ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 1998 թվականի N 579
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Դ. Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Ավանեսյան | - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
Է. Մուրադյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
2. Աշխատանքային խմբին` ապահովել սույն օրենքների նախագծերի քննարկումը`
ա) Ազգային ժողովի համապատասխան մասնագետների և հանձնաժողովների հետ.
բ) 1998 թվականի հոկտեմբեր ամսին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|