ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1998 թվականի N 572
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պայթյունահրդեհավտանգ ձեռնարկությունների, կազմակերպությունների և օբյեկտների նկատմամբ իրականացվող պետական տեխնիկական հսկողության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 8 որոշմամբ հաստատված կառուցվածքը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ կետերով.
«4. Ֆինանսատնտեսական բաժին
5. Անալիտիկ տեղեկատվական բաժին»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հաշվի առնել Հայլեռտեխհսկողության հայտը և անալիտիկ տեղեկատվական բաժնի համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|