ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 1998 թվականի N 623
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 207 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտանի մայր ջրանցքի դյուկերի հենարանների վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը և հաղորդակցուղիները գարնանային հեղեղումներից պաշտպանելու միջոցառումների մասին» N 207 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 2 հավելվածում 7-րդ կետի «14,0» թիվը փոխարինել «13,0», 8-րդ կետի «8,0» թիվը` «18,0», 10-րդ կետի «19,0» թիվը` «10,0» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 1998 թվականին Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում` 10 մլն դրամի չափով նախատեսված հակահեղեղային միջոցառումների իրականացման աշխատանքներն ընդգրկել 1999 թվականին իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|