Գլխավոր տեղեկություն
Համար
N 268
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 1998 թվականի N 268
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՐԶԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզեր կատարած այցելությունների ժամանակ բնակչության կողմից բարձրացված հիմնախնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզեր կատարած այցելությունների ժամանակ բնակչության կողմից բարձրացված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Միջոցառումների ժամանակացույցում նշված աշխատանքների համակարգման և կատարման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Դ. Զադոյանին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցում նշված միջոցառումների` իրենց վերաբերող մասի, իրականացման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1998.
մայիսի 22-ի N 268
որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՐԶԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N
ը/կ

Հիմնախնդիրները

Պատասխանատու
կատարողները
Ֆինանսավորման
աղբյուրը կամ այն
առաջարկելու
պատասխանատուն
Ժամկետը`
 սկիզբ- ավարտ
Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

  Ա ր ա գ ա ծ ո տ ն ի  մ ա ր զ         
1. Շենավանի տրիկոտաժի սեփականաշնորհված ֆաբրիկայի աշխատանքի վերսկսման համար անհրաժեշտ վարկի տրամադրումը ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարություն, մարզպետ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
-01.09.98  
2. Արագածի գործարանի հետագա ճակատագիրը (սարքավորումները տեղափոխվում են Երևան) ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, մարզպետ       
3. Ապարանի ջրամատակարարման հիմնախնդիրը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, 
մարզպետ, քաղաքապետ
ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-   
4. Ապարանի տրիկոտաժի գործարանի վերագործարկման հնարավորությունները ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98   
5. Ուջանի ջրամատակարարման հիմնախնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ
ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-   
6. Քուչակի ջրամատակարարման հիմնախնդիրը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, 
մարզպետ, գյուղապետ
ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-  
7. Օշականի ջրամատակարարման հիմնախնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ
ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-  
8. Թալինի, Բաղրամյանի տարածաշրջանների ջրամատակարարման հիմնախնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ

ՀՍՆՀ, ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

01.07.98-  
9. Ծաղկահովտի խմելու ջրի հիմնախնդիրը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, 
մարզպետ, գյուղապետ
ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-   
    Ա ր ա ր ա տ ի  մ ա ր զ         
1. Արարատ քաղաքի կենտրոնի N 47 անավարտ շենքի աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ 40 մլն դրամի հատկացման հարցը մարզպետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -31.12.98  
2. Արարատ գյուղի խմելու ջրի հիմնախնդիրը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -31.12.98   
   Ա ր մ ա վ ի ր ի  մ ա ր զ  
 
        
1. Լեռնագոգի հողերի սեփականաշնորհման հարցը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մարզպետ, գյուղապետ    -01.07.98   
   Գ ե ղ ա ր ք ու ն ի ք ի  մ ա ր զ         
1. Գավառի պետական համալսարանի զորակոչային տարիքի ուսանողներին  ուսման ընթացքում զորակոչից տարկետման իրավունք տալը ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, մարզպետ   -31.05.98    
2. Սևան քաղաքի N 2 դպրոցի կապիտալ վերանորոգումը մարզպետ, քաղաքապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.07.98-   
3. Արծվանիստի դպրոցի վերանորոգումը մարզպետ, գյուղապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98   
4. Մարտունի քաղաքում տնամերձեր հատկացնելու խնդրի լուծումը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մարզպետ, քաղաքապետ    -01.07.98     
5. Մարզում բրդի և գյուղմթերքի իրացման կազմակերպումը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մարզպետ   -01.08.98   
6. Վարդենիկի խմելու ջրագծի շինարարության ավարտումը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.11.98  
7. Կարճաղբյուրի խմելու ջրագծի շինարարության ավարտումը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.11.98  
8. Սևան քաղաքի ջեռուցման դիմաց պարտքերի խնդրի լուծումը ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -31.05.98  
9. Սոթքի երկրաբանահետախուզական արշավախմբի խնդիրը ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն     
   Շ ի ր ա կ ի  մ ա ր զ        
1. Արթիկում էլեկտրական մալուխի տեղադրումը ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.11.98  
2. Պեմզաշենի միակ ձեռնարկության սարքավորումների պահպանման խնդիրը  ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն           
3. Շիրակի մարզին 50 մլն դրամի հատկացումը` սեպտեմբերի 1-ին վերադարձնելու պայմանով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -31.05 98  
4. Շիրակ գյուղի ջրամատակարարման խնդրի լուծումը  ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, գյուղապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  -01.11.98   
   Ս յ ու ն ի ք ի  մ ա ր զ            
1. Մեղրի-Երևան տրանսպորտային տարիֆների մեծությունը, Մեղրի-Ստեփանակերտ երթուղու բացումը, տեղի կադրերով մաքսային ծառայության համալրումը ՀՀ տրանսպորտի նախարարություն, մաքսային վարչություն, մարզպետ      
2. Ագարակ քաղաքի ոռոգման համակարգերի, պոմպակայանների աշխատանքների հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մարզպետ Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.07.98   
3. Սիսիանի հիվանդանոցին 2 սանիտարական մեքենայի տրամադրումը մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  -01.01.99  
4. Սիսիանի տարածաշրջանի գյուղերի (մասնավորապես Բռնակոթ գյուղի) գազիֆիկացումը ՀՀ էներգետիկայի նախարարություն, մարզպետ, գյուղապետ      
5. Գորիսի հակասողանքային միջոցառումները ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ գյուղապետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.11.98  
6. Սիսիանի տարածաշրջանում հանքավայրերի շահագործմանը տնտեսավորող այլ սուբյեկտների մասնակցության ապահովումը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն     
  Վ ա յ ո ց  ձ ո ր ի  մ ա ր զ             
1.* Ջերմուկի առողջարանների լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները մարզպետ            
2.* Առողջարաններից մեկի հանձնումը ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը` սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, մարզպետ       
3.* ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական կիսակառույց առողջարանների շինարարության ավարտումը ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն    
4.* Ջերմուկ քաղաքի կոյուղու խողովակաշարի Կեչուտի ջրամբարի հատվածի տեղափոխումը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998-  
5.* Ջերմուկի ազգային պարկի շինարարության աշխատանքների ավարտը մարզպետ      
6. Մալիշկա գյուղը շրջանցող  ճանապարհահատվածի շինարարությունը, հողերի անբավարարության և ոռոգման ջրի հետ կապված հիմնախնդիրները ՀՀ տրանսպորտի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998-  
7.* Ազատեկի ու Գլաձորի ոսկու և կապարի, Գնիշիկի կվարցիտային հանքավայրերի շահագործումը և արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998-  
8.* Մարտիրոս և Չիվա գյուղերի տարածքներում սողանքների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման աշխատանքները ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998   
9. Ջերմուկի N 1 և Վայքի դպրոցների վերանորոգումը մարզպետ, քաղաքապետեր ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98   
10. Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածի վերանորոգումը ՀՀ տրանսպորտի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998-  
11.* Ջերմուկի ձախափնյա թաղամասի գազիֆիկացումը ՀՀ էներգետիկայի նախարարություն     1998-    
   Տ ա վ ու շ ի  մ ա ր զ            
1. Բերդի դպրոցական շենքի վերանորոգումը ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետ, քաղաքապետ ՀՍՆՀ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98  
2. Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված ֆինանսավորման անընդհատության ապահովումը, անհատական բնակելի շինարարությանն ուղղված վարկերի տրամադրումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1998
1999
 
3. Չորաթանի հեռախոսակայանի վերականգնումը ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, մարզպետ     1998   
4. «Իջևանյան գորգեր» ՓԲԸ-ի ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների մշակումը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մարզպետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 01.06.98 -  01.07.98   
   Ը ն դ հ ա ն ու ր  հ ի մ ն ա խ ն դ ի ր ն ե ր         
1.

Բարձրլեռնային (2000 մ և ավելի)  բնակավայրերի ցանկի վերանայումը (մասնավորապես` Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետներ   1998   
2. Կարկտահարության և քամու պատճառով վնասված տարածքների բնակիչներին հարկային արտոնություն տրամադրելու հնարավորության հարցը ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98   
3. «ԱՐՄԷՔՍՊՈ» ցուցահանդեսային համալիրը ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարմանը հանձնելու հնարավորության հարցը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն          
4. ԱՊՀ-ի շրջանակում աֆղանական պատերազմի մասնակիցներին վերաբերող համաձայնագրերի Հայաստանի Հանրապետությունում կիրառման հարցի ուսումնասիրումը ՀՀ արտաքին գործերի նախարարություն    -01.08.98   
5. Եզդիների համայնքին 1 կոմբայն տրամադրելու հարցը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն   -15.06.98  
6. Զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետապնդման ենթակա անձանց` ծառայության ներկայանալու պայմանով, համաներում շնորհելու հնարավորությունը ՀՀ դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն      
7. «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հրապարակային քննարկումների ապահովումը ՀՀ կրթության և գիտության նախարարություն   -01.06.98  
8. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկումը պետական կառավարման համակարգում             
  Ե ր ի տ ա ս ա ր դ ու թ յ ա ն ը  վ ե ր ա բ ե ր ո ղ  հ ի մ ն ա խ ն դ ի ր ն ե ր         
1. Վճարովի ուսուցման վճարի մեծության հիմնահարցի կարգավորումը ՀՀ կրթության և գիտության  նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն   -01.09.98  
2. Ուսանողական հանրակացարանները բուհերի կառավարմանը հանձնելու հարցը ՀՀ կրթության և գիտության նախարարություն    -01.09.98  
3. Գերազանց ուսման խրախուսման նպատակով կրթաթոշակի ավելացման հարցը ՀՀ կրթության և գիտության  նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98  
4. Երիտասարդության սոցիալական աջակցմանն ուղղված հիմնադրամի (կամ համանման կառույցի) ստեղծումը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն -01.09.98  
5. Պետական կառավարման համակարգում երիտասարդ կադրերի ընդգրկումը ՀՀ կառավարություն       
6. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունքի տարիքը 25-ից 21 դարձնելու նպատակահարմարության հարցի քննարկումը ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն            
7. Ուսանողական ճաշարաններին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն   -01.09.98     
8. Երիտասարդական և ուսանողական հասարակական կազմակերպություններին տարածք տրամադրելու հարցը ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, ՀՀ կառավարության աշխատակազմ   -01.06.98  

__________

* Նշված հիմնախնդիրները ներկայացվել են համապատասխան մարզպետների, իսկ մնացածը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան