Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.1999-15.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 1999 թվականի թիվ 11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 274 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 15.03.01 թիվ 208)

 

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 274 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 ա) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «կայուն» բառը.

 բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերի քննարկման ժամանակացույցը:

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1996 թ.

մայիսի 10-ի թիվ 274

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի

 ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար

 ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

 ՀՀ քաղաքաշինության նախարար

 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 ՀՀ բնապահպանության նախարար

 ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Երևանի քաղաքապետ

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

 ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

 ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ

 Գյումրիի քաղաքապետ

 ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու