Գլխավոր տեղեկություն
Համար
N 215-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-11.04.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.301
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 215-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 01-ԵՀԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն երկրաբանահետախուզական աշխատանքների մասին» Ձև թիվ 01-եհա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 215-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Երկրաբանահետախուզական աշխատանքների մասին» ձև N 01-եհա (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 20-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

5. «Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը, ընդամենը» տողում (101) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների նախատեսված ծավալը (սյունակ 1) և փաստացի կատարվածը (սյունակ 2):

6. Պետական բյուջեից հատկացումների հաշվին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը բերվում է տող 102-ում, իսկ արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվածը՝ տող 103-ում:

7. «Երկրաբանահետախուզական աշխատանքների ինքնարժեքը» տողում (104) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքի մեկ միավորի վրա կատարված ծախսումները:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

8. Այս բաժնում բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների ֆիզիկական ծավալներն ըստ տեսակների՝ կատարված պետական բյուջեի (սյունակ 2) և արտաբյուջետային միջոցների հաշվին (սյունակ 3):

9. «Մեխանիկական հորատում» տողում (201) բերվում է որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատման աշխատանքների ծավալը, որից առանձնացվում են սյունակային (տող 202), ոչ սյունակային (տող 203) և հարվածապտտողական (տող 204) հորատումները:

10. «Լեռնային ստորգետնյա փորվածքներ» տողում (205) բերվում են ստորգետնյա փորվածքների ընդհանուր ծավալը, որից առանձնացվում են հորիզոնական (բովանցք, շտրեկ և այլն) (տող 206) և ուղղահայաց (վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավել խորությամբ) (տող 207) փորվածքները:

11. «Լեռնային վերգետնյա փորվածքներ» տողն (208) իր մեջ ներառում է առու, խրամատ, մաքրում (տող 209) և մինչև 5 մ խորության հետախուզահորեր (տող 210):

12. «Երկրաբանական հանույթ» տողում (211) բերվում են որոնողական երթերի ծավալներն՝ անկախ հանույթի մասշտաբից:

13. «Երկրաֆիզիկական հանութ» տողում (212) բերվում են բոլոր տեսակի օգտակար հանածոների որոնողական երկրաֆիզիկական աշխատանքների ծավալներն՝ անկախ հանույթի մասշտաբից: Սրանից առանձնացվում են.

1) սեյսմահետախուզական և սեյսմոլոգիական աշխատանքները (տող 213),

2) լեռնային ապարների և հանքերի էլեկտրական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ բոլոր մեթոդներով կատարվող էլեկտրահետախուզման աշխատանքները (տող 214),

3) հիմքային գրավի չափական բոլոր դասերի ցանցերի տեղադրման, լեռնային ապարների և հանքերի հզորության ուսումնասիրման համար դաշտային որոնողական աշխատանքներ (տող 215):

14. Ստորերկրյա ջրերի որոնման նպատակով կատարվող հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալն` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 216-ում:

15. Հանքային մարմինների շեղման հայտնաբերման նպատակով կատարվող երկրաքիմիական աշխատանքների ծավալը՝ անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 217-ում:

16. «Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ» տողում (218) բերվում է կատարված երկրաբանական (տող 219), հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական (տող 220) և երկրաֆիզիկական (տող 221) աշխատանքների ծախսերը:

17. «Բարեկարգում» տողում (222) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների հետևանքով տեղանքին հասցված վնասի փոխհատուցման կամ բնական վիճակի վերականգնման գումարը:

18. «Ժամանակավոր շինություններ» տողում (223) բերվում են երկրաբանահետախուզական դաշտային աշխատանքների հետ կապված տեխնիկապես անհրաժեշտ ժամանակավոր շինությունների իրականացման ծախսերը:

19. «Անձնակազմի և բեռների տեղափոխում» տողում (224) հաշվառվում են արշավախմբին (խմբին) սեփական տրանսպորտով արտադրական երկրաբանական միավորման բազայից աշխատանքի կատարման վայր տեղափոխելու և հետ վերադարձնելու ծախսերը:

20. «Լաբորատոր աշխատանքներ» տողում (225) բերվում են լաբորատորիաներում օգտակար հանածոների և լեռնային ապարների նմուշների լաբորատոր հետազոտման աշխատանքների ծախսերը:

21. «Աշխատանոցային աշխատանքներ» տողում (226) բերվում են դաշտային հետազոտություններով ստացված տվյալների մշակման (քարտեզների կազմում, ձևավորում և այլն) և հաշվետվությունների կազմման ծախսերը:

22. «Այլ աշխատանքներ» տողում (227) բերվում են նախագծերի և նախահաշիվների կազմման, դաշտային աշխատանքների կազմակերպման և լուծարման, հաշվետվությունների գրախոսականների և փորձաքննությունների հետ կապված և այլ ծախսեր:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀՈՐԱՏՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ

 

23. Որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատման աշխատանքների գումարային խորությունը բերվում է տող 301-ում:

24. Որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատանցքերի ընդհանուր քանակը բերվում է տող 302-ում:

25. Ավարտված հորատանցքերի միջին խորությունը բերվում է տող 303-ում, իսկ քանակներն ըստ խորությունների միջակայքերի` տողեր 304-311-ում:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՓՈՒԼԵՐԻ

 

26. Այս բաժնում բերվում է պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքներն՝ ըստ օգտակար հանածոների և աշխատափուլերի:

27. Սյունակ 1-ի 401 և 402 տողերում բերված տվյալները պետք է համընկնեն բաժին 1-ի սյունակ 2-ի համապատասխանաբար 102 և 103 տողերում բերված տվյալների հետ:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 01-եհա
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 215-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայության

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև հունվարի 25-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200….թ. համար

Բ ա ժ ի ն  1

Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը

(հազ. դրամ)

Տողի
հա-
մարը
Անվանումը Սահմանա-
գումարը
Փաստացի
Ա Բ 1 2
101 Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը, ընդամենը    
102

այդ թվում՝

պետական բյուջեից հատկացումների հաշվին

   
103

արտաբյուջետային միջոցների հաշվին

   
104 Երկրաբանահետախուզական աշխատանքների ինքնարժեքը X  

Բ ա ժ ի ն  2

Երկրաբանահետախուզական աշխատանքներն ըստ տեսակների

Տողի
հա-
մարը

Անվանումը

Կատարված աշխատանքների ծավալը

ընդա-
մենը

պետ-
բյուջեի հաշվին

արտաբյու-
ջետային միջոցների հաշվին

Ա

Բ

1

2

3

201

Մեխանիկական հորատում, մետր

 

 

 

202

այդ թվում՝ սյունակային

 

 

 

203

 ոչ սյունակային

 

 

 

204

 հարվածապտտողական

 

 

 

205

Լեռնային ստորգետնյա փորվածքներ, մ

 

 

 

206

այդ թվում՝ հորիզոնական (բովանցք, շտրեկ և այլն)

 

 

 

207

ուղղահայաց (վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից

ավել խորությամբ)

 

 

 

208

Լեռնային վերգետնյա փորվածքներ

 

 

 

209

այդ թվում՝ առու, խրամատ, մաքրում, խոր. մ

 

 

 

210

հետախուզահորեր մինչև 5 մ խորության, քառ. մ

 

 

 

211

Երկրաբանական հանույթ, քառ. կմ

 

 

 

212

Երկրաֆիզիկական հանույթ, քառ. կմ

 

 

 

213

այդ թվում՝ սեյսմոհետախուզում

 

 

 

214

էլեկտրահետախուզում

 

 

 

215

գրավի չափական և մագնիսական հետախուզում

 

 

 

216

Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հանույթ, քառ. կմ

 

 

 

217

Երկրաքիմիական հանույթ, քառ. կմ

 

 

 

218

Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ, հազ. դրամ

 

 

 

219

այդ թվում`

երկրաբանական

 

 

 

220

հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական

 

 

 

221

երկրաֆիզիկական

 

 

 

222

Բարեկարգում, հազ. դրամ

 

 

 

223

Ժամանակավոր շինություններ, հազ. դրամ

 

 

 

224

Անձնակազմի և բեռների տեղափոխում, հազ. դրամ

 

 

 

225

Լաբորատոր աշխատանքներ, հազ. դրամ

 

 

 

226

Աշխատանոցային աշխատանքներ, հազ. դրամ

 

 

 

227

Այլ աշխատանքներ, հազ. դրամ

 

 

 

Բ ա ժ ի ն  3

Հորատման կատարված աշխատանքների ծավալների բաշխումն ըստ հորատանցքի խորության

Տողի համա-
րը

Անվանումը

Փաստացի

Ա

Բ

1

301 Հաշվետու տարում ավարտած հորատանցքերի գումարային խորությունը, մետր

 

302

Հաշվետու տարում հորատված հորատանցքերի քանակը

 

303

Ավարտված (վերջնական հորատված) հորատանցքերի միջին խորությունը (տ.301: տ.302), մետր

 

Վերջնական ավարտված (հորատված) հորատանցքերի քանակն ըստ խորության, մետր

304 մինչև 25

 

305 25-100

 

306

101-200

 

307

201-300

 

308

301-400

 

309

401-500

 

310

501-1200

 

311

1201 մ-ից ավել

 

Բ ա ժ ի ն  4

Երկրաբանահետախուզական աշխատանքներն ըստ բնագավառների եվ աշխատափուլերի

Տողի
հա-
մարը

Բնագավառը

Փաստացի կատարված աշխատանքների ծավալը

ընդա-
մենը,
հազ. դրամ

այդ թվում՝ ըստ փուլերի

որո-
նողա-
կան

որոնո-
ղագնահա-
տողական

նախնական հետախու-
զական

մանրակրկիտ հետախուզա-
կան

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

401

Երկրաբանա-
հետախուզական աշխատանքներ, ընդամենը

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

402

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

403

այդ թվում`

գունավոր մետաղներ

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

404

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

405

ազնիվ մետաղներ

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

406

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

407

ոչ մետաղներ

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

408

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

409

տարածաշրջանային (ռեգիոնալ) երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոերկրա-
բանական աշխատանքներ

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

410

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

411

հիդրոերկրաբա-
նական և ինժեներաերկրա-
բանական աշխատանքներ

պետբյուջեի հաշվին

 

 

 

 

 

412

արտաբյուջետային միջոցների հաշվին

 

 

 

 

 

Կատարող ___________________

 

Հեռ. __________________

 

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

 

Ստորագրություն ____________________