Գլխավոր տեղեկություն
Համար
N 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2002-25.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.24
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2014

603.0097.20.11.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 97

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

20 նոյեմբերի 2001 թ. թիվ 97 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Նպաստառուների թվաքանակի եվ նպաստի գումարի չափի մասին»` ձեվ թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման

 

Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական կիսամյակային հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):

Հաշվետվությունը կազմում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:

Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաշվետվության լրացման կարգը

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից՝ 1. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ» և 2. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի»:

 

Բ ա ժ ի ն  1

 

Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ

 

«Ընտանիքների քանակը» սյունակ 1-ում բերվում է աղքատության նպաստ ստացող (տող 102) և միանվագ դրամական օգնություն ստացող (տող 103) ընտանիքների ընդհանուր քանակը: «Ընդամենը» տող 101-ում բերվում է 102 և 103 տողերի գումարը: Տող 103-ից առանձնացվում է անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող (տող 104), զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների (տող 105) և անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող (տող 106) ընտանիքների քանակը: «Պետական բյուջեով նախատեսված գումարը տարվա համար» սյունակ 4-ում բերվում է ամբողջ տարվա համար պետական բյուջեով նախատեսված գումարը: «Փաստացի վճարված գումարը» և «Չվճարված գումարը» սյունակները (5-6) լրացվում են հաշվետու տարվա հուլիսի 1-ի և հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

 

Բ ա ժ ի ն  2

 

Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի

 

Բաժնում բերվում են տվյալներ աղքատության ընտանեկան նպաստ ստացող (սյունակներ 1-2), միանվագ դրամական օգնություն ստացող (սյունակներ 3-8) ընտանիքների քանակի և դրանց անդամների թվաքանակի մասին ըստ նրանց սոցիալական խմբերի:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանց տեղեկատվության ստացման կարգի»

 

Ով է ներկայացնում __________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը _________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ________________________

 

Ձև 1-ընտանեկան նպաստ

 

կիսամյակային

 

Հաստատված է՝ ՀՀ

վիճակագրության պետական

խորհրդի

20 նոյեմբերի 2001 թ.

թիվ 97 որոշմամբ

 

Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային

վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝ մինչև

հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա 20-ը:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

_______________ կիսամյակ 200 __ թ.

 

1. Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ

 

Տողի հա-մարը

Անվանումը

Ընտանիք-ների
քանակը

Ընտանիքների անդամների թվաքանակը,
մարդ

այդ թվում՝ կա-նայք

Պետական բյուջեով նախատեսված գումարը
տարվա համար, հազ. դրամ

Փաստացի վճարված գումար,
հազ.դրամ*

Չվճարված գումարը,
հազ.դրամ*

Ա

Բ

1

2

3

4

5

6

101 Ընդամենը            
  այդ թվում            
102  աղքատության նպաստ ստացող            
103  միանվագ դրամական օգնություն ստացող            
  դրանցից            
104  անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող            
105  զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների            
106  անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող            

 

* լրացվում է հաշվետու տարվա հուլիսի 1-ի և հաշվետու տարեվերջի դրությամբ

 

2. Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի

 

Տողի հա-մարը

Անվանումը

Աղքատության ընտանեկան
նպաստ ստացող ընտանիքների

Միանվագ դրամական օգնություն
ստացող ընտանիքներ

անապահովու-թյան սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների

զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող-ների ընտանիքներ

անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող ընտանիքների

 քա-
նակը

անդամ-ների թվա-
քանակը,
մարդ

քա-
նակը

անդամ-ների թվա-քանակը,
մարդ

քա-
նակը

անդամ-
ների թվա-քանակը,
մարդ

 քա-
նակը

անդամների թվաքանակը,
մարդ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

201 Հաշմանդամության 1-ին խումբ ունեցող                
202 Հաշմանդամության 2-րդ խումբ ունեցող                
203 Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող                
204 Հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան ունեցող                
205 Անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ունեցող                
206 Անչափահաս երեխա 2-18 տարեկան ունեցող                
207 Ուսանող (մինչև 23 տարեկան պետպատվերով սովորողներ) ունեցող                
208 Միակողմանի ծնողազուրկ երեխա
(մինչև 21 տարեկան) ունեցող
               
209 Միայնակ մոր երեխա ունեցող                
210 Երկկողմանի ծնողազուրկ երեխա
(մինչև 21 տարեկան) ունեցող
               
211 Հղի կին (20 շաբաթական և ավել)                
212 Ամուսնալուծված ընտանիքի երեխա ունեցող                
213 Գործազուրկ ունեցող                
214 Կենսաթոշակառու ունեցող                
215 Միայնակ անաշխատունակ ունեցող կենսաթոշակառու                
216 Տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և բարձր) ունեցող                

 

Կատարող________________

 

Հեռ.____________

 

____ ____________ 200__թ.

 

Ղեկավար

Անուն,

ազգանուն___________________

Պաշտոն____________________

Ստորագրություն_______________