Գլխավոր տեղեկություն
Համար
N 454-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2002-01.01.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.732
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2002 թվականի N 454-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թիվը` 200 մարդ։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի`

ա) 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 494 որոշումը.

բ) 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 495 որոշումը.

գ) 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 569 որոշումը.

դ) 1999 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 598 որոշումը.

ե) 2000 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 594 որոշումը.

զ) 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 780 որոշումը.

է) 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 843 որոշումը.

ը) 2001 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 113 որոշումը.

թ) 2001 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 191 որոշումը.

ժ) 2001 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 791 որոշումը.

ժա) 2002 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 270 որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 25
Երևան