Գլխավոր տեղեկություն
Համար
N 590
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 1998 թվականի N 590
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 73-րդ կետի «ը» ենթակետով` վավերացնել 1998 թվականի հունիսի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության Փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման պետական կոմիտեի միջև համագործակցության մասին» միջգերատեսչական հուշագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առԵՎտրի նախարարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության Փոքր ձեռնարկատիրության աջակցման եվ զարգացման պետական կոմիտեի միջԵՎ համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը (հետագայում Հայաստանի Հանրապետության ԱԱՆ) և Ռուսաստանի Դաշնության Փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման կոմիտեն (հետագայում Ռուսաստանի ԱԶՊԿ) այսուհետ` Կողմեր,

համաձայն 1997 թ. հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ անդամ երկրների փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման մասին Համաձայնագրի, նպատակ ունենալով`

հեշտացնել և օժանդակել երկու երկրների միջև համագործակցությունը փոքր ձեռնարկատիրության զարգացման բնագավառում, ինչպես նաև աջակցել հայ և ռուս ձեռնարկատերերի միջև երկկողմանի համագործակցությանը:

Հայաստանի Հանրապետության ԱԱՆ և Ռուսաստանի ԱԶՊԿ միջև փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման ոլորտում համագործակցության զարգացման համար ընդհանուր ուղղությունների սահմանումը,

համաձայնվեցին ներքոհիշյալ մասին`

 

Հոդված 1

 

Որպես միջգերատեսչական խորհուրդ հիմնել Հայ-Ռուսական փոքր ձեռնարկատիրության զարգացման աշխատանքային խումբ (հետագայում` Աշխատանքային խումբ):

 

Հոդված 2

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և ելնելով մատչելի ֆոնդերի օգտագործման հնարավորությունից, Աշխատանքային խումբը լուծելու է հարցերի լայն շրջանակ, ներառյալ հետևյալ ուղղությունները`

փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման ոլորտում փորձի փոխանակում,

փոքր ձեռնարկատիրության օժանդակման նպատակով օրենսդրական նախաձեռնությունների մշակում,

Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկատերերի միջև համագործակցության ընդլայնման նպատակով տեղեկատվության փոխանակում և համատեղ հետազոտությունների անցկացում,

փոքր ձեռնարկատիրության աջակցման ենթակառույցների ստեղծման օժանդակում,

հանձնարարականների և առաջարկությունների մշակում տնտեսական մեխանիզմների և ծրագրերի ստեղծման համար, որոնք կնախատեսեն փոքր ձեռնարկատիրության զարգացման և ձեռնարկատերերի աջակցման անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

փոքր ձեռնարկատիրության համար ֆինանսական և ներդրումային օգնության համատեղ ծրագրերի մշակում,

ազգային պետական և առևտրային բանկերի, հիմնադրամների և այլ վարկային ու ֆինանսական ռեսուրսներից օգտվելու օժանդակում,

Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականացվող և մշակվող ներդրումային և նորարարական նախագծերում փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների մասնակցության օժանդակում,

համատեղ ծրագրերի և հանձնարարականների մշակում` ուղղված երկու պետությունների կառավարություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի և Ռուսաստանյան Դաշնության տարածաշրջանների միջև ծրագրերի և նախագծերի զարգացման և իրականացման օգնության տրամադրում,

փոքր ձեռնարկություններին և ձեռնարկատերերին օգնության նպատակով իրականացվող և առաջարկվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողություններ,

Հայաստանում և Ռուսաստանում փոքր ձեռնարկատիրության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման օժանդակում,

գովազդների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների իրացման օժանդակում,

փոքր ձեռնարկատիրության զարգացման գործընթացներին մասնակցող ձեռնարկատերերի և պետական ծառայողների միջև փորձի փոխանակմանը, ուսուցմանը և մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում,

փոքր ձեռնարկատիրության վերաբերյալ նյութերի համատեղ հրապարակում,

երկու երկրների փոքր ձեռնարկությունների միջև առևտրային և այլ տնտեսական հարաբերությունների զարգացում և ընդլայնում,

տեղեկատվության փոխանակման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցման պետական, հասարակական և այլ կառույցների միջև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հիման վրա ստեղծված տվյալների բազայի հիմնման օժանդակում:

 

Հոդված 3

 

Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի, բայց չի սահմանափակվի հետևյալ ձևերով`

խորհրդատվությունների, սեմինարների և սիմպոզիումների համատեղ կազմակերպում,

փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական հետազոտությունների և կանխատեսումների զարգացում,

համատեղ իրականացվող ծրագրերի և նախագծերի շրջանակներում նյութերի և սարքավորումների մատակարարման աջակցում,

ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական ծառայողների փոխանակման և ուսուցման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում,

սույն Հուշագրի կատարման համար Կողմերի շահագրգիռ կազմակերպությունների ներգրավում և գործողությունների կոորդինացում:

 

Հոդված 4

 

Աշխատանքային խումբը կազմված կլինի երկու ենթախմբերից` հայկական և ռուսական և կգլխավորվի երկու համանախագահներով, որոնք համարվում են ղեկավարներ.

հայկական ենթախմբի համար` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը,

ռուսական ենթախմբի համար` Ռուսաստանյան Դաշնության փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր ենթախումբ պետք է բաղկացած լինի փոքր ձեռնարկատիրության պետական աջակցման մարմինների, ձեռնարկատերերի, ասոցիացիաների, առևտրաարդյունաբերական պալատների և փոքր բիզնեսի ներկայացուցիչներից:

Անձնակազմը և նրա թիվը հաստատվում է համապատասխան նախագահների համաձայնությամբ և ելնելով նպատակահարմարությունից:

 

Հոդված 6

 

Աշխատանքային խումբը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ իրականացնում է իրենց համատեղ գործունեության կոորդինացում և հանդիպում է առնվազն կես տարին մեկ անգամ: Աշխատանքային ծրագրերը, համատեղ ծրագրերը և Աշխատանքային խմբի հանձնարարականները պետք է ժամանակին ներկայացվեն Կողմերի նախնական քննարկմանը:

 

Հոդված 7

 

Աշխատանքային խմբի աշխատանքային լեզուն համարվում է ռուսերենը:

 

Հոդված 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնության համաձայն, համագործակցության մասին սույն Հուշագիրը կարող է փոփոխվել:

Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին Արձանագրությունով, որը կհանդիսանա սույն Հուշագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի ստորագրումից հետո, Կողմեր հանդիսացող պետությունների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համապատասխան:

 

Հոդված 9

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Հուշագրի ստորագրումից հետո և հայկական Կողմից դիվանագիտական ուղիներով ռուսաստանյան կողմին Հայաստանում ընդունված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրվանից:

Սույն Հուշագիրը ստորագրված է անժամկետ և գործում է այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը, առնվազն վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին իր մտադրությունը Հուշագրի գործունեության դադարեցման մասին:

Սույն Հուշագրի գործողության դադարեցումը չի ազդի նրա հիման վրա պայմանավորվող սուբյեկտների միջև կնքած պայմանագրերի և գործարքների կատարման վրա:

Ստորագրված է ք. Երևանում, 1998 թ. հունիսի 5-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն լեզուներով, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստում մեկնաբանման տարբերությունների առաջացման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:

 

Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարության կողմից
Ռուսաստանի Դաշնության
Փոքր ձեռնարկատիրության
աջակցման և զարգացման
պետական կոմիտեի կողմից
   

Գ. Նանագուլյաննախարար

Ի. Խակամադանախագահ