադրական-գիտական ՊՁ
20201 «Արեգ» ՊՁ-ի «Հայջրտնտ» ՀՆՊՁ
20202 Անիի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20203 Ապարանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20204 Արագածի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20205 Ախուրյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20206 Աշոցքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20207 Աշտարակի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20208 Արարատի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20209 Արթիկի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20210 Արտաշատի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20211 Արմավիրի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20212 Բաղրամյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20213 Գորիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20214 Գուգարքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20215 Եղեգնաձորի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20216 Երևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20217 Էջմիածնի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20218 Թալինի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20219 Իջևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20220 Տաշիրի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20221 Կրասնոսելսկի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20222 Կոտայքի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20223 Կապանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20224 Հրազդանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20225 Մասիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20226 Մեղրու ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20227 Նաիրիի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20228 Նոյեմբերյանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20229 Սպիտակի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20230 Ստեփանավանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20231 Սևանի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20232 Վարդենիսի ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20233 «Ջուր» ներտնտեսային ջրատնտեսական համակարգի ԴՁ
20326 Երևանի հացի N 3 գործարան
20354 Այրումի հացաընդունման ձեռնարկություն
20355 Անիի հացաընդունման ձեռնարկություն
20357 Բաղրամյանի հացամթերքների ԱՄ-ի Ջրառատի թռչնանոց
20363 Քարակերտի հացաընդունման ձեռնարկություն
20367 «Սևան» հանքային ջրերի գործարան
20370 «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան
20373 «Ագրոարդտարա» միավորում
20374 Կրասնոսելսկի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ
20379 «Հայձուկ» միավորման ՇՄՇ
20386 Գյումրիի հացաընդունման ձեռնարկություն
60200 «ՇՇ-14» ՓԲԸ
60202 «Վայոց ձոր» ՓԲԸ
60204 «Վարարակ» ՓԲԸ
60206 «ՇՇ-8» ՓԲԸ
60207 «Մասիս» ՓԲԸ
60208 «Աղուտներ» ՓԲԸ
60209 «Հայջրշին» ՊՁ-ի «Աղստև-10» ՓԲԸ
60210 «Արգամ» ՓԲԸ
60211 «Տարոն» ՓԲԸ
60213 «Հայջրշին» ՊՁ-ի Սիսիանի տեղամաս
60214 «Հայջրշին» ՊՁ-ի Կապանի տեղամաս
60215 «Հայջրշին» ՊՁ-ի Գրավի ՓԲԸ
60216 Գորիսի հրուշակեղենի ՊՁ
60217 Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան
60220.1 Թթխմորի և հաց-հրուշակեղենի արտադրության ՊՁ-ի օժանդակ տնտեսություն
60220.2 Թթխմորի և հաց-հրուշակեղենի արտադրության ՊՁ-ի Ղազարավանի արտադրամաս
60220.3 Թթխմորի և հաց-հրուշակեղենի արտադրության ՊՁ-ի Կարբիի արտադրամաս
60227 Սևանի անասնամթերման գրասենյակ
60228 Նոյեմբերյանի անասնամթերման գրասենյակ
60229 «Հայգյուղջրատարշին» ՓԲԸ
60231 «Եղվարդշին» ՓԲԸ
60232 «Սիփան» ՓԲԸ
60233 «Թալին» ՓԲԸ
60234 «ՇՇ-2» ՓԲԸ
60235 «Ջրաշինարար-20» ՓԲԸ
60236 «Ջավախք» ՓԲԸ
60237 «Մասիս-1» ՓԲԸ
60238 «Զվարթնոց-1» ՓԲԸ
60239 Մասնագիտացված ավտոտրանսպորտային ձեռնարկություն
60240 Երևանի թոչնաբուծական փորձարարական բազայի Մասիսի տեղամաս
60241 Փետուրի վերամշակման արտադրության և իրացման ձեռնարկություն
60245 Ստեփանավանի անասնամթերման գրասենյակ
60246 Պռոշյանի սերմնաբուծական բազա
60247 Սիսիանի սերմնազտիչ գործարան
60248 «Սերմերի արտադրաառևտրական ֆիրմա» ՊՁ
60249 Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի անավարտ շինարարություն
60250 Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գինու-կոնյակի գործարան
 
ՀՀ բնապահպանության նախարարություն
 
20026 Օժանդակ տնտեսություն
20028 Պանսիոնատ Ծովինար լճի ափին
20029 Անասնապահական ֆերմայի շենք
20030 Նոր Գեղիի բազա
20031 «Երկրաբան» պանսիոնատ
20032 «Արտադրասպասարկման ֆիրմա» բազա
20033 Բազալտի արտադրամաս
20034 Օժանդակ տնտեսություն
20035 Սևանի բազա
20036 Անավարտ առևտրական տաղավարներ
20037 Երևանի բազա
20038 Աղբյուրակի բազա
20039.1 Մեխանիկական վերանորոգման գործարանի Այնթափի բազա
20040 Կապանի արտադրական բազա
20041 Մեղրու արտադրական բազա
60900 Լոռու ԴՁ-ի Ախուրյանի բազայի ճաշարան
60901 Լոռու ԴՁ-ի Ախթալայի բազայի խանութ
60902 Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի գրասենյակ
60903 Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի ճաշարան
60904 Լոռու ԴՁ-ի պահեստ
60905 Աղստևի ԴՁ-ի «Արեգ» բազա
60906 «Գուգարքի ԵՀՇ» ՊՁ-ի Դիլիջանի բազայի ադմինիստրատիվ շենք
60907 «Հարավային ԵՀՇ» ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի օժանդակ տնտեսություն
60908 «Հարավային ԵՀՇ» ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի քիմիական լաբորատորիայի շենք
60909 ՏԵԵ ՊՁ-ի բազա
60910 ՀԻԵ ՊՁ-ի Սամաղարի բազայի ճաշարան
60912 «Ջաջուռածուխ» ՊՁ (2 անգար)
 
ՀՀ առողջապահության նախարարություն
 
21041 Երևան քաղաքի N 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21042 Երևան քաղաքի N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21043 Երևանի քաղաքի N 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21046 Երևան քաղաքի N 6 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21048 Երևան քաղաքի N 8 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21049 Երևան քաղաքի N 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21052 «Սոճուտ» մանկական առողջարան
21053 «Սևան» մանկական առողջարան
21054 «Օձուն» մանկական առողջարան
21055 «Արագած» մանկական առողջարան
21056 «Արզնի» մանկական առողջարան
21059 «Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ՊՁ
21060 «Պրոկտոլոգիայի ԳՀԻ» ՊՁ
21061 «Կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ԳՀԻ» ՊՁ
21062 «Հանրապետական կլինիկական ակնաբուժական հիվանդանոց» ՊՁ
21063 «Հակապետական կլինիկական անձավաբուժական հիվանդանոց» ՊՁ
21065 Բուժաշխատողների հանրապետական առողջարանային կենտրոն Սևանում
21066 Մասիս ավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա
21156 Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց
60600 «Հանրապետական մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» ՊՁ
 
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
 
807 Գորիսի ՀԷԿ
60500 Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական ՊՁ
60501 Սիսիանի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա
60502 Գավառի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա
60504 Վարչատնտեսական ՊՁ-ի ջերմոցային տնտեսություն
60505 Վարչատնտեսական ՊՁ-ի թռչնաբուծական տնտեսություն
 
ՀՀ տրանսպորտի նախարարություն
 
5062 Գյումրիի ՏԱՏՁ
13053 Վանաձորի ավտոտեխսպասարկման և առևտրի ՓԲԸ
13113 Ավտոտեխսպասարկման Հրազդանի կայան
13203 «Հայավտոսերվիս» ՓԲԸ-ի Մասիսի ավտոտեխսպասարկման կայան
13203.1 «Հայավտոսերվիս» ՓԲԸ
20074 ԱՏԿՁ-ի Կապուտանի տեղամաս
20080 «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ
60303 Երևանի միջքաղաքային ՈՒԱՏՁ-6
60305 Երևանի մերձքաղաքային ՈՒԱՏՁ
60306 Աբովյանի ԲՈՒԱՏՁ
60307 Արարատի ԲԱՏՁ
60308 Արտաշատի ԲՈՒԱՏՁ
60310 Սևանի ԲՈՒԱՏՁ
60311 Վեդու ԲՈՒԱՏՁ
60313 Հրազդանի ՈՒԱՏՁ
60315 Մարտունու ԲՈՒԱՏՁ
60318 Նաիրիի ԲՈՒԱՏՁ
60319 Չարենցավանի ԲՈՒԱՏՁ
60322 Վայքի ԲՈՒԱՏՁ
60325 Ապարանի ԲՈՒԱՏՁ
60328 Երևանի ԲԱՏՁ-3
60329 Երևանի միջազգային ԲԱՏՁ
60330 Էջմիածնի ԲՈՒԱՏՁ
60331 Վանաձորի 2981 ԱՇ-ի նախկին N 1 ԲԱՏՁ-ի բազա
60332 Իջևանի ԲՈՒԱՏՁ
60333 Սպիտակի ԲՈՒԱՏՁ
60335 Տավուշի ԲՈՒԱՏՁ
60337 Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական ՊՁ
60339 Եղեգնաձորի ՃՇՇՁ
60340 Կոտայքի ՃՇՇՁ
60341 Քաշաթաղի ՃՇՆՁ
60343 Երևանի ՃՇՁ
60344 «Անահիտ» պանսիոնատ
60345 ՀՀ երկաթուղու «Լեռնագործ» ՓԲԸ
60346 ՀՀ երկաթուղու Երևանի շինմոնտաժային ՊՁ
60347 ՀՀ երկաթուղու Երևանի ջրամատակարարման ուղեմաս
60348 ՀՀ երկաթուղու «Հայերկաթուղիմատ» ՊՁ
60349 ՀՀ երկաթուղու Գյումրիի երկաթուղու հիվանդանոց
60350 ՀՀ երկաթուղու Արզնու երկաթուղու հիվանդանոցային վերականգնողական կենտրոն
60351 ՀՀ երկաթուղու Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս
60352 ՀՀ երկաթուղու Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս
60354 «Գյումրիավտոնորոգում» ՓԲԸ (Գյումրիի ԱՆԳ)
60355 «Սլացք» ՓԲԸ (Վանաձորի ԱՆԳ)
60356 Արթիկի ԲՈՒԱՏՁ
60357 Գյումրիի ԲԱՏՁ-3
60358 Երևանի ԲԱՏՁ-6
60359 Երևանի ԲԱՏՁ-7
60360 Երևանի ԲԱՏՁ-9
60361 Երևանի ՏԱՁ
60362 Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս
60363 «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ջերմոցային տնտեսություն
60364 «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ավտոտնակներ (5 հատ)
 
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
 
508 «Հայհատուկշինպոլիմեր» ՊՁ
522 «Չարենցավանշին» համաշինարարական ՊՁ
546 «Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա
564 «Հաղպատ» կոմերցիոն կենտրոն» ՊՁ
589 «Շինարար» առողջարան
4541 «Դիլիջան» հյուրանոց
4596 «Արարատ» հյուրանոց
4638 «Իջևան» հյուրանոց
4734 «Բերդ» հյուրանոց
4767 «Թալին» հյուրանոց
4789 Ճամբարակի «Գետիկ» հյուրանոց
4827 Ամասիայի հյուրանոց
4841 Աշոցքի հյուրանոց
4856 Արագածի «Ծաղկահովիտ» հյուրանոց
20557 «Ապարանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20569 «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՊՁ
20571 «Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20574 Հոկտեմբերյանի «Հոկտեմբերյան» հյուրանոց
20576 «Կոմունտնտ» ԼԿՊՁ
20580 «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20581 «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՊՁ
20588.1 «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» ՊՁ-ի «Գուգարք-1» հյուրանոց
20588.2 «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» ՊՁ-ի «Վանաձոր» հյուրանոց
20595 «Հրազդանի վերելակային տնտեսություն» ՊՁ
20596 «Կապանի վերելակային տնտեսություն» ՊՁ
20598 «Ալավերդու բնակարանային տնտեսություն» ՊՁ
20599 «Արթիկի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20600 «Կապանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20601 Աբովյանի բնակարանային շահագործման N 1 տեղամաս
20602 Աբովյանի բնակարանային շահագործման N 2 տեղամաս
20603 Աբովյանի բնակարանային շահագործման N 3 տեղամաս
20604 Աբովյանի բնակարանային շահագործման N 4 տեղամաս
20605 Աբովյանի բնակարանային շահագործման N 5 տեղամաս
20606 «Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20607 «Աշտարակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20608 «Գորիսի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20609 «էջմիածնի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20610 «Չարենցավանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20611 «Հոկտեմբերյանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20612 Ջերմուկի ջերմամատակարարման ՊՁ
20613 Գյումրիի ջերմամատակարարման ՊՁ
20614 էջմիածնի ջրամատակարարման ՊՁ
20616 Արտաշատի ջրամատակարարման ՊՁ
20617 Մարտունու ջրամատակարարման ՊՁ
20619 Չարենցավանի շինարարական իրերի ՊՁ
20623 Աբովյանի նորոգման-շինարարական ՊՁ
20625 Գորիս քաղաքի նորոգման-շինարարական ՊՁ
20626 «Հայնորոգշին» ՊՁ
20626.1 «Հայնորոգշին» ՊՁ-ի Գյումրիի «Շիրակ» ԴՁ
30626.2 «Հայնորոգշին» ՊՁ-ի Գորիսի «Նորոգշին» ԴՁ
20626.3 «Հայնորոգշին» ՊՁ-ի Կապանի «Նորոգշին» ԴՁ-ի Քաջարանի տեղամաս
20626.4 «Հայնորոգշին» ՊՁ-ի Չարենցավանի «Նորոգշին» ԴՁ
20629 «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20630 «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20632 «Արմավիրի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20635 «Ամասիայի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20635.1 «Ամասիայի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ-ի հյուրանոց
20637 «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20638 «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
20639 Աբովյանի «Սիփան» ՊՁ
20640 Գյումրիի սանմաքրման ձեռնարկություն
20652 «Կոմինֆորմ» ձեռնարկություն
20653 «Մատակարար» ձեռնարկություն
20654 «Բասեն» ձեռնարկություն
20657 «Հայկոմուննախագիծ» ՊՁ
20658 «Էներգետիկ» ՊՁ
20660 Վանաձորի ջերմամատակարարման ՊՁ
20661 Ալավերդու ջերմամատակարարման ՊՁ
20662 Արթիկի ջերմամատակարարման ՊՁ
20663 Դիլիջանի ջերմամատակարարման ՊՁ
20664 Կամոյի ջերմամատակարարման ՊՁ
20665 Հրազդանի ջերմամատակարարման ՊՁ
20666 Կապանի ջերմամատակարարման ՊՁ
20667 Աբովյանի ջերմամատակարարման ՊՁ
20669 Աշտարակի ջերմամատակարարման ՊՁ
20670 Գորիսի ջերմամատակարարման ՊՁ
20671 Իջևանի ջերմամատակարարման ՊՁ
20672 Չարենցավանի ջերմամատակարարման ՊՁ
20673 Հոկտեմբերյանի ջերմամատակարարման ՊՁ
20674 Սևանի ջերմամատակարարման ՊՁ
20675 Ստեփանավանի ջերմամատակարարման ՊՁ
20676 Սիսիանի ջերմամատակարարման ՊՁ
20677 Քաջարանի ջերմամատակարարման ՊՁ
20678 Մասիսի ջերմամատակարարման ՊՁ
20679 «Շիրակ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20680 «Ախուրյան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20681 «Գուգարք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20682 «Տաշիր» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20683 «Խուստուփ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20684 «Գառնի» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20685 «Արտաշատ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20686 «Հայջրմուղ-կոյուղի» ՊՁ
20687 «Արարատ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20688 «Վեդի» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20689 «Արմավիր» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20690 «Քասախ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20691 «Կոտայք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20692 «Լուսավան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20693 «Հատիս» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20694 «Կամո» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20695 «Լալվար» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20696 «Սևան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20697 «Զանգեզուր» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20698 «Մուշ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20699 «Լմբատ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20700 «Էջմիածին» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20701 «Հրազդան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20702 «Ծաղկունք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20703 «Անի» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20704 «Մասիս» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20705 «Արագածոտն» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20706 «Վայոց ձոր» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20707 «Նաիրի» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20708 «Իջևան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20709 «Դիլիջան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20710 «Փամբակ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20711 «Վայք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20712 «Ջերմուկ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20713 «Բերդ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20714 «Ձորագետ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20715 «Ակունք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20716 «Մեղրի» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20717 «Ագարակ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20718 «Արմաղան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20719 «Շաքե» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20720 «Աշոցք» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20721 «Մանթաշ» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20722 «Բաղրամյան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20723 «Նոյեմբերյան» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20734 Աբովյանի բնակարանային տնտեսության վարչություն
20735 «Գյումրիի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20736 «Վանաձորի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20737 «Դիլիջանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20738 «Կամոյի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20739 «Հրազդանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20740 «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20741 «Սպիտակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
20742 «Արագած» ջրմուղ-կոյուղու ՊՁ
20743 Իջևանի ՆՇՊՁ
20761.1 «Հայշինտրանս» ՓԲԸ-ի N 6 ԴՁ
20762 «Սիսիանշին» ՓԲԸ
20767 «էջմիածին» ՓԲԸ-ի տնաշինական կոմբինատ
20769.1 «Աբովյանշին» ՀՊՁ-ի Բյուրեղավանի արտադրական բազա
20772.1 «Իջևանշին» ՓԲԸ-ի Ազատամուտի արտադրամաս
20776 «Նոյեմբերյանշին» ՓԲԸ («Նոյեմբերյանշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20782 «Արարատ» ՓԲԸ («Արարատ» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20782.1 «Արարատ» ՓԲԸ-ի «Լուսաբաց» ԴՁ
20784 Մեքենաշինական և ավտոտրանսպորտային ՊՁ
20785 «Անի» ՓԲԸ (հատուկ շինմոնտաժային «Անի» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20793 «Հայպայթարդ» ՊՓԲԸ
20794 «Հայտրանսշին» տրեստ («Հայտրանսշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20796.2 «Քաջարանշին» ՓԲԸ-ի N 4 ԴՁ
20797 «Գորիսշին» ՓԲԸ («Գորիսշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20799 ԽՊՏ ՊՁ Երևանում («Տնաշինական կոմբինատ» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20801 «Երարդշին» ՀՊՁ
20802.1 «Սևանշին» ՓԲԸ-ի ճամբարակի ՇԴՁ
20804 «Միաձույլշին» ԱՇՊՁ («Մոնոլիտ» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20806 «Երքիմշին» ՀՊՁ («Երքիմշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20810 «Վանշին» ՀՊՁ («Վանշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20812 «Շիրակշին» ՀՊՁ («Շիրակշին» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20813 N 4 ՀՊՁ («Գյուղշին-4» ՓԲԸ-ի պետական բաժնեմաս)
20814.3 «Հայէլեկտրամոնտաժ» ՓԲԸ-ի Վանաձորի ԴՁ
20816.2 «Հայսանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի N 2 ԴՁ
20816.3 «Հայսանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի N 5 ԴՁ
20816.5 «Հայսանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի N 6 ԴՁ
 
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
 
6076 «Կինոտեսավարձույթ» ՊՁ
6092 Վանաձորի կինոցանց
6093 Դիլիջանի կինոցանցի «Մանուշակ» կինոթատրոն
6097 Վայքի կինոցանցի «Արփի» կինոթատրոն
6100 Արագածի կինոցանց
6103 Արթիկի կինոցանց
6105 Ախուրյանի կինոցանց
6108.1 Գուգարքի կինոցանցի «Գուգարք» կինոթատրոն
6109 Աշոցքի կինոցանց
6111 Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն
6112 Տաշիրի կինոցանց
6115 Կրասնոսելսկի կինոցանց
6116 Կապանի կինոցանց
6117.1 Մարտունու կինոցանցի «Վերին Գետաշեն» կինոթատրոն
6117.2 Մարտունու կինոցանցի «Մուշ» կինոթատրոն
6121 Նոյեմբերյանի կինոցանց
6133 Հրազդանի կինոցանց
6134.1 Սևանի կինոցանցի «Արփա» կինոթատրոն
6139 Թումանյանի կինոցանցի «Անուշ» կինոթատրոն
6140 Տավուշի կինոցանց
6142 Բաղրամյանի կինոցանց
6143 Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոն
6163 Սպիտակի կինոցանց
6183 «Նոր Ավան» կինոթատրոն
6189 «Ուսանող» կինոթատրոն
21224 Արտաշատի միջշրջանային կինոտեսավարձույթի բաժանմունք
60800 Երևանի երիտասարդական կամերային թատրոն
 
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն
 
402 ՀՀ մամուլի տարածման գործակալություն
9219 Գրականության տարածման հանրապետական կենտրոն
21381 «Արևիկ» հրատարակչություն
21382 «Նաիրի» հրատարակչություն
21384 «Հայաստան» հրատարակչություն (արտադրական տարածքն իրենց չի պատկանում)
21385 «Անահիտ» հրատարակչություն (արտադրական տարածքն իրենց չի պատկանում)
21386 Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն
21389 N 2 տպարան (արտադրական տարածքն իրենց չի պատկանում)
21391 N 6 տպարան
21393 Ֆոտոշարվածքային կենտրոն
21400 Անիի տպարան
21401 Ախուրյանի տպարան
21409 Թալինի տպարան (արտադրական տարածքն իրենց չի պատկանում)
21416 Կապանի տպարան
21417 Մարտունու տպարան
21420 Տավուշի տպարան
21430 Վանաձորի միջշրջանային գործակալություն (38)
21431 Գյումրիի միջշրջանային գործակալություն (44)
21432 Կոտայքի միջշրջանային գործակալություն
21433 Արմավիրի միջշրջանային գործակալություն (13)
21434 Հրազդանի միջշրջանային գործակալություն (16)
21435 Արարատի միջշրջանային գործակալություն (3)
21436 Արտաշատի միջշրջանային գործակալություն (6)
21437 Արթիկի միջշրջանային գործակալություն (3)
21438 Գորիսի միջշրջանային գործակալություն (1)
21439 Դիլիջանի միջշրջանային գործակալություն (9)
21440 Իջևանի միջշրջանային գործակալություն (4)
21441 Կապանի միջշրջանային գործակալություն (1)
21442 Մարտունու միջշրջանային գործակալություն (2)
21443 Մասիսի միջշրջանային գործակալություն (5)
21444 Մեղրու միջշրջանային գործակալություն (2)
21445 էջմիածնի միջշրջանային գործակալություն (9)
21446 «Երևանգիրք» ՊՁ
21447 Վարչություն
21486 Վանաձորի «Վանք» գրատների միավորում
21487 Կապանի «Բաղաբերդ» գրատների միավորում
21488 Հրազդանի գրատների միավորում
40751 Զվարթնոցի պոլիգրաֆիական ձեռնարկության Ծաղկաձորի պանսիոնատ
60700 «Լույս» հրատարակչություն
 
Երևանի քաղաքապետարան
 
4931 «Շիրակ» հյուրանոց
4933 «Սեբաստիա» հյուրանոց
4934 «Արաբկիր» հյուրանոց
30000 «Շինարար» ՓԲԸ
30001 «Արտաշես-2» ՓԲԸ
30003 «Մայրուղի» ՓԲԸ
30005 «Բազալտ» ՓԲԸ
30006 «Ասֆալտ» ՓԲԸ
30007 «Մեխանիզատոր» ՓԲԸ
30008 «Շինմատ» ՓԲԸ
30009 «Ասֆալտագործ» ՓԲԸ
30010 «Արմլես» ՓԲԸ
30012 «Արաբկիր» ՓԲԸ
30015 «Տպագրիչ» ՓԲԸ
30018 «Շինարար-21» ՓԲԸ
30019 «Շինարար-1» ՓԲԸ
30022 «Շինարար-6» ՓԲԸ
30023 «Կոնդ-12» ՓԲԸ
30024 «Շինվերանորոգում» ձեռնարկության N 8 ԴՁ
30025 «Շինվերանորոգում» ձեռնարկության N 9 ԴՁ
30026 «Շինվերանորոգում» ձեռնարկության N 10 ԴՁ
30027 Շենգավիթի շրջանի «Շինվերանորոգում» ձեռնարկություն
30028 Շահումյանի շրջանի «Շինվերանորոգում» վարչություն
30030 «Երևան-սերվիս» ձեռնարկություն
30031 Երքաղխորհրդի գործկոմի նավթամթերքների ձեռնարկություն
30032 «Երևան քաղաքի կառավարման համակարգի գիտահետազոտական կենտրոն» ՊՁ
30033 ՋԿՏ ՀՆՊՁ-ի ապարատ
30034 Գլխամասային կառավարման և ջրատնտեսական ձեռնարկություն
30035 «Աերացիա» կայան
30036 Ջրմուղ-կոյուղու N 1 ԴՁ
30037 Ջրմուղ-կոյուղի N 2 ԴՁ
30038 Ջրմուղ-կոյուղի N 3 ԴՁ
30039 Ջրմուղ-կոյուղի N 4 ԴՁ
30040 Ջրմուղ-կոյուղի N 5 ԴՁ
30041 Ջրմուղ-կոյուղի N 6 ԴՁ
30042 Ջրմուղ-կոյուղի N 7 ԴՁ
30043 Ջրմուղ-կոյուղի N 8 ԴՁ
30044 Ավտոտրանսպորտային ձեռնարկություն
30045 Շինվերանորոգման վարչություն
30046 Ջրմուղ-կոյուղու նորոգման ԴՁ
30047 «Սանտեխնիկա» ԴՁ
30048 Ջերմային տնտեսության ձեռնարկություն
30049 Շենգավիթի շրջանի ԴՁ
30050 Սպանդարյանի շրջանի ԴՁ
30051 էրեբունու շրջանի ԴՁ
30052 Արաբկիրի շրջանի ԴՁ
30053 Շահումյանի շրջանի ԴՁ
30054 Մյասնիկյանի շրջանի ԴՁ
30055 Խորհրդային շրջանի ԴՁ
30056 Մաշտոցի շրջանի ԴՁ
30057 «Ավտոտրանսպորտ» ԴՁ
30058 «Ջերմանորոգում» ԴՁ
41408 Երքաղխորհրդի առևտրի վարչության կենտրոնական բազա
41801 N 2 ավտոձեռնարկություն
60300 Երևանի ՈՒՍՏՁ-1
60301 «Երուղևորտրանս» ՓԲԸ
60302 Երևանի ՈՒՍՏՁ-6
60353 «Այգ» ՓԲԸ (Երևանի ՆԳՎ)
 
Վայոց ձորի մարզպետարան
 
61300 Մարզադաշտի սպորտ համալիր
61301 Կաթսայատուն՝ ջեռուցման ցանցով
61302 Առևտրի կենտրոն
61303 Առողջարան (567 տեղ)
 
Արմավիրի մարզպետարան
 
61200 «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ
61201 «Արմավիրի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ
61202 «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ
61203 «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ
 
Արարատի մարզպետարան
 
61400 Վեդու «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չընդգրկված պետական եվ պետական մասնակցությամբ (այդ թվում` համատեղ) ընկերությունների մասին

 

NN
ը/կ
Ընկերության անվանումը Հասցեն
(նշել մարզը)
Ճյուղը, գործունեության ոլորտը Կանոնադրական կապիտալի մեծությունը Պետական բաժնեմասը
հազ. դրամ  տոկոս

 

 

 

           

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

նախարարության (գերատեսչության, մարզպետարանի, Երեվանի քաղաքապետարանի) ենթակայության «փոքր» օբյեկտների մասին

 

NN
ը/կ
Անվանումը Հասցեն
(նշել մարզը)
Գործունեության ոլորտը Զբաղեցրած տարածքը
(քառ. մ)
Շենքեր, շինություններ Այլ նշումներ

 

 

 

           

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

նախարարության (գերատեսչության, մարզպետարանի, Երեվանի քաղաքապետարանի) ենթակայության անավարտ շինարարության օբյեկտների մասին

 

NN
ը/կ
Անվանումը Հասցեն
(նշել մարզը)
Որպես ինչ է նախատեսվել Նախագծի հաստատման տարեթիվը

Փաստացի վիճակը (պատրաստվածության աստիճանը)

Այլ նշումներ

 

 

 

           

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 5
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունները (ձեռնարկությունները) սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին

 

NN
ը/կ
Ծածկագիրը (ըստ N 1 հավելվածի) Ընկերու-
թյան անվա-
նումը
Հասցեն (նշել մարզը) Դատա-
րանը
Հայցադիմում ներկայացնողը, ներկայացնելու տարեթիվը Ընթացքը
Սնանկ է ճանաչվել և լուծարվել է Ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագիր, ընթացքում է Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում վաճառվել է գույք (հազ. դրամ) Այլ նշումներ
 

 

 

 

               

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 6
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 27-ի N 519 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանների վճիռների եվ որոշումների մասին

NN
ը/կ
Ծածկագիրը (ըստ N 1 հավելվածի) Ընկերության անվանումը Հասցեն
(նշել մարզը)
Դատա-
րանը
Հայցադիմում ներկայացնողը, ներկայացնելու տարեթիվը Բռնա-
գանձված գույքը (շենք, շինություն, սարքավորում, այլ)
Բռնա-
գանձված գումարի չափը (հազ. դրամ)

 

 

 

             

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան