Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-05.01.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.288
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2019

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 185-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
19 օգոստոսի 2002 թ. թիվ 185-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Թատրոնների գործունեության մասին» ձև N 1-թատրոն պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Հիմնական ցուցանիշներ

 

5. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է նոր (սյունակ 2) և հիմնավերանորոգված (սյունակ 3) ներկայացումների քանակը:

6. Սյունակ 4-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 5-ում:

7. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է նոր (սյունակ 2) և հիմնավերանորոգված (սյունակ 3) ներկայացումների քանակը:

8. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում է տող 107-ում, ընդ որում, տող 107=տողեր (101+105):

9. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:

10. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:

11. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը

 

12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

13. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

14. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

16. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

17. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

_______________________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

_______________________________________________________________

(անվանումը)

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                             /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը________________________________________                  /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով


Ձև N 1-թատրոն

տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թ.

թիվ 185-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության

(ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալություն մինչև

փետրվարի 25-ը, որը` ՀՀ ԱՎԾ մինչև

մարտի 1-ը

 

Ներկայացնում են՝

Թատերական, կրկեսային և օպերային

կազմակերպությունները

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200... թ. համար

 

Բ ա ժ ի ն  1

 

Հիմնական ցուցանիշներ

 

Տողի
հա-
մարը
  ներկայացումների քանակը Հաճախումների քանակը, մարդ Ներկայա-
ցումներից ստացված հասույթը,
հազ. դրամ
ընդա-
մենը
 որից
նոր հիմնավերա-
նորոգված
 Ա  Բ  1  2  3 4 5
101 Ստացիոնար ներկայացումներ, ընդամենը          
102 այդ թվում` առավոտյան          
103 երեկոյան          
104 Տող 101-ից` հիմնական բեմում          
105 Ներկայացումներ քաղաքից դուրս          
106 այդ թվում` գյուղական վայրերում          
107 Ընդամենը միջոցառումներ (101+105)          
108 Այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված
ստացիոնար ներկայացումներ
         
109 Հյուրախաղեր արտասահմանում          
110 Դահլիճների տարողությունը (ստացիոնար)    
111 այդ թվում` հիմնական բեմի  
112 լրացուցիչ բեմի  

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը

 

(հազ. դրամ)

Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր

ֆինանսա-
կան մի-
ջոցների
մնացորդը
տարեվեր-
ջին

ընդա-
մենը
այդ թվում

ընդա-
մենը

այդ թվում
մնա-
ցորդը
տարե-
սկզբին
ընթացիկ տարվա մուտքերը

ընդա-
մենը

այդ թվում

բյուջե-
ից
(պետա-
կան և
համայն-
քային

բնակ-
չու-
թյանը մատուցված վճարովի
ծառա-
յու-
թյուն-
ներից

նվի-
րատվու-
թյուն-
ներ

վարձա-
կալու-
թյու-
նից

այլ
եկա-
մուտ-
ներ

նյու-
թական
ծախսեր

ոչ
նյու-
թական ծառա-
յու-
թյուն-
ների վճա-
րում-
ներ

գոր-
ծուղ-
ման
ծախ-
սեր

աշխա-
տա-
վարձ
և
դրան
հավա-
սարեց-
ված
վճա-
րում-
ներ

պարտա-
դիր
սոցիա-
լական
ապահո-
վագրա-
կան
վճար-
ներ

հիմնա-
վերա-
նորոգ-
ման,
սարքա-
վորում-
ների և
գույքի
ձեռք
բերման

այլ
ծախ-
սեր

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
                                 

 

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200 թ.

Ղեկավար

 

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2018, թիվ 49-Ն 05.01.2019, N 185-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան