Գլխավոր տեղեկություն
Համար
N 654
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.1998-02.04.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998

041.0654.18.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1998 թվականի N 654

քաղ. Երևան

 

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ոլորտներում առաջացող հիմնախնդիրների հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման միջոցառումների ծրագիրը` ժամանակացույցով:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովի պահանջով նրան ներկայացնել տեղեկություններ տեխնիկական սարքավորումների և ծրագրային միջոցների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 18-ի N 654 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (հանձնաժողովի նախագահ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Դ. Ռոստոմյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի խորհրդական
Ա. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ
Ս. Մուրադյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի աշխատակազմի ինֆորմացիոն համակարգի բաժնի պետ
Տ. Աչոյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաքին կապերի բաժնի պետ
Յու. Օրբելյան - «Հայգազնախագիծ» ՊՓԲԸ-ի լաբորատորիայի վարիչ
Գ. Մաչանյան - ՀՀ կենտրոնական բանկի դեպարտամենտի տնօրեն
Յու. Սեմյոնով - ԱՊՀ անդամ պետությունների ինֆորմացիայի հարցերով միջպետական կոորդինացիոն խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ
Մ. Թադևոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության հաշվողական կենտրոնի պետ
Ռ. Աթոյան - Ավտոմատացման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն