Գլխավոր տեղեկություն
Համար
N 085/02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.01/7(125) Հոդ.143
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.04.2002
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60103005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

2 ապրիլի 2002  թ.
ք. Երևան 

N 085/02-Ն

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 102 հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների որոշակի որոշումների և գործողությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով ներկայացնելու պահանջի սահմանումը հնարավորություն կընձեռի Օրենքի, դրանից բխող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների պահանջների հնարավոր խախտումների դեպքերում ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.

Համարելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների որոշակի որոշումների և գործողությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով ներկայացնելու պահանջի սահմանմամբ հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը.

 

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

 

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը»-ը հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի «Ինքնակարգավորվող կազմակերպություններ» (Բաժին Ե)-ի «(97.1) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում» վերնագրի ներքո միավորված 98.4-1 կանոնից հետո լրացնել «(102.2) Հանձնաժողով ներկայացման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության որոշումներ և գործողություններ» նոր վերնագիր և դրա ներքո միավորված 102.2-1, 102.2-2, 102.2-3 կանոնները:

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`
Է. Մուրադյան


(102.2) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առարկան.

Հանձնաժողով ներկայացման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության որոշումները և գործողությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը.

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 102 հոդվածի 2-րդ կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:

Կանոն 102.2-1. Հասկացությունները

(ա) Սույն վերնագրի կանոններում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Ինքնակարգավորվող կազմակերպության մարմին». ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդ, վերահսկիչ ծառայություն, գործադիր մարմին, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով որոշում կայացնելու իրավասություն ունեցող ինքնակարգավորվող կազմակերպության այլ մարմին (հանձնաժողով, վարչություն, ծառայություն և այլն).

(2) «Որոշում». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից ընդունված ցանկացած որոշում կամ որևէ այլ ակտ, որը ձևակերպվել է գրավոր ձևով և ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ.

(3) «Գործողություն». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից կատարված ցանկացած գործողություն, որը ձևակերպված չէ որոշմամբ, սակայն ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ:

Կանոն 102.2-2. Ներկայացվող որոշումներն ու գործողությունները

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով կամ որի վերաբերյալ (որի արդյունքում)`

(1) մերժվել է ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամակցությունը.

(2) կասեցվել կամ չեղյալ է հայտարարվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամի անդամությունը.

(3) ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով ներկայացված որևէ հարց որևէ հիմքով չի ներառվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի օրակարգում.

(4) փոխկապակցվածության հիմքով միավորվել են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ձայները` նրանց վերապահելով միայն մեկ ձայնի իրավունք.

(5) առկա է ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի կողմից տվյալ որոշման ընդունման վերաբերյալ քվեարկելու իրավունք ունեցող անձանցից որևէ մեկի գրավոր հատուկ կարծիքը (եթե հատուկ կարծիքը ներառված չէ որոշման մեջ, ապա կից ներկայացվում է նաև հատուկ կարծիքը).

(6) վաղաժամկետ դադարեցվել է ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի ղեկավարի և/կամ անդամի լիազորությունները.

(7) նախատեսվել է վերակազմակերպել կամ լուծարել ինքնակարգավորվող կազմակերպությունը:

(բ) Ֆոնդային բորսան, ի լրումն (ա) ենթականոնով սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

(1) մերժվել է արժեթղթերի գրանցումը.

(2) մերժվել է արժեթղթերի ցուցակումը.

(3) կասեցվել կամ դադարեցվել է որևէ արժեթղթի բորսայական առևտուրը:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

(1) մերժվել է թողարկողի հետ ռեեստրի վարման պայմանագրի կնքումը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

(2) համապատասխան հանձնարարականի հիման վրա մերժվել է ռեեստրում գրառում կատարելը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

(3) դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացվել է մասնագիտացված անձին պատկանող (նրա անվամբ գրանցված) արժեթղթերի արգելադրում կամ փոխանցում այլ անձի` կից ներկայացնելով գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթի պատճենը.

(4) գրանցվել է Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող թողարկողի որևէ դասի արժեթղթի 50-րդ սեփականատիրոջը` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցը.

(5) սահմանված կարգով ռեեստրում կատարվել է գրառում, որի արդյունքում անձը դարձել է թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև նշված անձի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը և ազգանունը), գտնվելու (ֆիզիկական անձի համար` բնակության) վայրը, կապի միջոցը (առկայության դեպքում):

(դ) Եթե (ա), (բ) և (գ) ենթականոններում նշված որևէ որոշում ներառվում է ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան կանոնում, ապա նշված որոշման պատճենը Հանձնաժողով չի ներկայացվում:

(ե) Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Հանձնաժողով ներկայացվող տեղեկանքը պետք է ներառի համապատասխան գործողության ամփոփ նկարագրությունը, նշված գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի (առկայության դեպքում` ինքնակարգավորվող կազմակերպություն մուտքագրման, համապատասխան գործողության կատարման և տեղեկանքը Հանձնաժողով ներկայացնելու ամսաթվերը, ինչպես նաև պետք է ստորագրված լինի ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի կողմից և վավերացված ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով:

(զ) Եթե ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից ընտրվել կամ նշանակվել է ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի անդամ (այդ թվում` ղեկավար), ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը Հանձնաժողով է ներկայացնում դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված տեղեկանք` դրանում ներառելով հետևյալ տեղեկությունները.

(1) ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի անվանումը.

(2) ընտրության անցկացման կամ պաշտոնում նշանակման ամսաթիվը.

(3) պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) համար անցկացվել է ընտրություն կամ կատարվել է նշանակում.

(4) թեկնածուի (թեկնածուների) անունը և ազգանունը.

(5) յուրաքանչյուր քվեարկող անձի անունը, ազգանունը, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության այն անդամի անվանումը, որի ներկայացուցիչն է քվեարկող անձը.

(6) ընտրված (նշանակված) անձի (անձանց) անունը և ազգանունը, ինչպես նաև նրա (նրանց) ստացած ձայների քանակը:

(է) Եթե (զ) ենթականոնով պահանջվող տեղեկությունները ներառվում են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի արձանագրության մեջ, ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է տեղեկանքի փոխարեն Հանձնաժողով ներկայացնել դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված համապատասխան արձանագրությունը:

Կանոն 102.2-3. Որոշումների և գործողությունների ներկայացման կարգը

(ա) Հանձնաժողով ներկայացման ենթակա` 102.2-2 կանոնով սահմանված փաստաթուղթը ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Հանձնաժողով է ներկայացվում 102.2-3(ա) ձևին կից:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է (ա) ենթականոնում նշված փաստաթղթերը` համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հանձնաժողով, բացառությամբ 102.2-2(բ)(3) կանոնով սահմանված դեպքի, որի վերաբերյալ նշված կանոնով պահանջվող փաստաթուղթը Հանձնաժողով է ներկայացվում համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման աշխատանքային օրվա ընթացքում:

   Ձև  102.2-3(դ)/ԻԻԿ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Սույն փաստաթուղթը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 102.2 կանոնների համաձայն, որոնք սահմանվել են «Արժեթղթերի շուկային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 102 հոդվածի 2-րդ կետի իրավասությամբ


ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(1) Ինքնակարգավորվող կազմակերպության լրիվ

հայերեն անվանումը

 

 

 

(2) Տիտղոսաթերթին կից որոշման պատճենը և/կամ կատարված գործողության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է համաձայն

102.2-2(ա)(1) կանոնի

c

104.2-2(ա)(6) կանոնի

c

102.2-2(գ)(2) կանոնի

c

104.2-2(ա)(2) կանոնի

c

104.2-2(ա)(7) կանոնի

c

102.2-2(գ)(3) կանոնի

c

104.2-2(ա)(3) կանոնի

c

102.2-2(բ)(1) կանոնի

c

102.2-2(գ)(4) կանոնի

c

104.2-2(ա)(4) կանոնի

c

102.2-2(բ)(2) կանոնի

c

102.2-2(գ)(5) կանոնի

c

104.2-2(ա)(5) կանոնի

c

102.2-2(բ)(3) կանոնի

c

102.2-2(գ) կանոնի

c

 

 

102.2-2(գ)(1) կանոնի

c

 

 

 

 

(3) Տիտղոսաթերթին կից ներկայացվող որոշումները

«Ես հավաստիացնում եմ, որ սույն տիտղոսաթերթին կից ներկայացվող` իմ կողմից ստորագրված ստորև նշված որոշումների պատճենները համապատասխանում են դրանց բնօրինակներին և լիակատար գիտակցում եմ, որ դրանցում էական փաստի խեղաթյուրում կամ բացթողում կարող է հանգեցնել Օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:»

N

Որոշումն ընդունած ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի անվանումը

Ներկայացվող որոշման անվանումը ընդունման ամսաթիվը

Էջերի քանակը

Որոշումն ընդունած ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի ղեկավարի (պաշտոնատար անձի)
անունը և ազգանունը

ստորագրությունը

           
   
           
   
(4) Տիտղոսաթերթին կից ներկայացվող տեղեկանքը

«Ես հավաստիացնում եմ, որ սույն տիտղոսաթերթին կից ներկայացվող` իմ կողմից ստորագրված ստորև նշված տեղեկանքներում ներառված տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ դրանցում էական փաստի խեղաթյուրում կամ  բացթողում կարող է հանգեցնել Օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:»

N

Տեղեկանքի
տարբերակիչ
համարը

Տեղեկանքին կից ներկայացվող փաստաթղթերը

 

Գործողություն կատարած ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի ղեկավարի (պաշտոնատար անձի)

N Փաստաթղթերի անվանումը և տարբերակիչ համարը (բացակայության դեպքում` համառոտ նկարագիրը) Էջերի քանակը անունը և ազգանունը

ստորագրությունը

             
     
             
     

(5) Ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը
Անունը և ազգանունը

Պաշտոնը


 

Գործադիր մարմնի ղեկավար`

 _______________________
(ստորագրություն)

Կ. Տ.

______________
(ամսաթիվ)